Distance Learning






By Plimun Web Design

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ 
ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԿԱՄՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

 

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
առարկայի ծրագիր

 

Ասրիբաբայան Եվա, դասախոս
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի պետական համալսարան

1. Առարկայի նկարագրություն

         Կլինիկական հոգեբանությունը ուսումնասիրում է հոգեբանական երևույթները՝ հիվանդությունների հետ կապի տեսանկյունից։ Կլինիկական հոգեբանության ոլորտն իր մեջ ներառում է հոգեկան առողջության ախտորոշում, հոգեբանաֆիզիոլոգիական խնդիրների հասկացման գիտական հետազոտությունների կազմակերպում և անցկացում, հոգեբանական շտկման անցկացում և գնահատում։ Կլինիկական հոգեբանության առարկան ներառում է

  • Տարբեր խանգարումների հոգեբանական դրսևորումները
  • Հոգեկանի դերը խանգարումների առաջացման, ընթացքի, նախազգուշացման գործում
  • Տարբեր խանգարումների ազդեցությունը հոգեկանի վրա
  • Հոգեկանի զարգացման խանգարումը
  • Կլինիկայում հետազոտության սկզբունքների և մեթոդների զարգացումը
  • Հոգեթերապիա, մեթոդների անցկացումը և մշակումը
Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ