Distance Learning






By Plimun Web Design

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԵԿԱՄՅԱ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ



ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
առարկայի ծրագիր 
 
 

Անուշ Մանուչարյան
   Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի պետական համալսարան

 
 
1. Առարկայի նկարագրություն
Տվյալ դասընթացն ուղղված է աշխատակիցների զարգացման և կատարողականի կառավարման գործընթացների, դրանց զարգացման միտումների և կազմակերպություններում նշված համակարգերի ներդրման ուղիների վերաբերյալ ամփոփ գիտելիքների տրամադրմանը: 
 
Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն ինչպես հիմնարար գիտելիքներ ուսուցման, զարգացման և կատարողականի կառավարման եղանակների և հիմնական մոտեցումների վերաբերյալ, այնպես և գործնական հմտություններ դրանց կիրառման համար: 
 
2. Նպատակներ
- Ձևավորել գիտելիքներ ուսուցման, զարգացման և կատարողականի կառավարման գործընթացների  վերաբերյալ 
- Տրամադրել գիտելիքներ և հմտություններ աշխատակիցների զարգացման և կատարողականի կառավարման հիմնական եղանակների և մեթոդների վերաբերյալ
- Ծանոթացնել մասնակիցներին ղեկավարների զարգացման համակարգի առանձնահատկություններին 
- Ձևավորել գիտելիքներ կոմպետենտությունների կառավարման համակարգի վերաբերյալ
- Ծանոթացնել մասնակիցներին տաղանդների կառավարման գործընթացին և  մոտեցումներին
- Նպաստել տեսական գիտելիքների ` ամենօրյա գործնական միջավայրում կիրառմանը: 
 
3. Գնահատում
Գնահատումը կատարվելու է գրավոր աշխատանքների և գործնական հանձնարարությունների հիման վրա.
- Շաբաթական գրավոր աշխատանքներ – 60%
- Ավարտական քննություն– 40%
 
4. Առարկայի ծրագիր 
 
Դաս 1. Աշխատողների ուսուցման և զարգացման համակարգը: Ուսուցման և զարգացման էությունը և հիմնական գործընթացների ներդրումը կազմակերպություններում: Զարգացման գործընթացի շարունակականության ապահովումը:
 
Թեմաներ`
• Ուսուցման և զարգացման էությունը, տարբերությունները և հիմնական տեսությունները 
• Ուսուցման և զարգացման գործընթացը և կազմակերպություններում դրա ներդրման ուղիները
• Ուսուցման և զարգացման տեսակները
• Ուսուցման և զարգացման արդյունավետության գնահատումը:
 
Գրականություն
1. Սուվարյան Յու.Մ., Մենեջմենթ. - Եր.: Տնտեսագետ, 2009
2. Армстронг М. Практика управления человеческими ресурсами. 8-е издание / Перев. С англ. Под ред. С.К. Мордовина.- СПб.: Питер, 2005
3. Управление персоналом / Г. Десслер. – Пер. С англ. – М.: БИНОМ. Лаборатория знаний, 2004
4. Грэхем X.T., Беннетт Р. Управление человеческими ресурсами. Перевод с английского под редакцией Т.Ю. Базарова и Б.Л. Еремина. М.: ЮНИТИ, 2003
5. Кибанов А.Я., Основы управления персоналом: учебник.- М.: ИНФРА-М, 2006
6. Веснин В. Р., Управление персоналом. Теотрия и практика: учеб.- М.: Проспект, 2009
 
Առաջադրանք 1.
- Կազմել աշխատակիցների ուսուցման և զարգացման համակարգի ներդրման ծրագիր: Ներկայացնել համակարգի հաջող կիրառմանն ուղղված քայլերը (մինչև 3 էջ) 
 
Դաս 2.  Աշխատակիցների ուսուցման և զարգացման եղանակները: Համադրված ուսուցման (blended learning) ներդրումը: 

Թեմաներ`
• Ուսուցման և զարգացման ավանդական և այլընտրանքային եղանակները
• Զարգացման եղանակների արդյունավետ ընտրությունը
• Աշխատատեղում ուսուցումը և եղանակները
• Ուսուցման և զարգացման բնագավառում միջազգային լավագույն փորձը:
 
Գրականություն
1. Армстронг М. Практика управления человеческими ресурсами. 8-е издание / Перев. С англ. Под ред. С.К. Мордовина.- СПб.: Питер, 2005
2. Управление персоналом / Г. Десслер. – Пер. С англ. – М.: БИНОМ. Лаборатория знаний, 2004
3. Управление персоналом: Учебник для вузов, под ред. Т.Ю. Базарова, Б.Л. Еремина.- 2-е изд., перераб. и доп. – М.: ЮНИТИ, 2007
4. Майлз Дауни. Эффективный коучинг. Уроки тренера коучей. Добрая книга. 2008
5. W. Timothy Gallwey, The Inner Game of Tennis: The Classic Guide to the Mental Side of Peak Performance. Random House Inc. 1997
6. Management of Organizational Behavior: Utilizing Human Resources''. Hersey, P. and Blanchard, K. H. 1977.
 
Առաջադրանք 2.
- Կատարել սեփական ուսուցման և զարգացման SWOT վերլուծություն 
- Ներկայացնել արդյունավետ ուսուցման և զարգացման եղանակի կիրառման ծրագիրը (մինչև 2 էջ) 
 
Դաս 3. Առանցքային կոմպետենտությունները և զարգացման գործընթացի կառավարումն ըստ աշխատակիցների կոմպետենտությունների: 

Թեմաներ`
• Կոմպետենտությունների էությունը և գործնական կիրառումը
• Կոմպետենտությունների կառավարումը՝ որպես ուսուցման և զարգացման համակարգի հիմք
• Կոմպետենտությունների գնահատման և զարգացման եղանակները:
 
Գրականություն
1. Лайл М. Спенсер-мл. и Сайн М. Спенсер. Компетенции на работе. Пер. с англ. М: HIPPO, 2005
2. Управление персоналом: Учебник для вузов, под ред. Т.Ю. Базарова, Б.Л. Еремина.- 2-е изд., перераб. и доп. – М.: ЮНИТИ, 2007
3. Дж.Коллинз. От хорошего к великому..Stockholm School of Economics in Saint Petersburg 2006
4. Компетенция, модель компетенций. Системный подход. © 1991—2006 АиТ Софт
5. Филиппович Андрей, Ситуационные центры в образовании. “Проблемы теории и практики управления”, 2007, январь, с. 109-116
 
Առաջադրանք 3.  
- Ներկայացնել կոնկրետ պաշտոնի համար կոմպետենտությունների մոդելի օրինակ՝  առնվազն երեք կոմպետենտություն ներառելով (մինչև 1 էջ) 
- Ներկայացնել գնահատման կենտրոնների կիրառման դրական և բացասական կողմերը (մինչև 1 էջ) 
 
Դաս 4.  Ղեկավարների ուսուցումը և զարգացումը. նշանակությունը և եղանակները: 

Թեմաներ`
• Ղեկավարների ուսուցման և զարգացման կարևորությունը և առանձնահատկությունները
• Ղեկավարների զարգացման եղանակները: 
 
Գրականություն
1. Армстронг М. Практика управления человеческими ресурсами. 8-е издание / Перев. С англ. Под ред. С.К. Мордовина.- СПб.: Питер, 2005
2. Управление персоналом / Г. Десслер. – Пер. С англ. – М.: БИНОМ. Лаборатория знаний, 2004
3. Кибанов А.Я., Основы управления персоналом: учебник.- М.: ИНФРА-М, 2006
4. Лукашевич В.В., Основы управления персоналом : учебное пособие- 2-е изд., перераб. и доп.- М.: КНОРУС, 2008
 
Առաջադրանք 4.
- Ներկայացնել ղեկավարների ուսուցման և զարգացման ներկայացված եղանակների վերլուծություն՝  դրանց գործնական կիրառման առավելությունները և թերությունները (մինչև 2 էջ) :
 
Դաս 5.  Կառարողականի կառավարումը կազմակերպություններում. էությունը, գործառույթները և գործընթացի կառուցումը:  

Թեմաներ`
• Կատարողականի կառավարումը և դրա հիմնական գործառույթները
• Կատարողականի կառավարման գործընթացը և դրա վերաբերյալ մեկնաբանությունները
• Նպատակադրումը՝ որպես կատարողականի կառավարման հիմք
• Կատարողականի գնահատման ցուցանիշները
• Կատարողականի գնահատումը՝ որպես առաջխաղացման կառավարման եղանակ:
 
Գրականություն
1. Սուվարյան Յու.Մ., Մենեջմենթ. - Եր.: Տնտեսագետ, 2009
2. Армстронг М. Практика управления человеческими ресурсами. 8-е издание / Перев. С англ. Под ред. С.К. Мордовина.- СПб.: Питер, 2005
3. Управление персоналом / Г. Десслер. – Пер. С англ. – М.: БИНОМ. Лаборатория знаний, 2004
4. Кибанов А.Я., Основы управления персоналом: учебник.- М.: ИНФРА-М, 2006
5. Путеводитель по кадровому менеджменту. Выпуск 3. Компенсации и льготы. Изд. 2. Марина Новикова. ООО “Бегин Групп”, Москва, 2006
6. John Е. Oliver, “Performance Appraisals That Fit”, Personnel Journal, Vol.64, no. 6 (June 1985)
 
Առաջադրանք 5.
- Կոնկրետ կազմակերպության օրինակով հիմնավորել կատարողականի կառավարման համակարգի ներդրման նպատակահարմարությունը, գործընթացը և հնարավոր ռիսկերը (մինչև 2 էջ) 
- Ներկայացնել SMART մեթոդով մշակված սեփական ուսուցման և զարգացման, ինչպեն նաև առաջխաղացման նպատակ (ընդամենը 2 նպատակ): 
 
Դաս 6.  Կատարողականի կառավարման եղանակները և դրանց համեմատական առավելությունները: Թեմաներ`
• Կատարողականի կառավարման եղանակները և մեթոդները
• Կատարողականի կառավարման եղանակների առավելությունները և արդյունավետ ընտրությունը
• Կատարողականի կառավարման միջազգային լավագույն փորձը:
 
Գրականություն
1. Армстронг М. Практика управления человеческими ресурсами. 8-е издание / Перев. С англ. Под ред. С.К. Мордовина.- СПб.: Питер, 2005
2. Управление персоналом / Г. Десслер. – Пер. С англ. – М.: БИНОМ. Лаборатория знаний, 2004
3. Кибанов А.Я., Основы управления персоналом: учебник.- М.: ИНФРА-М, 2006

Առաջադրանք 6. 
- Ներկայացնել կատարողականի գնահատման օրինակ՝  կիրառելով նյութում նշված առնվազն երկու գնահատման եղանակ ( մինչև 2 էջ)
- Ներկայացնել կատարողականի գնահատման առավել արդյունավետ երկու եղանակների առավելությունները և նշել դրանց թերությունները (մինչև 1 էջ)
 
Դաս 7.  Գիտելիքների և տաղանդների կառավարումը: 

Թեմաներ
• Գիտելիքների և տաղանդների կառավարման էությունը և նշանակությունը
• Տաղանդների կառավարման գործընթացը և եղականակները
• Տաղանդների կառավարման միջազգային լավագույն փորձը:
 
Գրականություն
1. Мильнер Борис, Управление знаниями в современной экономике. “Проблемы теории и практики управления”, 2006, сентябрь
2. Армстронг М. Практика управления человеческими ресурсами. 8-е издание / Перев. С англ. Под ред. С.К. Мордовина.- СПб.: Питер, 2005
3. Война за таланты / Э. Майклз, X. Хэндфилд-Джонс, Э. Экселрод; пер. с англ. Ю. Е. Корнилович. — М.: Манн, Иванов и Фербер, 2005
4. Т.Ю. Базарова, Б.Л. Еремина, Управление персоналом. Москва, ЮНИТИ, 1998. с.153
5. Спесивцева Светлана, Профессионализм персонала как фактор конкурентоспособности организации. “Проблемы теории и практики управления”, 2009,июнь
6. Appreciative Inquiry and Knowledge Management: A Social Constructionist Perspective; Tojo Joseph Thatchenkery, Dilpreet Chowdhry; Edward Elgar Publishing, 2007 - Business & Economics
7. Bersin&Associates, Integrated Talent Management: A Roadmap for Success Research Bulletin, Оctober 19, 2012
 
Առաջադրանք 7.
- Առաջարկել գիտելիքների և տաղանդների կառավարման համակարգի ներդրման գործընթաց ընտրված կազմակերպության համար: Նշել ինչպիսի եղանակներ և մեթոդներ են կիրառվելու և հիմնավորել դրանց արդյունավետությունը տվյալ կազմակերպության համար (մինչև 2 էջ) 
 
Դաս 8. Ավարտական քննություն (4 ժամ)
- Ներկայացնել աշխատակիցների զարգացման և կատարողականի կառավարման համակարգը, գործընթացը և դրա կարևորությունը: Իրականացնել աշխատակիցների զարգացման և կատարողականի կառավարման եղանակների համեմատական վերլուծություն:  Ընտրված կազմակերպության օրինակով ներկայացնել նշված համակարգերի ներդրման արդյունավետ գործընթաց (մինչև 15 էջ):
Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (HR) ՄՌ զարգացում և կատարողականի կառավարում