Distance Learning






By Plimun Web Design

ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԿԱՄՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ 




ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
առարկայի ծրագիր


Աննա Մաքսուդյան, Նանա Հովհաննիսյան, դասախոսներ 
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի պետական համալսարան


1. Առարկայի նկարագրությունը
Կազմակերպական կառավարում առարկան ընդգրկում է այդ գիտաճյուղի ամբողջական հայեցակարգը` հիմունքները, պատմությունը և զարգացման փուլերը, ինչպես նաև հիմնական տեսություններն ու տարրերի կառավարումը:
Քննարկվելիք թեմաների շրջանակում ստացած գիտելիքների արդյունքում ուսանողները կկարողանան հասկանալ, տեսնել և գնահատել կազմակերպությունը ներսից՝ կառավարման տեսանկյունից, որի արդյունքում կգտնեն մի շարք այնպիսի հիմնահարցերի պատասխաններ, ինչպիսիք են՝ ի՞նչ մակարդակներ կան կազմակերպությունում, ինչպե ՞ս է ձևավորվում վարքը, ինչ գործոններ են ազդում դրա վար և որոնք են վարքի դրդապատճառները, ինչպիսի՞ մոտիվացիոն առանձնահատկություններ կան, ինչպե՞ս է ընթանում ինքնաճանաչումը և ուրիշների ճանաչումը, ի՞նչ դեր ունեն ստեղծագործականությունն ու անհատական հատկանիշները, հաղորդակցությունն ու ինտերակցիաները, ի՞նչ որոշումներ են ընդունվում և ինչպե՞ս, որքանո՞վ է կարևորվում առաջնորդի դերը, ի՞նչ է թիմը, ինչպե՞ս արդյունավետ գործել թիմի ներսում, ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ առողջ թիմ ունենալու և կառավարելու համար, ինչպե՞ս են ծագում և կառավարվում կոնֆլիկտները, ո՞րն է կազմակերպության քաղաքականությունը, ինչպե՞ս է զարգանում կազմակերպությունը և ինչպիսի՞ն է նրա վարկանիշը դրսում:
Ուսանողները միաժամանակ կտիրապետեն աշխատանքային սթրեսները վերահսկելու և մեղմելու, ինչպես նաև հաղորդակցման և սովորելու համար «բաց» լինելու հմտություններին:
Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ դասընթացի յուրացման արդյունքում ուսանողը՝
- կիմանա կառավարման հիմնական տեսություններն ու տեսական մոտեցումները,
- կհասկանա կառավարման կարևորագույն չափանիշներն ու տարրերը,
- կկարողանա կիրառել կառավարչական հմտությունները:

2. Նպատակն է
- Ուսանողներին ներկայացնել անձի վարքի կառավարման տեսություններն ու մեթոդները, 
- Օգնել ուսանողներին ըմբռնել կազմակերպական կառավարման մեխանիզմները, 
- ներկայացնել ուսանողներին վարքի կառավարման առանձնահատկություններն երեք մակարդակներով (մակրոմակարդակ, խմբային կամ մեզոմակարդակ, անձի կամ միկրոմակարդակ),
- զարգացնել ուսանողների մոտ կազմակերպական կառավարման հմտությունները, ինչպիսիք են հաղորդակցումը, մոտիվացիան, խմբային աշխատանքը, խմբի զարգացումը, որոշումների ընդունումը, առաջնորդումը և այլն։

3. Գնահատումը

Հաշվի առնելով, որ կազմակերպական կառավարումը հեռաուսուցման առարկա է, ապա գնահատումը կատարվելու է հիմնվելով ձեր գրավոր աշխատանքների վրա:

Շաբաթական գրավոր աշխատանքներ – 60%
Վերջնական գրավոր աշխատանք - 40%

4. Առարկայի ծրագիրը

Դաս 1
. Կազմակերպական կառավարման էությունը, անհրաժեշտությունը, մեթոդներն ու սկզբունքները: Կառավարման տեսության ու պրակտիկայի զարգացման փուլերը

Գրականություն
• Սուվարյան Յու.Մ., Մենեջմենթ. - Եր.: Տնտեսագետ, 2009.
• Robert B. Denhardt, Janet Vinzant Denhardt, and Maria P. Aristigueta: Managing Human Behavior in Public and Nonprofit Organizations. - Thousand Oaks: Sage, 2002.

Առաջադրանք` պատասխանեք հետևյալ հարցերին (մինչև 5 էջ)
1. Բացատրեք կազմակերպական կառավարման էությունը և անհրաժեշտությունը

2. Նկարագրեք կազմակերպական կառավարման մեթոդները և սկզբունքները
3. Վերլուծեք կազմակերպական կառավարման զարգացման փուլերը

Դաս 2. Կազմակերպությունների ձևերը, կառավարման մակարդակները: Ինքնաճանաչում և ինքնակառավարում

Գրականություն
• Սուվարյան Յու.Մ., Մենեջմենթ. - Եր.: Տնտեսագետ, 2009.
• Robert B. Denhardt, Janet Vinzant Denhardt, and Maria P. Aristigueta: Managing Human Behavior in Public and Nonprofit Organizations. - Thousand Oaks: Sage, 2002.

Առաջադրանք` պատասխանեք հետևյալ հարցերին (մինչև 5 էջ)
1. Նկարագրեք կազմակերպությունների ձևերը և կառավարման մակարդակները
2. Բացատրեք ղեկավարի գործառույթները և դերը, ղեկավարման հմտությունները
3. Վերլուծեք գլոբալիզացիայի պատասխանը կազմակերպական վարքին
4. Նկարագրեք ինքնաճանաճում, ինքնակառավարում, ինքնագնահատում և ինքնաքննադատություն կազմակերպչական վարքի տեսանկյունից

Դաս 3. Ստեղծագործականություն և կառավարում

Գրականություն

• Սուվարյան Յու.Մ., Մենեջմենթ. - Եր.: Տնտեսագետ, 2009 
• Robert B. Denhardt, Janet Vinzant Denhardt, and Maria P. Aristigueta: Managing Human Behavior in Public and Nonprofit Organizations. - Thousand Oaks: Sage, 2002.

Առաջադրանք` պատասխանեք հետևյալ հարցերին (մինչև 5 էջ) 
1. Նկարագրեք ստեղծագործականության էությունը, հատկանիշները, տիպերը և խոչընդոտները
2. Վերլուծեք ստեղծագործականության տեսությունները
3. Բացատրեք ստեղծագործականության զարգացման տեխնիկաները

Դաս 4. Սթրեսի և կոնֆլիկտի կառավարումը կազմակերպությունում

Գրականություն
• Սուվարյան Յու.Մ., Մենեջմենթ. - Եր.: Տնտեսագետ, 2009.
• Robert B. Denhardt, Janet Vinzant Denhardt, and Maria P. Aristigueta: Managing Human Behavior in Public and Nonprofit Organizations. - Thousand Oaks: Sage, 2002.


Առաջադրանք` պատասխանեք հետևյալ հարցերին (մինչև 5 էջ) 
1. Նկարագրեք սթրեսի էությունը, սիմփթոմները, աղբյուրները և հաղթահարման ճանապարհները
2. Նկարագրեք կոնֆլիկտի էությունը, աղբյուրները և փուլերը
3. Վերլուծեք կոնֆլիկտի տեսական հիմքերը

Դաս 5. Որոշումների ընդունում

Գրականություն
• Սուվարյան Յու.Մ., Մենեջմենթ. - Եր.: Տնտեսագետ, 2009.
• Robert B. Denhardt, Janet Vinzant Denhardt, and Maria P. Aristigueta: Managing Human Behavior in Public and Nonprofit Organizations. - Thousand Oaks: Sage, 2002.

Առաջադրանք` պատասխանեք հետևյալ հարցերին (մինչև 5 էջ) 

1. Նկարագրեք որոշումների տիպերը
2. Բացատրեք որոշումների ընդունման մոդելները և դրանց փուլերը
3. Վերլուծեք Հայաստանյան կազմակերպություններում որոշումների ընդունման ռազմավարությունները

Դաս 6. Լիդերություն և թիմային աշխատանք

Գրականություն
• Սուվարյան Յու.Մ., Մենեջմենթ. - Եր.: Տնտեսագետ, 2009.
• Robert B. Denhardt, Janet Vinzant Denhardt, and Maria P. Aristigueta: Managing Human Behavior in Public and Nonprofit Organizations. - Thousand Oaks: Sage, 2002.
 
Առաջադրանք` պատասխանեք հետևյալ հարցերին (մինչև 5 էջ)
1. Վերլուծեք լիդերության հասկացությունը և լիդերի դերը կազմակերպությունում
2. Նկարագրեք լիդերության տեսական հիմքերը, ոճերը, տիպերը և հատկանիշները
3. Վերլուծեք խմբի և թիմի առանձնահատկությունները

Դաս 7. Հաղորդակցության կառավարում

Գրականություն
• Սուվարյան Յու.Մ., Մենեջմենթ. - Եր.: Տնտեսագետ, 2009.
• Robert B. Denhardt, Janet Vinzant Denhardt, and Maria P. Aristigueta: Managing Human Behavior in Public and Nonprofit Organizations. - Thousand Oaks: Sage, 2002.

Առաջադրանք` պատասխանեք հետևյալ հարցերին (մինչև 5 էջ)
1. Նկարագրեք հաղորդակցության էությունը, տիպերը, խոչընդոտները
2. Բացատրեք ոչ վերբալ հաղորդակցությունը և նրա կարևորությունը
3. Վերլուծեք հաղորդակցության արդյունավետությունը ՀՀ-ում


Դաս 8. Ավարտական քննություն
-
Ընտրեք որևէ թեմա, որը քննարկվել է դասընթացի ընթացքում և կատարեք Ձեր սեփական գրավոր վերլուծությունը այդ թեմայի վերաբերյալ (13-15 էջի սահմաններում):

Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (HR) ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ