Distance Learning






By Plimun Web Design

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

- Հասարակայնության հետ կապեր (PR) և մարքեթինգ (MARKETING)

- Մարդկային ռեսուրսների կառավարում (HR)

Սոցիալական աշխատանք

Սոցիալական մանկավարժություն

- Հոգեբանություն

 
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

077484009, 093341148, 043621723

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ 

Շաբաթ 10.00-16.00, 303 սենյակ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

-  Անձնագրի պատճենը
-  Սոցիալական քարտի պատճենը
-  Դիպլոմի պատճենը (եթե առկա է)
-  Կենսագրություն (CV)
-  Մեկ լուսանկար (3*4) 

* ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔ), ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ, ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ, ՍԵՆՅԱԿ N 303
__________________________________________________________________

* ՈւՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ (ՀՀ քաղաքացիների համար)

* ՈւՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ (օտարերկրյա քաղաքացիների համար) 

*** ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ


Հեռաուսուցման իրականացվող ծրագրերի առավելությունները

       Հեռաուսուցման կրթական ծրագրերը մատչելի են դարձնում կրթությունը բոլորի համար անկախ տարածությունից, ժամանակից և այլ սահմանափակումներից:  
Մասնակցելով հեռաուսուցման ծրագրերին Ձեր նախընտրած վայրից, Ձեր նախընտրած ժամանակ Դուք կարող եք ստանալ Երևանի Պետական Համալսարանի Մասնագիտական Վերապատրաստման Վկայական և պետական նմուշի կրթական այլ փաստաթղթեր:
       Մենք իրականացնում ենք մեկամյա հեռաուսուցման ծրագրեր հայերեն և անգլերեն լեզուներով հետևյալ մասնագիտություններով`

- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ (հայալեզու ծրագիր)
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ (հայալեզու ծրագիր) 
- ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (HR) (հայալեզու ծրագիր)
- ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ (PR) և ՄԱՐՔԵԹԻՆԳ
- ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՎԱՃԱՌՔ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ (հայալեզու ծրագիր)
- ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (հայալեզու ծրագիր)
- ՍՈՑԻՈԼՈԳԻԱ (անգլիալեզու ծրագիր)                                     
- ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ (անգլիալեզու ծրագիր)
- ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (անգլիալեզու ծրագիր)
- ԱՆԳԼԻԱԼԵԶՈՒ ԾՐԱԳԻՐ
- TOEFL

 

     Վերը նշված բոլոր կրթական ծրագրերը լիովին համապատասխանեցվում են ուսանողների անհատական ժամանակացույցին: Բոլոր այն անձինք, ովքեր նախկինում հնարավորություն չեն ունեցել ստանալու որակյալ և արդիական կրթություն` այժմ կարող են լրացնել այդ բացը:

     Հեռաուսուցման առկա ծրագրերը մատչելի են նաև ֆինանսական տեսանկյունից:

Հեռաուսուցման ծրագրերի իրականացման պայմանները

     Հեռաուսուցման ծրագրերի իրականացման կարևորագույն պայման է հանդիսանում ինտերնետային կապը: Ներկայումս ինտերնետային կապը, որպես կանոն, հասանելի է շատերին:

     Բարձրորակ ինտերնետային կապը անհրաժեշտություն է դառնում, երբ խոսքը գնում է "Online" հեռաուսուցման մասին: Հեռաուսուցման նմանատիպ ծրագրերի ժամանակ օգտագործվում են "Online" կրթական տեխնոլոգիաներ, որը ենթադրում է ուսանողների և դասախոսի միջև ուղիղ կապ և միաժամանակյա շփում:   

     "Offline" հեռաուսուցումը ենթադրում է որոշակի կրթական տեխնոլոգիաների առկայություն, որոնց թվին են դասվում էլ.փոստը և զանազան ինտերնետային ֆորումները: Դրանք  լայնորեն կիրառվում են հեռաուսուցման մեջ և հնարավորություն են ընձեռում ուսանողներին կրթություն ստանալ իրենց նախընտրած ժամին և վայրում: Հեռաուսուցման այս ձևը ևս ենթադրում է ինտերնետային կապի առկայություն:

 ՄԵՐ ՄԱՍԻՆ

      Հեռաուսուցման լաբորատորիան հիմնադրվել է Երևանի Պետական Համալսարանում 2004 թ.: Դա հնարավոր դարձավ Սոցիոլոգիայի ֆակուլտետի և Մեծ Բրիտանիայի Բաց Համալսարանի Առողջության և Սոցիալական Խնամքի Ֆակուլտետի միջև բեղմնավոր և երկարատև համագործակցության շնորհիվ` Եվրամիության "Tempus" համատեղ եվրոպական ծրագրի շրջանակներում:  Իռլանդիայի Սոցիալական աշխատողների ընկերակցությունը ևս իր մասնակցությունն է ունեցել այս ծրագրին: 
 
Հեռաուսուցման լաբորատորիան ունի տարածքային կենտրոններ ՀՀ որոշ մարզերում.

  • հեռաուսուցման լաբորատորիայի Գյումրու մասնաճյուղ,
  • հեռաուսուցման լաբորատորիայի Վանաձորի մասնաճյուղ:

     Հեռաուսուցման լաբորատորիայի առաքելությունն է կրթության մատչելիության և հասանելիության ապահովումը բոլորի համար անկախ տարածությունից, ժամանակից, զբաղվածությունից, տարիքից, ինչպես նաև շարունակական կրթության ապահովումը: 

 



 

Դուք այստեղ եք: Գլխավոր armenian sub armenian home page