Distance Learning






By Plimun Web Design

armenian

Մեր շրջանավարտները․ կարիերա և աշխատանք

Մեր շրջանավարտների` աշխատանքով ապահովվածության ցուցանիշն է 89 %: 

Ընդհանուր շրջանավարտների թիվն է` 1354:cb391183b94011430a56f42af8517d72

                                                 

 

 

 

 

     

 Արտակ Հարությունյան, ք. Երևան, 2011-2012 ուս. տարվա շրջանավարտArtak Harutyunyan

Այնպես է ստացվել, որ վերջին 8 տարում աշխատել եմ գովազդի ու մարքեթինգի ոլորտում, իրականացրել տարբեր բարդության ու ծավալի գովազդային արշավներ: Աշխատանքային գործունեությանս ընթացքում ակադեմիական համապատասխան կրթության չունենալու պատճառով բազմիցս առնչվել եմ տարաբնույթ անհարմարությունների:

Ունենալով տարիների աշխատանքային փորձ` ցանկանում էի որևէ կերպ լրացնել այդ բացը: ԵՊՀ հեռաուսուցման լաբորատորիա դիմելու և ընդունվելու խորհուրդ է տվել ընկերներիցս մեկը. նա ԵՊՀ դասախոս է:

Դասընթացին դիմելիս ակնկալիքներս մեծ էին, բայց չէի էլ պատկերացնի, որ այն կարող է այսքան արդյունավետ լինել: Դասընթացից ստացված տեսական գիտելիքները փորձել եմ համադրել աշխատանքային փորձիս, վերլուծել թերություններս ու համակարգված մոտեցման շնորհիվ լիովին ընկալել նախկին անհաջողություններիս պատճառները:

Այժմ աշխատանքի ընթացքում ամեն օր համոզվում եմ, որ ձեռք բերված գիտելիքը և հարուստ աշխատանքային փորձը Հեռաուսուցման դասընթացի շնորհիվ դասակարգվեցին` ըստ կարևորության և առաջնայնությանԱնհրաժեշտ է նշել, որ  այս ամենն իրականացել է առանց աշխատանքային գործընթացից կտրվելու, որը նույնպես շատ կարևորում եմ:

Բոլոր նրանք, ովքեր իրենց աշխատանքի բերումով առնչվելու են մարքեթինգի կամ հանրային կապերի ոլորտին և չունեն համապատասխան մասնագիտական կրթություն, խորհուրդ կտամ անպայման հաճախել դասընթացին: ԵՊՀ պրոֆեսիոնալ դասախոսական կազմը փոխանցում է տեսական գիտելիքների լուրջ պաշար, իմացությունների անհրաժեշտ և բավարար բազա, որը դյուրին ու առավել արդյունավետ է դարձնում աշխատանքային գործունեությունը:

Ավելին, վստահավար պիտի նշեմ, որ իրենց աշխատակազմի պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմամբ մտահոգված գործատուները միայն կշահեն, եթե իրենց աշխատակիցներին ԵՊՀ Հեռաուսուցման լաբորատորիայում վերապատրաստվելու ու վերաորակավորվելու նման հնարավորություն ընձեռնեն: Հատկապես շահեկան է այն, որ դասընթացը աշխատող ուսանողին չի կտրում բուն աշխատանքից:

Անահիտ Էվոյան, ք. Երևան, 2011-2012 ուս. տարվա շրջանավարտ
Anahit Evoyan

“Լույս” հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն եմ` դրանից բխող բազմակողմանի գործառույթներով ու աշխատանքի հետաքրքիր բնույթով: Լրագրողի մասնագիտությունը տարիներ շարունակ ապահովում էի գործում անհրաժեշտ որոշակի գիտելիքի պաշար: Սակայն աշխատանքի ծավալի մեծացմանը զուգահեռ նոր, առավել խորն ու համապարփակ իմացությունների կարիք զգացվեց:

ԵՊՀ հեռաուսուցման լաբորատորիայի Հասարակայնության հետ կապեր և շուկայագիտություն դասընթացի մասին իմացել եմ գիտական ցանցի հայտարարությունից:

Ոգևորիչ էր այն, որ Կորպորատիվ Փի-Արի ընթացքում ստացվող ամեն նոր գիտելիք անմիջապես կիրառում Էի աշխատանքում: Դա էլ խրախուսեց` շարունակելու ուսումնառությունը ու բացահայտելու այնպիսի ոլորտներ, որոնք առաջին հայացքից իմ հետաքրքրություններին չէին առնչվում:

Դասընթացի արդյունքում ավելի համակարգված եմ պատկերացնում այն աշխատանքը և ռազմավարական մոդելները, որոնց առնչվում եմ ամեն օր:

Իմ բախտն իսկապես բերել է. մեր կուրսը բացառիկ հետաքրքիր, բանիմաց ու նպատակասլաց երիտասարդների խումբ է: Բազում գիտելիքներ քաղել եմ հենց իրենցից: Կարևորն այն միջավայրն է, որտեղ շրջանառվում են հետաքրքիր մտքեր, ծնվում ու իրագործվում են անհավանական թվացող գաղափարները:

ԵՊՀ հեռաուսուցման լաբորատորիան այդ հնարավորությունը տալիս է: Կարող ես փորձել նաև դու: 

Սերգեյ Բարխուդարյան, ք. Երևան, 2011-2012 ուս. տարվա շրջանավարտ 

Sergey Barkhudaryan

«Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժնի պետն եմ: Զբաղվում եմ մարքեթինգային հետազոտություններով, նոր վարկատեսակների մշակմամբ: Աշխատանքս ներառում է նաև ԶԼՄ-ների հետ հարաբերություններ, գովազդային նյութերի պատրաստում, ակցիաների կազմակերպում:

ԵՊՀ հեռաուսուցման դասընթացի մասին տեղեկացել եմ ծանոթներիցս մեկից, ով ևս մասնակցել է նույն դասընթացին:

Այստեղ հատկապես հետաքրքիր էր ծանոթանալ Հայաստանում կիրառվող մարքեթինգային և Փի-Ար գործիքներին:

Ստացված գիտելիքներս գործնական դաշտում կիրառում եմ մասամբ:

Ուսանողական հաջորդ սերնդին առաջարկում եմ դասերի ընթացքում լուրջ ակտիվություն դրսևորել, փորձի փոխանակում իրականացնել միմյանց և, իհարկե, դասախոսներիի հետ:

Նմանատիպ կուրսերի ուսանողները սովորաբար աշխատում են որոշակի ոլորտում և կարիք ունեն զարգացնելու իրենց հմտությունները, հարստացնելու իմացությունները և ծանոթանալու  տեղական շուկային հատուկ նոր մեխանիզմներին ու ռազմավարություններին: "Հասարակայնության հետ կապեր և Մարքեթինգ" մեկամյա հեռաուսուցման դասընթացը այդ բացը լրացնելու լավ հնարավորություն է: 

Հասմիկ Սարգսյան, ք. Երևան, 2011-2012 ուս. տարվա շրջանավարտ

Hasmik Sargsyan

Արդեն մի քանի տարի է` աշխատում եմ սննդի մանրածախ առևտրի ոլորտում Հայաստանի խոշորագույն առևտրային ցանցերից մեկում: Ունենալով հումանիտար կրթություն` հաճախակի բախվել եմ խնդիրների, որոնք դժվարացրել և դանդաղեցրել են աշխատանքիս տեմպը: Երկար ժամանակ փնտրում էի մի դասընթաց, որը հնարավորություն կտար կարճ ժամանակում ձեռք բերելու և զարգացնելու գիտելիքներ մարքեթինգի և ՀԿ ոլորտներում:

ԵՊՀ Հեռաուսուցման դասընթացի մասին տեղեկացրել է աշխատակցուհիս, ով սովորել և ավարտել է նույն դասընթացը:

ԵՊՀ Հսարակայնության հետ կապերի և մարքեթինգի հեռաուսուցման դասընթացի շնորհիվ մեկ տարվա ընթացքում ձեռք բերեցի տեսական և գործնական գիտելիքեր, հմտություններ, որոնք օգնում են ինձ առօրյա գործառույթներիս կատարման մեջ: 

 

Grigoryan Varduhi-11

 Վարդուհի Գրիգորյան, ք. Գյումրի, 2011-2012 ուս. տարվա շրջանավարտ

  Թիվ 7 հիմնական դպրոց, սոցիալական մանկավարժ:

  
                                                                                                                                                                                                               

Aghekyan Karen-10   Կարեն Աղեկյան, ք. Գյումրի, 2010-2011 ուս. տարվա շրջանավարտ

  "Հայկական Կարիտաս" ՀԿ, սոցիալական աշխատող:



Khachatryan Lusine-09

 Լուսինե Խաչատրյան, ք. Գյումրի, 2009-2010 ուս. տարվա շրջանավարտ

 "Արեգակ" երեխաների ցերեկային հոգածության կենտրոն, սոցիալական   աշխատող:  

 

Tumasyan Seda-08

 Սեդա Թումասյան, ք. Գյումրի, 2008-2009 ուս. տարվա շրջանավարտ

 Շիրակի մարզպետարան, առաջին կարգի մասնագետ: 

Արտաշես Խուրշուդյան

Արտաշես Խուրշուդյան                                                                                                                                                                                     Artashes new photo
(Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու)
Հեռաուսուցման լաբորատորիայի ղեկավար
Երևանի Պետական Համալսարան

Էլ.փոստ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Աշխ. հեռախոսահամար: (37410) 555 779
Բջջ. հեռախոսահամար: (37477) 484009

 
Կրթություն
2011 Հունվար - Հունիս Վերապատրաստման ծրագիր, Դիվանագիտություն և Միջազգային իրավունք: Միջազգային Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոց, Թաֆթս Համալսարան, ԱՄՆ:
2006 Հունվար – Փետրվար Վերապատրաստման ծրագիր: Հեռաուսուցման արդի էլեկտրոնային ծրագեր: Միդլսեքս Համալսարան, Լոնդոն, Մեծ Բրիտանիա:
2005 Փետրվար  Շնորհվել է Սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի գիտական կոչում: Թեմա` «Հեռակրթության համակարգի ներդրման հիմնախնդիրները և զարգացման միտումները ՀՀ-ում », ՀՀ ԲՈՀ-ի 013 մասնագիտական խորհուրդ:
2003 Հունվար-Մարտ Վերապատրաստման ծրագիր: Կրթական տեխնոլոգիաներ և հայեցակարգեր: Բաց Համալսարան, Մեծ Բրիտանիա:
2002 փետրվար Վերապատրաստման ծրագիր: Կրթական տեխնոլոգիաներ և հայեցակարգեր: Բաց Համալսարան, Մեծ Բրիտանիա:
2001  Հունիս Շնորհվել է Մագիստրոսի աստիճան: Սոցիոլոգիայի ֆակուլտետ, Երևանի Պետական Համալսարան:
1999  Հունիս Շնորհվել է Բակալավրի աստիճան: Սոցիոլոգիայի ֆակուլտետ, Երևանի Պետական Համալսարան:
 
Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակ
Կրթական տեխնոլոգիաներ, Կրթության սոցիոլոգիա, ԶԼՄ-ների սոցիոլոգիա, Կոնֆլիկտաբանություն, Դիվանագիտություն, Միջազգային Հարաբերություններ: 
 
Լեզուներ
 Հայերեն
Ռուսերեն
Անգլերեն
Ֆռանսերեն
 

Subcategories

  • sub armenian
  • Նորություններ
  • Certificates of higher education
  • Study Materials
  • Մեր աշխատակազմը

    Artashes Khurshudyan

    Արտաշես Խուրշուդյան
    (Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու)
    Հեռաուսուցման Լաբորատորիայի ղեկավար

    Սոցիոլոգիայի ֆակուլտետ
    Երևանի Պետական Համալսարան


     

    Էլ.փոստ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    Աշխ. հեռ: (37410) 555 779
    Հեռ: (37477) 484009

    Curriculum Vitae 

     
     Դասախոսներ

  • Study Programs
  • Դիմորդի ուղեցույց
Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր Արդյունավետ վաճառք և սպասարկում Վաճառքի ղեկավարում armenian