Distance Learning






By Plimun Web Design

ՄՌԿ-Ը ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 4-ՐՍ ՓՈՒԼԵՐՈՒՄ

Մարդկային ռեսուրսների կառավարում
    հեռաուսուցման մեկամյա դասընթացի ծրագիր
 
 
 
 
 
 
ՄՌԿ-ը կազմակերպությունների զարգացման 4 փուլերում
 
 
 
 
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի Պետական Համալսարան
 
 
 
 
 
 
1. Դասընթացի նկարագրություն
Երբ մարդը իր կյանքի զարգացման ընթացքում գիտի թե ինչպես կարելի է կառավարել սեփական մտքերն ու գաղափարները հասնում է հաջողության: Երբ ընկերությունները իրենց զարգացման ընթացքում գիտենան թե ինչպես պետք է կառավարել մարդկային ռեսուրսները հիմնական 4 փուլերում, ապա դրանք կլինեն հաջողակ ու կայուն: Այս թեմայի շրջանակներում կներկայացվի ընկերությունների զարգացման 4 փուլերը, ամեն մի փուլում մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացը ընդհանուր գծերով, ինչպես նաև կխոսվի ամեն մի հաջորդ փուլին անցնելիս ջգնաժամերի և դրանց հաղթահարման մասին: 
Այսօր ՀՀ-ում լուրջ խնդրի առաջ են կանգնում ցանկացած չափի, տիպի և ոլորտի կազմակերպություններ, որոնք չգիտակցելով ու շատ հաճախ տեղեկացված չլինելով վերջիններիս զարգացման գործընթացներից, ինչպես նաև շփոթելով դրանք շահույթի ու ծավալների աճի հետ բախվում են լրջագույն խնդիրների, իսկ լավագույն դեպքում մնում զարգացման միևնույն փուլում: Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ կազմակերպությունների ղեկավարները, հիմնադիրները և կառավարման բարձրադիր մարմինները կենտրոնանում են ավելի շատ տնտեսական արժեքի վրա` չդիտարկելով այն սոցիալական ենթատեքստում: Այսինքն կազմակերպության զարգացման և կառավարման արդյունավետության բարձրացման գործընթացը չի փոխկապակցվում իր իսկ ընկերության գործունեության հետ: Սա ոչ միայն բացասաբար է ազդում այդ կազմակերպությունների վրա, այլև ողջ տնտեսության զարգացման, հետևաբար երկրի զարգացման վրա:
Այս ծրագիրը ուղակի փոխկապակցված է կազմակերպությունների կառավարման գործընթացի հետ և յուրաքանչյուր աշխատակից, անկախ այն բանից նա կլինի որևէ կազմակերպության աշխատակազմի անդամ, կամ կունենա իր սեփական գործը, կամ էլ կլինի բիզնես խորհրդատու, պարտավոր է թեկուզ ընդհանուր պատկերացում ունենալ կազմակերպությունների զարգացման և կառավարման փուլերի մասին:
Այս առարկան դասավանդելով մենք փորձ ենք անում աջակցել աշխատակիցներին, որպեսզի իրենք սկսենք փոփոխությունների կառավարման գործընթաց այն կազմակերպություններում որտեղ աշխատում են, օգնել սեփական գործ սկսողներին, որպեսզի ճիշտ ստարտային պռոֆեսիոնալ վիճակից սկսեն և զարգացնեն ու կառավարեն իրենց ընկերությունները, իսկ բիզնես խորհրդատուներին օգնել, որ նրանք ճիշտ ուղղությամբ խորհրդատվական ծառայություն մատուցեն իրենց կլիենտներին:
Առաջարկվող ծրագիրը հիմնված է տեսական գիտելիքների և պրակտիկ գործողությունների վրա: Տեսությունը հիմնված է այնպիսի հայտնի գործիքների վրա, ինչպիսիք են balanced scorecard, delta diagnose, Institutional Assessment Instrument կազմակերպությունների զարգացման և կառավարման համար անհրաժեշտ գործիքները: Նշվածները դասավանդողի կողմից փորձարկվել են ՀՀ-ի տարբեր կազմակերպություններում:

2. Դասընթացի նպատակներն են.
- Համապարփակ և ամբողջական ձևով ներկայացնել կազմակերպությունների զարգացման ու կառավարման գործընթացները,
- Կոնկրետ դեպքերի վրա հիմնվելով ներկայացնել ՀՀ և արտասահմանյան տարբեր կազմակերպությունների զարգացման առանձնահատկությունները,
- Փոխել կազմակերպությունների զարգացման ներկայիս կարծրատիպերը և ցույց տալ լավագույն փորձը, դրանից բխող հետևանքները և բոլոր հնարավոր արդյունքները:
 
 3. Գնահատում
Հաշվի առնելով, որ ՄՌԿ-ն հեռաուսուցման առարկա է, ապա գնահատումը կատարվելու է հիմնվելով Ձեր գրավոր աշխատանքների վրա:  
- Շաբաթական գրավոր աշխատանքներ – 60%
- Վերջնական գրավոր աշխատանք - 40% 
 
4. Դասընթացի ծրագիր
 
Դաս 1 Կազմակերպությունը որպես սոցիալական միավոր
 
Գրականություն
- “Социология организаций”: С.С. Фралов . 
- Սուվարյան Յու.Մ., Մենեջմենթ. - Եր.: Տնտեսագետ, 2009. 
 
Առաջադրանք 1. Պատասխանեք հետևյալ հարցերին (մինչև 3 էջ) 
 - Տվեք կազմակերպության սահմանումը,
 - Նկարագրեք կազմակերպության դերը մշակութային կոնտեքստում, 
 - Վերլուծեք կազմակերպությունների սոցիալական միավոր լինելու մոտեցումը:
 
 Դաս 2 Կազմակերպությունների ղեկավարումն ու կառավարումը
 
Գրականություն
- Carter McNamara, MBA, PhD, Authenticity Consulting, LLC. Adapted from the Field Guide to Leadership and Supervision.
- Սուվարյան Յու.Մ., Մենեջմենթ. - Եր.: Տնտեսագետ, 2009. 
 
Առաջադրանք 2. Պատասխանեք հետևյալ հարցերին (մինչև 3 էջ) 
- Տվեք Ղեկավարում (leader) բառի սահմանումը,
- Նկարագրեք ղեկավարում և կառավարում հասկացությունները,
- Վերլուծեք երկու հասկացությունների նմանություններն ու տարբերությունը: 

Դաս 3 Մարդկային ռեսուրսների կառավարման երեք մակարդակները
 
Գրականություն
- “Управление персоналом”: Учебник для вузов/Под ред/ Т.Ю. Базарова, Б.Л. Еремина.- 2-е изд., перераб. и доп. –М.: ЮНИТИ, 2007.
- Strategy, Core Competence and HR Involvement as Determinants of HR Effectiveness and Refinery Performance. Blaine McCormick, Gary C. McMahan, W. Scott Sherman, Patrick M. WrightWorking Paper 9 7 - 1 6. Cornell University ILR School Year 1997 
 
Առաջադրանք 3. Պատասխանեք հետևյալ հարցերին (մինչև 3 էջ) 
- Ներկայացրեք ՄՌԿ մակարդակները,
- Նկարագրեք ՄՌԿ բաղադրիչներն երեք մակարդակներում, 
- Վերլուծեք ՄՌԿ երեք մակարդակների փոխկապակցվածությունը:
 
 Դաս 4 Կազմակերպությունների զարգացում
 
Գրականություն
- “Динамичное развитие предприятия /как предприятия-пионеры и бюрократия могут стать эффективными/” Фридрих Глазл, Бернард Ливехуд, 1993.
Bernard Lievegoed, „Entwicklungsphasen des Kindes. Mellinger“, Stuttgart , 1976.
 
Առաջադրանք 4. Պատասխանեք հետևյալ հարցերին (մինչև 3 էջ) 
- Ներկայացրեք կազմակերպությունների զարգացման պատմությունը,
- Նկարագրեք կազմակերպությունների և ՄՌԿ զարգացման փուլերը,
- Վերլուծեք կազմակերպության և մարդու զարգացման նմանությունները:
 
Դաս 5 Կազմակերպությունների զարգացման փուլերը
 
Գրականություն
- “Динамичное развитие предприятия /как предприятия-пионеры и бюрократия могут стать эффективными/” Фридрих Глазл, Бернард Ливехуд, 1993.
- Cummings and Worley, "Organization Development and Change", Sixth Edition, South-Western Publishing, 1997.
 
Առաջադրանք 5. Պատասխանեք հետևյալ հարցերին (մինչև 3 էջ) 
- Ներկայացրեք կազմակերպությունների զարգացման 4 փուլերը
- Նկարագրեք ամեն մի փուլին բնորոշ բաղադրիչները,
- Վերլուծեք այն ՄՌԿ տեսանկյունից:
   
Դաս 6 Կազմակերպությունների զարգացման ճգնաժամային փուլերը
 
Գրականություն
- Ֆրիդրիխ Գլազլ, Դիմագրավել Կոնֆլիկտին – Երևան, 2009.
- “Динамичное развитие предприятия /как предприятия-пионеры и бюрократия могут стать эффективными/” Фридрих Глазл, Бернард Ливехуд, 1993
Beckhard, “Organization development: Strategies and Models”, Reading, MA: Addison-Wesley, 1969.
 
Առաջադրանք 6. Պատասխանեք հետևյալ հարցերին (մինչև 3 էջ) 
- Նկարագրեք ճգնաժամային իրավիճակները ամեն մի փուլի համար,
- Բացատրեք կոնֆլիկտի առանձնահատկությունը այս իրավիճակում,
- Վերլուծեք ճգնաժամից դուրս գալու եղանակներն ու մոտեցումները:
  
Դաս 7 Կազմակերպությունների զարգացման խորհրդատվական բաղադրիչը
 
Գրականություն
- “Динамичное развитие предприятия /как предприятия-пионеры и бюрократия могут стать эффективными/” Фридрих Глазл, Бернард Ливехуд, 1993.
- Neilsen, “Becoming an OD Practitioner”, Englewood Cliffs, CA: Prentice-Hall, 1984.

Առաջադրանք 7. Պատասխանեք հետևյալ հարցերին (մինչև 3 էջ) 
- Նկարագրեք խորհրդատուի դերը,
- Բացատրեք ՄՌԿ պատասխանատուի դերը,
- Վերլուծեք խորհրդատվական գործառույթը ՄՌԿ ենթատեքստում:
 
Հավելյալ գրականության աղբյուրներ համացանցից.
 
Դաս 8 Ավարտական քնություն
 
Ընտրեք որևէ թեմա, որը քննարկվել է դասընթացի ընթացքում և կատարեք Ձեր սեփական գրավոր վերլուծությունը այդ թեմայի վերաբերյալ (7 էջի սահմաններում):
Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (HR) ՄՌԿ-ը կազմակերպությունների զարգացման 4 փուլերում