Distance Learning






By Plimun Web Design

Մեր շրջանավարտները․ կարիերա և աշխատանք

Մեր շրջանավարտների` աշխատանքով ապահովվածության ցուցանիշն է 89 %: 

Ընդհանուր շրջանավարտների թիվն է` 1354:cb391183b94011430a56f42af8517d72

                                                 

 

 

 

 

     

 Արտակ Հարությունյան, ք. Երևան, 2011-2012 ուս. տարվա շրջանավարտArtak Harutyunyan

Այնպես է ստացվել, որ վերջին 8 տարում աշխատել եմ գովազդի ու մարքեթինգի ոլորտում, իրականացրել տարբեր բարդության ու ծավալի գովազդային արշավներ: Աշխատանքային գործունեությանս ընթացքում ակադեմիական համապատասխան կրթության չունենալու պատճառով բազմիցս առնչվել եմ տարաբնույթ անհարմարությունների:

Ունենալով տարիների աշխատանքային փորձ` ցանկանում էի որևէ կերպ լրացնել այդ բացը: ԵՊՀ հեռաուսուցման լաբորատորիա դիմելու և ընդունվելու խորհուրդ է տվել ընկերներիցս մեկը. նա ԵՊՀ դասախոս է:

Դասընթացին դիմելիս ակնկալիքներս մեծ էին, բայց չէի էլ պատկերացնի, որ այն կարող է այսքան արդյունավետ լինել: Դասընթացից ստացված տեսական գիտելիքները փորձել եմ համադրել աշխատանքային փորձիս, վերլուծել թերություններս ու համակարգված մոտեցման շնորհիվ լիովին ընկալել նախկին անհաջողություններիս պատճառները:

Այժմ աշխատանքի ընթացքում ամեն օր համոզվում եմ, որ ձեռք բերված գիտելիքը և հարուստ աշխատանքային փորձը Հեռաուսուցման դասընթացի շնորհիվ դասակարգվեցին` ըստ կարևորության և առաջնայնությանԱնհրաժեշտ է նշել, որ  այս ամենն իրականացել է առանց աշխատանքային գործընթացից կտրվելու, որը նույնպես շատ կարևորում եմ:

Բոլոր նրանք, ովքեր իրենց աշխատանքի բերումով առնչվելու են մարքեթինգի կամ հանրային կապերի ոլորտին և չունեն համապատասխան մասնագիտական կրթություն, խորհուրդ կտամ անպայման հաճախել դասընթացին: ԵՊՀ պրոֆեսիոնալ դասախոսական կազմը փոխանցում է տեսական գիտելիքների լուրջ պաշար, իմացությունների անհրաժեշտ և բավարար բազա, որը դյուրին ու առավել արդյունավետ է դարձնում աշխատանքային գործունեությունը:

Ավելին, վստահավար պիտի նշեմ, որ իրենց աշխատակազմի պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմամբ մտահոգված գործատուները միայն կշահեն, եթե իրենց աշխատակիցներին ԵՊՀ Հեռաուսուցման լաբորատորիայում վերապատրաստվելու ու վերաորակավորվելու նման հնարավորություն ընձեռնեն: Հատկապես շահեկան է այն, որ դասընթացը աշխատող ուսանողին չի կտրում բուն աշխատանքից:

Անահիտ Էվոյան, ք. Երևան, 2011-2012 ուս. տարվա շրջանավարտ
Anahit Evoyan

“Լույս” հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն եմ` դրանից բխող բազմակողմանի գործառույթներով ու աշխատանքի հետաքրքիր բնույթով: Լրագրողի մասնագիտությունը տարիներ շարունակ ապահովում էի գործում անհրաժեշտ որոշակի գիտելիքի պաշար: Սակայն աշխատանքի ծավալի մեծացմանը զուգահեռ նոր, առավել խորն ու համապարփակ իմացությունների կարիք զգացվեց:

ԵՊՀ հեռաուսուցման լաբորատորիայի Հասարակայնության հետ կապեր և շուկայագիտություն դասընթացի մասին իմացել եմ գիտական ցանցի հայտարարությունից:

Ոգևորիչ էր այն, որ Կորպորատիվ Փի-Արի ընթացքում ստացվող ամեն նոր գիտելիք անմիջապես կիրառում Էի աշխատանքում: Դա էլ խրախուսեց` շարունակելու ուսումնառությունը ու բացահայտելու այնպիսի ոլորտներ, որոնք առաջին հայացքից իմ հետաքրքրություններին չէին առնչվում:

Դասընթացի արդյունքում ավելի համակարգված եմ պատկերացնում այն աշխատանքը և ռազմավարական մոդելները, որոնց առնչվում եմ ամեն օր:

Իմ բախտն իսկապես բերել է. մեր կուրսը բացառիկ հետաքրքիր, բանիմաց ու նպատակասլաց երիտասարդների խումբ է: Բազում գիտելիքներ քաղել եմ հենց իրենցից: Կարևորն այն միջավայրն է, որտեղ շրջանառվում են հետաքրքիր մտքեր, ծնվում ու իրագործվում են անհավանական թվացող գաղափարները:

ԵՊՀ հեռաուսուցման լաբորատորիան այդ հնարավորությունը տալիս է: Կարող ես փորձել նաև դու: 

Սերգեյ Բարխուդարյան, ք. Երևան, 2011-2012 ուս. տարվա շրջանավարտ 

Sergey Barkhudaryan

«Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժնի պետն եմ: Զբաղվում եմ մարքեթինգային հետազոտություններով, նոր վարկատեսակների մշակմամբ: Աշխատանքս ներառում է նաև ԶԼՄ-ների հետ հարաբերություններ, գովազդային նյութերի պատրաստում, ակցիաների կազմակերպում:

ԵՊՀ հեռաուսուցման դասընթացի մասին տեղեկացել եմ ծանոթներիցս մեկից, ով ևս մասնակցել է նույն դասընթացին:

Այստեղ հատկապես հետաքրքիր էր ծանոթանալ Հայաստանում կիրառվող մարքեթինգային և Փի-Ար գործիքներին:

Ստացված գիտելիքներս գործնական դաշտում կիրառում եմ մասամբ:

Ուսանողական հաջորդ սերնդին առաջարկում եմ դասերի ընթացքում լուրջ ակտիվություն դրսևորել, փորձի փոխանակում իրականացնել միմյանց և, իհարկե, դասախոսներիի հետ:

Նմանատիպ կուրսերի ուսանողները սովորաբար աշխատում են որոշակի ոլորտում և կարիք ունեն զարգացնելու իրենց հմտությունները, հարստացնելու իմացությունները և ծանոթանալու  տեղական շուկային հատուկ նոր մեխանիզմներին ու ռազմավարություններին: "Հասարակայնության հետ կապեր և Մարքեթինգ" մեկամյա հեռաուսուցման դասընթացը այդ բացը լրացնելու լավ հնարավորություն է: 

Հասմիկ Սարգսյան, ք. Երևան, 2011-2012 ուս. տարվա շրջանավարտ

Hasmik Sargsyan

Արդեն մի քանի տարի է` աշխատում եմ սննդի մանրածախ առևտրի ոլորտում Հայաստանի խոշորագույն առևտրային ցանցերից մեկում: Ունենալով հումանիտար կրթություն` հաճախակի բախվել եմ խնդիրների, որոնք դժվարացրել և դանդաղեցրել են աշխատանքիս տեմպը: Երկար ժամանակ փնտրում էի մի դասընթաց, որը հնարավորություն կտար կարճ ժամանակում ձեռք բերելու և զարգացնելու գիտելիքներ մարքեթինգի և ՀԿ ոլորտներում:

ԵՊՀ Հեռաուսուցման դասընթացի մասին տեղեկացրել է աշխատակցուհիս, ով սովորել և ավարտել է նույն դասընթացը:

ԵՊՀ Հսարակայնության հետ կապերի և մարքեթինգի հեռաուսուցման դասընթացի շնորհիվ մեկ տարվա ընթացքում ձեռք բերեցի տեսական և գործնական գիտելիքեր, հմտություններ, որոնք օգնում են ինձ առօրյա գործառույթներիս կատարման մեջ: 

 

Grigoryan Varduhi-11

 Վարդուհի Գրիգորյան, ք. Գյումրի, 2011-2012 ուս. տարվա շրջանավարտ

  Թիվ 7 հիմնական դպրոց, սոցիալական մանկավարժ:

  
                                                                                                                                                                                                               

Aghekyan Karen-10   Կարեն Աղեկյան, ք. Գյումրի, 2010-2011 ուս. տարվա շրջանավարտ

  "Հայկական Կարիտաս" ՀԿ, սոցիալական աշխատող:



Khachatryan Lusine-09

 Լուսինե Խաչատրյան, ք. Գյումրի, 2009-2010 ուս. տարվա շրջանավարտ

 "Արեգակ" երեխաների ցերեկային հոգածության կենտրոն, սոցիալական   աշխատող:  

 

Tumasyan Seda-08

 Սեդա Թումասյան, ք. Գյումրի, 2008-2009 ուս. տարվա շրջանավարտ

 Շիրակի մարզպետարան, առաջին կարգի մասնագետ: 

Դուք այստեղ եք: Մեր շրջանավարտները․ կարիերա և աշխատանք