Distance Learning






By Plimun Web Design

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ ԵՎ ԲՐԵՆԴԻՆԳ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ (PR) ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԵԿԱՄՅԱ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

 

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ ԵՎ ԲՐԵՆԴԻՆԳ
առարկայի ծրագիր


Նանե Մաթևոսյան, Լիլիթ Ճուղուրյան, դասախոսներ
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի պետական համալսարան

1. Դասընթացի նկարագրությունը
«Ռազմավարական Մարքեթինգ և Բրենդինգ» դասընթացը ներառում է մարքեթինգի հիմունքների, մարքեթինգային ռազմավարության մշակման և բրենդինգի իրականացման նախապայմանների ուսումնասիրությունը, դրանց կիրառման մեխանիզմները ժամանակակից բիզնես աշխարհում:  
 
Սույն դասընթացը օգնելու է ուսանողներին ձևավորել մարքեթինգային մտածելակերպ, ինչպես նաև հիմք է դնելու մարքեթինգային պլանավորման համար անհրաժեշտ հմտությունների զարգացմանը: 
 
Դասընթացի շրջանակներում կդիտարկվեն բրենդինգի հիմնական գործիքները, առաջխաղացման մեխանիզմները, մարքեթինգի միքսի կիրառման ներքո, բրենդինգի միջազգային փորձը, միջազգային բրենդերի ակտուալությունը, դրանց հիմանական խնդիրները, բրենդի ստեղծման նախապայմանները միջազգային շուկայում և գլոբալիզացիայի դերը:
 
Կուսումնասիրվեն նաև ծառայությունների ոլորտի բրենդինգը և ոլորտի ամենահայտնի բրենդերը, ինտերնետի դերը ժամանակակից բրենդինգում և ինտերնետային բրենդերի էությունը, պատմությունը, հնարավորությունները: 
 
Լրացուցիչ կդիտարկվեն մարքեթինգային հետազոտությունների տեսակները, յուրաքանչյուրի էությունը առանձնահատկություններն ու խնդիրները:
 
Դասընթացը կեզրափակվի «Նեյրոմարքեթինգի» բաժիններով, որոնք ներկայացնում է ժամանակակից մարքեթինգային նոր ուղղություն, մարքեթինգային հետազոտությունների իրականացում նորագույն տեխնոլոգիական սարքավորումներ: 
 
Բաժինները հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու նեյրոմարքեթինգի հետազոտության մշակման, նեյրոմարքեթինգային գործիքների կիրառման մեխանիզմների մասին՝ նպատակաուղղված մարքեթինգի արդյունավետ կազմակերպմանը:
 
Ներկայացվում են թեմային վերաբերող տեսություն, գործնական մաս, հատուկ տերմինների անգլերեն մեկնաբանում և վարժություններ՝ նպատակ ունենալով ստուգել նյութի յուրացման աստիճանը: 
 
Դասընթացը պարունակում է ամենաարդիական և գիտական նորույթներ և իրական գործարար մոտեցումներ մարքեթինգում: Ընդգծվում է նեյրոմարքեթինգի յուրահատկությունը և առանձնահատկությունը գովազդի, մերչենդայզինգի, բրենդինգի համատեքստում: 
 
2. Դասընթացի նպատակները 
1. Ուսանողներին ներկայացնել ռազմավարական մարքեթինգի էությունը և հիմունքները:
2. Ուսանողներին ծանոթացնել կիրառական մարքեթինգի մեխանիզմներին իրական բիզնես օրինակներով:
3. Բացահայտել «Բրենդ» հասկացության էությունը, խնդիրները, վերջինիս ստեղծման և առաջխաղացման ձևաչափերը:
4. Պատկերացում կազմել մարքեթինգում բրենդինգի գաղափարախոսության մասին: 
5. Ուսումնասիրել մարքեթինգ պլանի էությունը, բաղկացուցիչ մասերը և վերջինումս բրենդինգի իրականացման համար անհրաժեշտ կետերը:
6. Ուսումնասիրել բրենդինգի միջազգային փորձը, սպասարկման և ինտերնետ բրենդինգ հասկացությունների էությունը:
7. Ծանոթանալ մարքեթինգային հետազոտությունների տեսակներին, դիտարկել դրանցից յուրաքանչյուրին բնորոշ հատկությունները:
8. Ուսանողներին ներկայացնել նեյրոմարքեթինգի էությունը և հիմունքները:
9. Ուսանողներին ծանոթացնել նեյրոմարքեթինգի ադապտացումը ըստ ոլորտների,  միջազգային բրենդերի օրինակների հիման վրա:
10. Բացահայտել նեյրոմարքեթինգի կիրառությունը որպես սպառողական վարքագծի հետազոտման նոր ձևաչափ:
11. Յուրացնել նեյրոմարքեթինգային հետազոտությունների իրականացման մեթոդոլոգիան 
 
3. Գնահատումը
Հեռաուսուցման գնահատականը հիմնվելու է ուսանողների գրավոր աշխատանքի վրա: Վերջնական գնահատականը ձևավորվում է. 
Շաբաթեկան էսսեներ – 60%
Ավարտական էսսե - 40%
 
4. Դասընթացի ծրագիրը 

Դաս 1.  Մարքեթինգի էությունը և դերը բիզնեսում
Ռազմավարական մարքեթինգի մակարդակների և բաղկացուցիչ մասերի ուսումնասիրությունը հիմնական պատկերացումն է տալիս առարկայի էության մասին: Վերջինիս դերը բիզնեսում պարզ է դառնում, երբ անդրադառնում ենք մրցակցային միջավայրի մարքեթինգային ուսումնասիրությանը, համապատասխան վերլուծությունների իրականացմանը, ինչպես նաև ապրանքատեսականուն և վերջինիս ձևավորման սկզբունքներին: 
 
Գրականություն
1. “Стратегический маркетинг”, Фатхутдинов Р.А, издательский дом «Питер», 3-е издаие, 2000г.
2. “Стратегический маркетинг” Жан-Жак Ламбен, издательство: Наука, Санкт-Петербург, 1996
3. “Marketing Concepts & Strategies” Dibb S. et al, 5th European Edition, Houghton Mifflin Company, 2006
4. “Principles of Marketing” Randall G., Routledge, London 1993
5. “Competing for the Future” Hamel G. and Prahalad C. K., HBS Press, Harvard 1994
6. “Fundamentals of Marketing” 2nd Europian edition, Kotler F., Armstrong H., Sonders J., Wong V., 2003
7. “Marketing Business” de Chernatory L. and Riley D.E., 1996
8. “Strategic Advertising” Corstjens J., Heinemann, Oxford 1990
9.“Even More Offensice Marketing”, Davidson, Penguin, London 1997
10.“Marketing Strategy and Competitive Positioning”, 5th Edition, Graham Hooley, Brigitte Nicoulaud, Nigel F. Piercy, Aug 2011 
11.“Strategic Marketing”, David W. Cravens,  6-th Edition 2008
 
Հանձնարարություն 1: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին (3 էջի սահմաններում)
1. Որոնք են մարքեթինգի մակարդակները և վերջինիս բաղկացուցիչ մասերը:  
2. Ինչպիսի մրցակցային առավելություններ գիտեք, ամեն առավելության համար բերեք  մեկական ոլորտի օրինակ, որտեղ այն առավել ակտուալ է Ձեր կարծիքով:
3. Նշեք մրցակցային միջավայրի հետազոտության տեսակները և տվեք վերջիններիս համառոտ նկարագրությունը:
4. Վերլուծեք ապրանքատեսականու մշակման պարամետրերը և չափորոշիչները:
 
Դաս 2. Սեգմենտացիա, թիրախավորում և դիրքավորում  
Այս դասի ընթացքում պարզաբանվում է սեգմենտացիա, թիրախավորում և դիրավորում հասկացությունների էությունը, կիրառման մեխանիզմները: Պարզաբանվում են դիրքավորման տեսակները և վերջինիս բաղկացուցիչ մասերի կիրառման տրամաբանական հաջորդականությունը:
 
Գրականություն
1. “Стратегический маркетинг”, Фатхутдинов Р.А, издательский дом «Питер», 3-е издаие, 2000г.
2. “Fundamentals of Marketing” 2nd Europian edition, Kotler F., Armstrong H., Sonders J., Wong V., 2003
3. “Principles of Marketing” Randall G., Routledge, London 1993
4. “Marketing Concepts & Strategies” Dibb S. et al, 5th European Edition, Houghton Mifflin Company, 2006
5. “Marketing Strategy and Competitive Positioning”, 5th Edition, Graham Hooley, Brigitte Nicoulaud, Nigel F. Piercy, Aug 2011 
6. “Strategic Marketing”, David W. Cravens,  6-th Edition 2008
 
Հանձնարարություն 2: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին (3 էջի սահմաններում)
1. Ինչ է սեգմենտացիան, ինչպես է այն իրականացվում:
2. Ինչ է թիրախավորումը, նշեք վերջինիս կիրառման սկզբունքները:
3. Նկարագրեք դիրքավորման էությունը, բաղկացուցիչ մասերը:
4. Ինչ է վերադիրքավորումը:
 
Դաս 3. Բրենդի էությունը, արժեքը և խնդիրները, բրենդինգը սպասարկման ոլորտում, ինտերնետ բրենդինգ  
Նշված բաժնում նկարագրվում են բրենդի դասական հատկանիշները և բնորոշ գծերը, վերջինիս մակարդակներն ու տեսակները: Ինչպես նաև ուսումնասիրվում է «բրենդի արժեք գաղափարը», նրա վրա ազդող գործոնները, հաշվարկման մեխանիզմները և հաշվապահական հաշվառումը: Դիտարկվում են նաև բրենդերին բնորոշ խնդիրները, կառավարման սխալները, մարքեթինգի թերությունները:
 
Ինչպես նաև կուսումնասիրենք ինչով են տարբերվում ծառայությունները նյութական ապրանքներից և վերջիններիս բրենդինգը, ինչ խնդիրներ են հատուկ այդպիսի բրենդերին: Կդիտարկենք ծառայությունների ոլորտում հայտնի բրենդերը: 
 
Կանդրադառնանք ինտերնետ բրենդինգ հասկացությանը, վերջինիս առանձնահատկություններին, խնդիրներին և կբացահայտենք լուծումների որոշ մեխանիզմներ:
 
Գրականություն  
1. “Journal of Marketing Management: Brand-building”, King S. 1990
2. “Strategic Brand Management” Kapferer J.N., Kogan Page, London 1992
3. “Branding in Action” Hankinson G. and Cowking P., McGraw Hill, London 1993
4. “The Brand in the Business: The strategic importance of brand” Doyle P. Strategic options, The Economist Conference Unit, London, 1989
5. “Creating Powerful Brand” de Chernatory L. and McDonald M.H.B., Butterworth Heinemann, Oxford, 1992
6. “The Handbook of Brand Management” Arnold D., FT/Pitman Publishing, London 1993
7. “Managing Brand Equity” Aaker D.A., The Free Press, New York, 1991
8. “Journal of Brand Management; Measures of brand equity” Ambler T., 1995
9. “Journal of Brand Management; The trouble with brand valuation” Ambler T. and Barwise P., 1998
10. “Branding for Dummies”, By Bill Chiaravalle and Barbara Findlay Schenck, 2006
11. “Building Brand Identity: A Strategy for Success in a Hostile Marketplace” by Lynn B. Upshaw, 1995
12. “Strategic Brand Management” Shahid Khan, Dr. Simon John, Editor  Marketing Club
13. “Strategic Brand Management for B2B Markets: A Road Map for Organizational Transformation”, Sharad Sarin, Response books 2010
14. “Strategic Brand Management” (3rd Edition), Kevin Lane Keller, 2007
 
Հանձնարարություն 3: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին (3 էջի սահմաններում)
1. Նշեք բրենդի դասական հատկանիշները և բնորոշ գծերը, ընտրեք 1 հայտնի բրենդ և բերեք պրակտիկ օրինակ: 
2. Ինչպես են որոշվում բրենդի տնտեսական և հաշվապահական արժեքները: 
3. Ինչ խնդիրներ կարող են առաջանալ բրենդի մոտ, որոնք են բրենդի կառավարման հիմնական սխալները:
4. Ինչպես են բնորոշվում ծառայությունները, ինչով է տարբերվում ծառայությունների բրենդինգը:
5. Ինչ խնդիրներ են հատուկ ծառայությունների ոլորտի բրենդերին:
6. Ինչ հաջողակ բրենդեր գիտեք ծառայությունների ոլորտում:
 
Դաս 4. Բրենդինգը մարքեթինգում, բրենդինգի պլանավորում և կազմակերպում      
Այս փուլում կուսումնասիրենք բրենդինգի անհրաժեշտությունը մարքեթինգում, բրենդ մարքեթինգի առանձնահատկությունները, բնորոշ գծերը: Ինչպես նաև կուսումնասիրենք բրենդի կառուցման և առաջխաղացման նախապայմանները՝ համապատասխան մարեթինգային կանոններին:  
Ինչպես նաև կուսումնասիրենք բրենդինգի պլանավորման փուլերը և բրենդինգի գործընթացը: Այնուհետև անցում կկատարենք բրենդի կառավարման համակարգին,  վերջինիս կառավարման և մարքեթինգի պրոբլեմներին, կդիտարկենք հնարավոր լուծումները:
 
Գրականություն 
1. “Brand Marketing: Building winning brand strategies that deliver” Weilbacher W., NTC, Chicago, 1993
2. “The Brand in the Business: The strategic importance of brand” Doyle P. Strategic options, The Economist Conference Unit, London, 1989
3. “Winning the Right to Brand” Freeling A., Boston 1994
4. “Fundamentals of Marketing” 2nd Europian edition, Kotler F., Armstrong H., Sonders J., Wong V., 2003
5. “Repeat Buying” Ehrenberg A.S.C., Charles Griffin, London 1998
6. “Creating Powerful Brand” de Chernatory L. and McDonald M.H.B., Butterworth Heinemann, Oxford, 1992
7. “The Handbook of Brand Management” Arnold D., FT/Pitman Publishing, London 1993
8. “Managing Brand Equity” Aaker D.A., The Free Press, New York, 1991
9. “Journal of Brand Management; Measures of brand equity” Ambler T., 1995
10. “Journal of Brand Management; The trouble with brand valuation” Ambler T. and Barwise P., 1998
11. “Branding for Dummies”, By Bill Chiaravalle and Barbara Findlay Schenck, 2006
12. “Building Brand Identity: A Strategy for Success in a Hostile Marketplace” by Lynn B. Upshaw, 1995
13. “Strategic Brand Management” Shahid Khan, Dr. Simon John, Editor  Marketing Club
14. “Strategic Brand Management for B2B Markets: A Road Map for Organizational Transformation”, Sharad Sarin, Response books 2010
15. “Strategic Brand Management” (3rd Edition), Kevin Lane Keller, 2007
16. “Strategic Marketing”, David W. Cravens,  6-th Edition 2008
 
Հանձնարարություն 4: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին (3 էջի սահմաններում)
1. Ինչ է բրենդինգը:
2. Որոնք են բրենդ մարքեթինգի առանձնահատկությունները:
3. Որոնք են բրենդի կառուցման և առաջխաղացման նախապայմանները:  
4. Թվարկեք բրենդինգի պլանավորման փուլերը և նկարագրեք դրանք:
5. Նկարագրեք բրենդի կառավարման համակարգը:
6. Ինչ կառավարման և մարքեթինգի խնդիրներ կարող են առաջանալ բրենդի կառավարման համակարգում: Ինչ լուծուներ կարելի է գտնել այդ խնդիրների համար:
 
Դաս 5. Մարքեթինգ միքս և բրենդի առաջխաղացում  
Այս հատվածում կդիտարկենք մարքեթինգ միքսի հիմնական և լրացուցիչ բաղկացուցիչ մասերը, վաճառքի և առաջխաղացման գործիքները, դրանց կիրառման մեխանիզմները: Ի լրումն նշվածին նաև մարքեթինգ միքսի կիրառումը բրենդինգի իրականացման ընթացքում և բրենդի առաջխաղացման նախապայմանները:
 
Գրականություն 
1. “The effect of Price, Brand Name, and Store Name on Buyers’ Perceptions of Product Quality”,  Akshay R. Rao and Kent B. Monroe, Minnesota, 1988 
2. “Fundamentals of Marketing” 2nd Europian edition, Kotler F., Armstrong H., Sonders J., Wong V., 2003
3. “Strategic Brand Management” Kapferer J.N., Kogan Page, London 1992
4. “Branding in Action” Hankinson G. and Cowking P., McGraw Hill, London 1993
5. “Winning the Right to Brand” Freeling A., Boston 1994
6. “Repeat Buying” Ehrenberg A.S.C., Charles Griffin, London 1998
7. “Marketing Business” de Chernatory L. and Riley D.E., 1996
8. “Strategic Advertising” Corstjens J., Heinemann, Oxford 1990
9. “Even More Offensice Marketing”, Davidson, Penguin, London 1997
10. “The Handbook of Brand Management” Arnold D., FT/Pitman Publishing, London 1993
11. “Managing Brand Equity” Aaker D.A., The Free Press, New York, 1991
12. “Journal of Brand Management; Measures of brand equity” Ambler T., 1995
13. “Journal of Brand Management; The trouble with brand valuation” Ambler T. and Barwise P., 1998
14. “Branding for Dummies”, By Bill Chiaravalle and Barbara Findlay Schenck, 2006
15. “Building Brand Identity: A Strategy for Success in a Hostile Marketplace” by Lynn B. Upshaw, 1995
16. “Strategic Marketing”, David W. Cravens,  6-th Edition 2008
 
Հանձնարարություն 5: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին (3 էջի սահմաններում)
1. Որոնք են մարքեթինգ միքսի բաղկացուցիչ տարրերը, ինչու են դրանք տարանջատվում հիմնականի և լրացուցիչի:
2. Թվարկեք վաճառքի և առաջխաղացման գործիքները և նկարագրեք դրանց կիրառման մեխանիզմները:
3. Ինչպես կարելի է կիրառել մարքեթինգ միքսը բրենդինգի ընթացքում:
4. Որոնք են բրենդի առաջխաղացման նախապայմանները:
 
Դաս 6. Նեյրոմարքեթինգի հիմունքներ
Նեյրոմարքեթինգի պատմական ակնարկ.
նեյրոմարքեթինգի հիմունքներ բաժինը հիմնական պատկերացում է տալիս մարքեթինգի նոր ուղղության էության մասին: Որպես ներածական բաժին մանրամասնորեն ներկայացնում է նեյրոմարքեթինգի զարգացման պատմական ակնարկը, առաջին փորձերը, զարգացումները, հատկապես նեյրոմարքեթինգ ուղղության պաշտոնական ներկայացումը: Բաժինը եզրափակվում է մարքեթինգային հետազոտությունների հիմնական տեսակների, առանձնահատկությունների, և նեյրոմարքեթինգի  կիրառման ոլորտներով:
 
• f(MRI Functional magnetic resonance imaging) նեյրոմարքեթինգային հետազոտություններ
 
Այս դասի ընթացքում պարզաբանվում է նեյրոմարքեթինգային հետազոտությունների իրականացումը f(MRI) Ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային պատկերման միջոցով: Ներկայացվում է f (MRI) հետազոտությունների իրականացման մեթոդաբանութունը, հետազոտական սարքի հնարավությունները և սահմանափակումները, ստացված արդյունքների վերլուծությունը սպառողի ուղեղի առանձին հատվածների պատկերման շնորհիվ: Նպատակն է ուսանողներին ներկայացնել մարքեթինգային հետազոտության նոր ձևաչափ լաբորատոր համատեքստում: Տեսական հատվածին հաջորդում է պրակտիկ, գործնական օրինակների ներկայացումը և քննարկումը հեռուստագովազդի, կոմերցիոն հոլովակների, ռեբրենդինգի, լոգոտիպերի մշակման և գնահատման, ապրանքի նախնական թեսթինգի իրավիճակային դեպքերով: f(MRI) հետազոտությունը ուսանողներին  բացահայտում է ապրանքի, կամ ապրանքանշանի ընտրության պատճառները, գովազդից ստացված տպավորությունները: 
 
Գրականություն
1. Fugate, D.(2007) ”Neuromarketing: a layman’s look at neuroscience and its potential application to marketing practice”, Journal of Consumer Marketing, Vol. 24, Issue 7, pp. 385-394
2. Lee, N., Broderick, A.J., Chamberlain, L. (2007), "What is neuromarketing? A discussion and agenda for future research", International Journal of Psychophysiology , Vol. 63 No.2, pp.199-204. 
3. Renvoisé, P. and Morin, C., Neuromarketing. P. 86
4. Renvoisé, P. and Morin, C., Neuromarketing. P.152
6. Kenning, P., Plassmann, H., Ahlert, D.(2007) ”Applications of functional magnetic resonance imaging for market research”, Qualitative Market Research: An International Journal, Vol. 10, Issue 2, pp 135-152
7. Tank, D.W., Ogawa, S., Ugurbil, K. (1992), "Mapping the brain with MRI",  Current Biology, Vol. 2 No.10, pp.525-8

Հանձնարարություն 6: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին (3 էջի սահմաններում)
1. Ներկայացրեք նեյրոմարքեթինգի առաջին փորձ և սահմանումները
2. Ներկայացրեք նեյրոմարքեթինգի էությունը և կիրառման անհրաժեշտությունը
3. Ներկայացրեք նեյրոմարքեթինգի կիրառման ոլորտները, նշեք երեք առաջնային ոլորտներ և օրինակներ
4. Նկարագրեք f (MRI) մարքեթինգային հետազոտության իրականացման ընթացքը:
5. Նկարագրեք f (MRI) սարքի հնարավորությունները և սահմանափակումները
6. Բացատրեք f (MRI) մարքեթինգային հետազոտության անհրաժեշտությունը կոմերցիոն հոլովակների գնահատման ժամանակ
 
Դաս 7. Նեյրոմարքեթինգային հետազոտություններ
• EEG (Electroencephalography) նեյրոմարքեթինգային հետազոտություններ
Այս դասի ընթացքում պարզաբանվում է նեյրոմարքեթինգային հետազոտությունների իրականացումը EEG Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ) սարքի միջոցով: 
Ներկայացվում է հետազոտությունների իրականացման մեթոդաբանութունը, հետազոտական սարքի հնարավորությունները և սահմանափակումները, ստացված արդյունքների վերլուծությունը սպառողական վարքագծի հիման վրա: Տեսական հատվածին հաջորդում է պրակտիկ, գործնական օրինակների ներկայացումը: Նկարագրվում է սպառողի արձագանքը, սպառողի դրական կամ բացասական հուզական ներգրավածությունը, ուշադրությունը, հետաքրքրութունը հատկապես տպագիր գովազդային նյութերի, ամսագրային գովազդի, կոմերցիոն բնույթի հոդվածների,  կորպորատիվ կոմերցիոն հոլովակների, ֆիլմարտադրության  իրավիճակային դեպքերով:  
 
• Eye tracking նեյրոմարքեթինգային հետազոտություններ
 
Այս փուլում ուսանողները ուսումնասիրում են աչքի չափում eye tracking, տեսողական վերլուծութան տեսողական ուղղությունների չափման, տեսողական հետաքրքրվածության և ուշադրության ֆիքսման սարքը: Eye tracking-ը ներկայացնում է նորարարական տեխնոլոգիական քայլ մարքեթինգային հետազոտությունների ոլորտում: 
Դասընթացի ընթացքում ներկայացվում է սարքի կիրառումը բրենդինգի, ռեբրենդինգի, ապրանքի դիզայնի և  փաթեթավորման մշակման, գնահատման, տպագիր գովազդային նյութերի, հեռուստագովազդի, արտաքին գովազդային վահանակների դեպքերի խորը ուսումնասիրությամբ:
Ավելին, ներկայացվում է սարքի կիրառությունը առևտրի ոլորտում, հատկապես հանրախանութների, բրենդային վաճառակետերի, սուպերմարկետների մերչենդայզինգի, առանձին բաժինների կատեգորիայի ապրանքների վաճառքի խթանման իրավիճակային դեպքերով:  Առանձին դեպքերով, ուսանողները ուսումնասիրում են տեխնոլոգիայի կիրառությունը միջազգային ընկերությունների կայքերի մշակման, ձևափոխման և գովազդի արդյունավետության գնահատման դեպքեր՝ նպատակաուղղված կայքերի այցելուների վարքագծի գնահատմանը: Բաժնի եզրափակիչ մասում ներկայացվում է Eye tracking և EEG Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ) սարքերի համատեղ աշխատանքը երկակի մարքեթինգային հետազոտության ձևաչափով որպես լրացուցիչ մարքեթինգային ախտորոշում: 
 
Գրականություն  
1. Renvoisé, P. & Morin, C.: Neuromarketing: Understanding the “Buy Buttons” in Your Customer’s Brain, Nashville, Tennessee, Thomas Nelson, 2007
2. Perrachione, T., Perrachione, J. (2008)”Brains and brands: Developing mutually informative research in neuroscience and marketing”, Journal of Consumer Behavior, Vol. 8, Issue 5, pp 303-318
5. Rik Pieters (2008), A Review of Eye-Tracking Research in Marketing, in Naresh K. Malhotra (ed.) Review of Marketing Research (Review of Marketing Research, Volume 4), Emerald Group Publishing Limited, pp.123-147
 
Հանձնարարություն 7: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին (3 էջի սահմաններում)
1. Որոնք են  EEG Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ) սարքի առանձնահատկությունները
2. Ինչպիսի տվյալներ են հավաքագրվում EEG (ԷԷԳ) հետազոտությունների ընթացքում
3. Ներկայացրեք EEG (ԷԷԳ) սարքի կիրառութունը մանրածախ առևտրի դեպքերի հիման վրա
4. Ներկայացրեք Eye tracking նորարարական տեխնոլոգիան, սարքի կառուցվածքը  և առանձնահատկութունները
5. Նկարագրեք Eye tracking տեխնոլոգիայի հետազոտման երեք փուլերը արտադրանքի փաթեթավորման օրինակի հիման վրա
6. Նկարագրեք Eye tracking տեխնոլոգիայի հետազոտման երեք փուլերը վաճառակետի առանձին բաժնի հետազոտման հիման վրա
7. Նկարագրեք Eye tracking տեխնոլոգիայի հետազոտման երեք փուլերը կոմերցիոն հոլովակի օրինակի հիման վրա
 
Դաս 8. Ավարտական քննություն 
Ընտրեք Ձեզ հետաքրքրող որևէ թեմա, որը ուսումնասիրվել է սույն դասընթացի շրջանակներում և օգտագործելով համապատասխան գրականություն պատրաստեք 13-15 էջ ծավալով էսսե: 
 
 
Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ (PR) ԵՎ ՇՈՒԿԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (MARKETING) ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ ԵՎ ԲՐԵՆԴԻՆԳ