Distance Learning






By Plimun Web Design

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ, ԱԴԱՊՏԱՑԻԱ, ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
ՄԵԿԱՄՅԱ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

 


ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ, ԱԴԱՊՏԱՑԻԱ, ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
առարկայի ծրագիր



Հասմիկ Վարդանյան, դասախոս
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի պետական համալսարան


1. Առարկայի նկարագրություն
Տվյալ դասընթացը ուղղված է գիտելիքներ տրամադրելու մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) նշանակության և հիմնական գործառույթների մասին, ավելի հանգամանալից արծարծվում են այնպիսի ՄՌԿ գործառույթներ, ինչպիսիք են` աշխատողների ընտրությունն ու հավաքագրումը, նրանց ադապտացիան: Քննարկվում է նաև կազմակերպական կառուցվածքի ձևավորման և գործելու առանձնահատկությունները:

2. Նպատակերը

  1. Բացահայտել ՄՌԿ դերը կազմակերպության գործունեության զարգացման մեջ:
  2. Ձևավորել գիտելիքներ աշխատողների հավաքագրման և ադապտացիայի առաանձնահատկությունների վերաբերյալ:
  3. Ծանոթացնել կազմակերպական կառուցվածքի ձևավորման առանձնահատկություններին:
  4. Նպաստել ուսանողների տեսական գիտելիքների վերածմանը կիրառական ունակությունների:
  5. Ձևավորել աշխատանքի ընդունվելու հարցազրույց անցկացնելու հմտություններ:

3. Գնահատում
Գնահատումը հիմնված է լինելու ուսանողների գրավոր աշխատանքների վրա.

Շաբաթական գրավոր էսսեներ – 60%
Ավարտական էսսե – 40%

4. Առարկայի ծրագիր

Դաս 1 ՄՌԿ ներածություն, աշխատողների հավաքագրման փուլերը
ՄՌԿ նշանակությունը: ՄՌԿ հիմնական գործառույթները: Աշխատողների հավաքագրման փուլերը և ձևերը, դրանց առանձնահատկությունները:

Գրականություն.
- Стаут Л. У. Управление персоналом, изд.-во “Добрая книга”, 2007. 
- Армстронг М. Практика управления человеческими ресурсами, Издательство: Питер 2009
- Викулина О. В. Теория и практика психологии управления: настольная кн. менеджера по персоналу, 2008

Առաջադրանք 1
Խնդրում ենք պատասխանել հետրևյալ հարցերին (5 էջի սահմաններում):
- Ինչ դեր է կատարում ՄՌԿ կազմակերպության զարգացման գործընթացում:
- Նկարագրեք աշխատողների հավաքագրման փուլերը:
- Վերլուծեք աշխատողների հավաքագրման ձևերի դրական և բացասական կողմերը:

Դաս 2. Աշխատողների որոնման և ընտրության մեթոդներ
Որոնման ուղղության և մեթոդի որոշում: Թեկնածուների ընտրության մեթոդները:

Գրականություն.
- Купер Д., Робертсон И., Тинлайн Г. Отбор и наем персонала. Технологии тестирования и оценки, Издательство: Вершина, 2005
- Баскина Т. Техники успешного рекрутмента. Издательство: Альпина Паблишер, 2008 г.

Առաջադրանք 2
Խնդրում եմ պատասխանել հետրյալ հարցերին (5 էջի սահմաններում):
- Ինչպես են ընտրվում աշխատողների որոնման համար նպատակահարմար մեթոդները
- Կոնկրետ կազմակերպության օրինակով որոշեք կոնկրետ թափուր հաստիքի լրացման համար աշխատողների որոնման նպատակահարմար մեթոդներ և հիմնավորեք դրանց ընտրությունը` նշելով առավելությունները:

Դաս 3. Հարցազրույց և թեկնածուի գնահատում
Աշխատանքի ընդունվելու համար իրականացվող հարցազրույցի առանձնահատկությունները: Թեկնածուի գնահատման սկզբունքները:

Գրականություն.
- Ежова Н. Новые тесты для отбора персонала Издательство: Феникс, 2008
- Купер Д., Робертсон И., Тинлайн Г. Отбор и наем персонала. Технологии тестирования и оценки Издательство: Вершина, 2005
- Баскина Т. Техники успешного рекрутмента. Издательство: Альпина Паблишер, 2008 г.

Առաջադրանք 3
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին (5 էջի սահմաններում):
- Նկարագրեք հարցազրույցի իրականացման առանձնահատկությունները և թեկնածուի գնահատման սկզբունքները:
- Կազմեք կոնկրետ հաստիքի համար կառուցվածքային հարցազրույցի պլան և հիմնավորեք հարցերի ընտրությունը:

Դաս 4. Աշխատողների հավաքագրման վերջնական փուլեր
Աշխատանքի անցնելու որոշման կայացման առանձնահարկությունները: Աշխատանքի առաջարկի իրականացում: Աշխատողների հավաքագրման սկզբունքները:

Գրականություն
- Даринская В., Чаплыгин И. Оценка и развитие персонала методом "Ассессмент-центр". Издательство: Речь 2008г.
- Баскина Т. Техники успешного рекрутмента. Издательство: Альпина Паблишер, 2008 г.

Առաջադրանք 4

Խնդրում եմ պատասխանել հետրյալ հարցերին (5 էջի սահմաններում):
- Որոնք են լավագույն թեկնածուներին աշխատանքի առաջարկ ներկայացնելու հիմնական չափանիշները:
- Վերլուծեք աշխատողների հավաքագրման սկզբունքները:

Դաս 5. Աշխատողների ադապտացիա
Աշխատողների ադապտացիայի պլանավորում, իրականացում և կառավարում:

Գրականություն
- Стаут Л. У. Управление персоналом, изд.-во “Добрая книга”, 2007. 
- Армстронг М. Практика управления человеческими ресурсами, Издательство: Питер 2009

Առաջադրանք 5
Խնդրում եմ պատասխանել հետրյալ հարցերին (5 էջի սահմաններում):
- Պարզաբանեք աշխատողների ադապտացիայի դերը և կարևորությունը: 
- Կազմեք կոնկրետ աշխատողի համար ադապտացիոն պլան:

Դաս 6. Կազմակերպության կառուցվածավորման եղանակները
Կազմակերպության կառուցվածքավորման ձևերի առանձնահատկությունները:

Գրականություն
- Коноков Д.Г., Рожков К.Л. Организационная структура предприятий М.: ИСАРП, 1999
- Carter McNamara Emerging Nature and New Organizational Structures. http://managementhelp.org/organizations/new-structures.htm

Առաջադրանք 6
Խնդրում եմ պատասխանել հետրյալ հարցերին (5 էջի սահմաններում):
- Նկարագրեք կազմակերպության կառուցվածքավորման եղանակները, բերեք օրինակներ: 
- Կազմեք կազմակերպության կառուցվածք` ելնելով ոլորտի և կառուցվածքավորման եղանակի առանձնահատկություններից:

Դաս 7. Կազմակերպական կառուցվածքի տեսակները
Տարբեր կազմակերպական կառուցվածքների առավելությունները և թերությունները:

Գրականություն
- Коноков Д.Г., Рожков К.Л. Организационная структура предприятий М.: ИСАРП, 1999
- Carter McNamara Emerging Nature and New Organizational Structures. http://managementhelp.org/organizations/new-structures.htm

Առաջադրանք 7
Խնդրում եմ պատասխանել հետրյալ հարցերին (5 էջի սահմաններում):
- Իրականացրեք կազմակերպության տարբեր տեսակների համեմատական վերլուծությունը: 
- Նկարագրեք նախորդ առաջադրանքում կազմած կազմակերպական կառուցվածքի տեսակը և դրանից բխող շահերը և սահմանափակումները:

Դաս 8. Ավարտական քննություն
- Ընտրեք որևէ թեմա, որը քննարկվել է դասընթացի ընթացքում և կատարեք Ձեր սեփական գրավոր վերլուծությունը այդ թեմայի վերաբերյալ (13-15 էջի սահմաններում):

Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (HR) ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ