Distance Learning






By Plimun Web Design

ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ 
ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԿԱՄՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
առարկայի ծրագիր

 

Շահվերդյան Սեդա, դասախոս
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի պետական համալսարան

1. Առարկայի նկարագրություն

     Կազմակերպչական հոգեբանության առարկան հաղորդակցման գործընթացի ազդեցությունն է մարդկանց մասնագիտական գործունեության վրա և առաջին հերթին այդ գործունեության արդյունավետության բարձրացման վրա։ Կազմակերպչական հոգեբանության հիմնական հասկացություններն են՝ կազմակերպություն, աշխատողի անձ, վերաբերմունք աշխատանքի նկատմամբ։ Կազմակերպության ուսումնասիրումը ենթադրում է այնպիսի հասկացությունների կիրառում, ինչպես օրինակ՝ կառուցվածք և գործառույթներ, կազմակերպության դինամիկա, սոցիալ-հոգեբանական մթնոլորտ, կոնֆլիկտների առաջացման պատճառները և լուծման ուղիները, նորամուծությունների ընդգրկման գործընթաց։ Աշխատակցի անձի ուսումնասիրման ժամանակ կիրառվում են  այնպիսի հասկացություններ, ինչպես «կազմակերպչական պայմաններում աշխատակիցների ադապտացիա», «ղեկավարի անձը», «կազմակերպությունում անձնակազմի ընտրություն», «հավաք, վերապատրաստում», «աշխատակիցների մասնագիտական և սոցիալ-հոգեբանական ուսուցման կազմակերպում», «կազմակերպության աշխատակիցների պահանջմունքների, հետաքրքրությունների, նորմերի, բարոյական արժեքների ուսումնասիրում»։

Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ