Distance Learning






By Plimun Web Design

ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ PR-ՈՒՄ ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳՈՒՄ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ (PR) ԵՎ 
ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  ՄԵԿԱՄՅԱ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ
 
 
 
 
 
 
ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ  
PR-ՈՒՄ ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳՈՒՄ

 
 
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի Պետական Համալսարան
 
 
 
1. Դասընթացի նկարագիրը
Այսօր արդեն հասունացել է և արդիական է դարձել PR-արշավի արդյունավետության բարձրացման նպատակով սոցիոլոգիական հետազոտությունների իրականացման խնդիրը: Արևմտյան երկրներում, որտեղ PR ծառայությունների շուկան զարգացած է, PR-գործակալությունների ղեկավարների օրակարգում նման հարցեր նույնիսկ չեն դրվում և չեն քննարկվում. կարիք չկա նրանց համոզել, որ PR-նախագծերի պլանավորման և իրականացման ընթացքում սոցիոլոգիական հետազոտությունների կիրառումը անհրաժեշտ է: Հասարակայնության հետ կապերի ոլորտի արհեստավարժ մասնագետները պետք է տիրապետեն հետազոտությունների կազմակերպման նոր մոտեցումներին, հասկանան նման հետազոտությունների էությունը  և իրականացման հիմնական սկզբունքները:
Տվյալ դասընթացով բավականին հակիրճ կերպով անդրադարձ կկատարվի սոցիոլոգի դերին PR-թիմում, սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների իրականացման անհրաժեշտությանը PR-արշավի տարբեր փուլերում, սոցիոլոգիական մեթոդների առանձնահատկություններին և դրանց կիրառման արդյունավետությանը:
 
2. Դասընթացի նպատակը`
-  Ծանոթացնել  սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանությանը` հիմնական մեթոդներին, 
-  Քննարկել յուրաքանչյուր մեթոդի կիրառման առավելություններն ու թերությունները PR-ում, 
-  Ձևավորել սոցիոլոգիական հետազոտության ծրագրի մշակման հմտություններ,
-  Ստեղծել սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների ժամանակակից մեթոդների կրառման հնարավորություններ
- Ներկայացնել զանգվածային սոցիալական գործընթացների, կոլեկտիվ վարքի, սոցիալական փոխգործունեության և փոխկապվածության դրսևորման ձևերի վերլուծության մեթոդները
 
3. Գնահատում
Քանի որ դասընթացը իրականացվում է հեռահար ուսուցման միջոցով, գնահատականները կնշանակվեն ուսանողների գրավոր աշխատանքների հիման վրա:
- Շաբաթական գրավորներ՝ 60%
- Վերջնական գրավոր՝ 40 %

4. Դասընթացի ծրագիրը

Դաս 1
-  Սոցիոլոգիան որպես գիտություն: Սոցիոլոգիական գիտելիքի կառուցվածքը: Էմպիրիկ սոցիոլոգիայի զարգացման հիմքերը:
- Սոցիոլոգիական հետազոտությունների իրականացման անհրաժեշտությունը PR-նախագծի պլանավորման, մշակման և իրականացման ընթացքում: Սոցիոլոգի դերը PR-թիմում:
-  Սոցիոլոգիական հետազոտության նախագծման և իրականացման հիմնական սկզբունքները, ընթացակարգային պահանջները:
-  Հետազոտության ծրագիր-առաջարկ, ընտրանքի հիմնավորում, հետազոտության մեթոդաբանության և մեթոդիկայի մշակում և հիմնավորում: 

Գրականություն՝
-  Գ. Թադևոսյան. Որակական սոցիալական հետազոտություններ. Երևան 2006. 
-  Ն. Մելքոնյան. Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդները  PR-ում.  ԵՊՀ հրատ. Երևան 2007
-  Э.Ф. Мак-Куэрри, Методы  маркетингового исследования. Изд-во Питер. 2005
-  Ядов В.А., Стратегия социологического исследования. Описание, объяснение, понимание социальной реальности. Москва 1998.
-  Белановский С. Метод фокус-групп. М., 1996
- Елшанский С.« Возможности применения ассоциативных методов в маркетинговых, рекламных и политологических исследованиях. / Эксклюзиный маркетинг №1, 2000
-  Мертон Р., Фиске М., Кендалл П., Фокусированное интервью. М., 1991
 
Գրականություն՝
- Ն. Մելքոնյան. Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդները  PR-ում.  ԵՊՀ հրատ. Երևան 2007
- Э.Ф. Мак-Куэрри, Методы  маркетингового исследования. Изд-во Питер. 2005
- Сикевич З., Методы, процедура и техника этносоциологиеческого исследования. СПб., 1999
- Ядов В.А., Стратегия социологического исследования. Описание, объяснение, понимание социальной реальности. Москва 1998.
 
Առաջադրանք 1.  (մինչև 4 էջի սահմաններում)
- Քննարկել  սոցիոլոգի դերը  և նշանակությունը PR-թիմում: Փորձել հիմնավորել սոցիոլոգ-մասնագետի մշտական ներկայության անհրաժեշտությունը և պարբերականորեն վարձելու անհրաժեշտությունը: 
-  Կազմեք հետազոտական ընդհանուր ծրագիր` ուսումնասիրելու K կուսակցության PR- արշավը:  Հիմնավորեք PR-արշավի յուրաքանչյուր փուլում իրականացված հետազոտության կիրառման անհրաժեշտությունը: 

Դաս 2
- PR-արշավի փուլերը և դրանց համապատասխանող հատուկ հետազոտական մեթոդները և տեխնիկաները: 
- Շուկայի ուսումնասիրում, այլընտրանքների որոշում և  ընտրություն, գնահատում փուլերում իրականացվող հետազոտությունները: 
- PR-արշավի պլանավորում` հիմնախնդրի սահմանում, շուկայի ուսումնասիրություն, մրցակիցների գնահատում: 
- SWOT-վերլուծության էությունը և կիրառումը PR-արշավի պլանավորման փուլում: 
- Մարքեթինգային հետազոտությունների իրականացումը PR-ում: 
- Մարքեթինգային հետազոտությունների հատուկ տեխնիկաներ`  

Գրականություն՝
- Ն. Մելքոնյան. Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդները  PR-ում.  ԵՊՀ հրատ. Երևան 2007
- Э.Ф. Мак-Куэрри, Методы  маркетингового исследования. Изд-во Питер. 2005
- Сикевич З., Методы, процедура и техника этносоциологиеческого исследования. СПб., 1999
- Ядов В.А., Стратегия социологического исследования. Описание, объяснение, понимание социальной реальности. Москва 1998.
 
Առաջադրանք 2. (մինչև 5 էջի սահմաններում)
- Վերլուծեք հայկական որևէ նոր ապրանքանիշի  շուկայի համար ընդհանուր հետազոտական ցիկլի տրամաբանությունը:
- Հանձնարարաված հայկական որևէ ապրանքանիշի  մարքեթինգային կամ  PR-արշավի  SWOT-վերլուծություն:
- Փորձեք որոշել հայաստանյան պրակտիկայում որևէ ապրանքանիշի կամ բրենդի ուսումնասիրության անհրաժեշտ մեթոդները: Առաջարկեք Ձեր հետազոտական սխեման ըստ յուրաքանչյուր տեխնիկայի: Հիմնավորեք Ձեր պատասխանը:
 
Դաս 3   
- Քանակական սոցիոլոգիական հետազոտություններ. զանգվածային հարցում և դրա ընդհանուր կիրառելիությունը PR-ում:
- Սեմանտիկ դիֆերենցիալ մեթոդի առանձնահատկությունները և դրա կիրառելիության առանձնահատկությունները:
- Որակական սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդների օգտագործումը PR-ում: 
- Խորին անհատական հարցազրույցի կիրառման դեպքերը և  արդյունավետությունը:  Ֆոկուս խումբ կամ խմբային հարցազրույց: Պրոեկտիվ  տեխնիկաների համդրումը և կիրառումը սոցիոլոգիական հետազոտություններում:

Գրականություն՝
-  Ն. Մելքոնյան. Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդները  PR-ում.  ԵՊՀ հրատ. Երևան 2007
-  Э.Ф. Мак-Куэрри, Методы  маркетингового исследования. Изд-во Питер. 2005
-  Сикевич З., Методы, процедура и техника этносоциологиеческого исследования. СПб., 1999
-  Ядов В.А., Стратегия социологического исследования. Описание, объяснение, понимание социальной реальности. Москва 1998.
-  Գ. Թադևոսյան. Որակական սոցիալական հետազոտություններ. Երևան 2006. 
-  Ն. Մելքոնյան. Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդները  PR-ում.  ԵՊՀ հրատ. Երևան 2007
-  Белановский С. Метод фокус-групп. М., 1996
- Елшанский С.« Возможности применения ассоциативных методов в маркетинговых, рекламных и политологических исследованиях. /Эксклюзиный маркетинг №1, 2000
 
Առաջադրանք 3. (մինչև 10 էջի սահմաններում)
- Կազմել զանգվածային հարցման գործիք` հարցաթերթ, որի միջոցով հնարավոր կլինի պարզել սպառողների կարծիքները հանձնարարված ապրանքի կան ապրանքանիշի նկատմամաբ: Հիմնավորել սանդղակների կիրառումը: Կազմակերպել հեռաղոսային հարցում` պարզելու քաղաքացիների նախընտրությունները կաթնամթերքի արտադրողի` բրենդի հանդեպ և պատճառները: Նկարագրել ընթացակարգը:
-  Կազմել խմբային քննարկման հարցաշար` միտված ուսումասիրելու բջջային կապի ոլորտում Z ձեռնարկության ապրանքանիշի գովազդը առավել արդյունավետ դարձնելու եղանակները:

Դաս 4
- Փորձագիտական հարցման մեթոդը, որպես կարծիքների առաջատարների ուսումնասիրության մեթոդ: 
- Փաստաթղթերի վերլուծությունը PR-ում` PR և գովազդային տեքստերի հետազոտություն:

Գրականություն՝
-  Գ. Թադևոսյան. Որակական սոցիալական հետազոտություններ. Երևան 2006. 
-  Ն. Մելքոնյան. Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդները  PR-ում.  ԵՊՀ հրատ. Երևան 2007
-  Э.Ф. Мак-Куэрри, Методы  маркетингового исследования. Изд-во Питер. 2005
-  Ядов В.А., Стратегия социологического исследования. Описание, объяснение, понимание социальной реальности. Москва 1998.
-  Белановский С. Метод фокус-групп. М., 1996
- Елшанский С. « Возможности применения ассоциативных методов в маркетинговых, рекламных и политологических исследованиях. /Эксклюзиный маркетинг №1, 2000
-  Мертон Р., Фиске М., Кендалл П., Фокусированное интервью. М., 1991
 
Առաջադրանք 4. (մինչև 5 էջի սահմաններում)
- Հանձնարարաված կազմակերպության կամ ապրանքանիշի վերաբերյալ որոշակի ժամանակում հրատարակված հոդվածների կոնտենտ-վերլուծություն` պարզելու այն բրենդի վերաբերյալ մեդիա-դիսկուրսը:
- Իրականացնել փորձագիտական հարցում` պարզելու, փորձագիտական գնահատականների համաձայն առաջատար կազմակերպությունները առանձին ոլորտներում:

Դաս 5  Ավարտական քննություն
- Ընտրեք որևէ թեմա, որը քննարկվել է դասընթացի ընթացքում և կատարեք Ձեր սեփական գրավոր վերլուծությունը այդ թեմայի վերաբերյալ (13-15 էջի սահմաններում):
Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ (PR) ԵՎ ՇՈՒԿԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (MARKETING) Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդները PR-ում և մարքեթինգում