Distance Learning






By Plimun Web Design

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ 
ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԿԱՄՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

 

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
առարկայի ծրագիր

 

Ղազարյան Իզաբելլա, դասախոս
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի պետական համալսարան

1. Առարկայի նկարագրություն

         Հոգեբանական խորհրդատվությունը կիրառական հոգեբանության բաժիններից է, որի նպատակն է սովորեցնել այցելուներին նրան, որ իրենք կարողանան օգնել իրենց և արդյունքում իրենք դառնան իրենց խորհրդատուն։ Հոգեբանական տարբեր դպրոցների տեսաբանների կողմից առանձնացվում են մի քանի համընդհանուր նպատակներ՝

  • Նպաստել այցելուի վարքի փոփոխությանը, որպեսզի այցելուն կարողանա ապրել ավելի արդյունավետ, ունենա կյանքից բավարարվածության զգացում՝ անկախ որոշակի անխուսափելի սոցիալական սահմանափակումներից,
  • Զարգացնել կյանքի դժվարությունների հաղթահարման հմտություններ,
  • Աջակցել կենսական կարևորություն ունեցող որոշումների կայացմանը (ինքնուրույն որոշումների, ժամանակի էներգիայի բաշխում, ռիսկային գործողության հետևանքների գնահատում, սթրեսների հաղթահարում),
  • Միջանձնային հարաբերություններ կայացնելու և պահպանելու հմտությունների ձևավորում և զարգացում,
  • Մարդու պոտենցիալի բացահայտում, ներուժի զարգացման հնարավորություն։
Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ