Distance Learning






By Plimun Web Design

ՔԱՂԱՔԱԿԱՆ PR ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՔԵԹԵԻՆԳ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ (PR) ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԵԿԱՄՅԱ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ PR ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ
առարկայի ծրագիր


Նվարդ Մելքոնյան, դասախոս
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի պետական համալսարան
 

1. Առարկայի նկարագիրը
Ժողովրդավարությունը ենթադրում է քաղաքական կողմնորոշումների բազմազանություն և ԶԼՄ-ների ազդեցության ուժեղացում, որոնք էլ հիմք են հանդիսանում քաղաքական պայքարի նոր մշակույթի ձևավորման համար, այն է` ընտրողների ձայների համար քաղաքական թեկնածուների միջև ազատ մրցակցություն, որում հաղթելու համար քաղաքական գործիչները օգտագործում են իրենց բոլոր ռեսուրսները: Իսկ քաղաքական գործչի ազդեցության ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված միջոցներն ու միջոցառումներն էլ հանդիսանում են քաղաքական PR ուղղության էությունը:
Այս պայմաններում քաղաքական PR-ը, ըստ էության, դառնում է քաղաքականության արտացոլում, այն միավորում է քաղաքական ծրագրերի տարրերը, գաղափարները, քաղաքական գործիչների անձնային որակները, հաստատում է նոր “խաղի կանոններ”` դրանով իսկ նպաստելով քաղաքականության ընկալման դյուրինացմանը:
Քաղաքական PR-ի ուղղությունը Հայաստանում դեռ գտնվում է կայացման, ինստիտուցիոնալացման փուլում` թեև արդեն իրականություն է մեր քաղաքական կյանքում և նրա անհրաժեշտ բաղադրիչ: Օր օրի մեծանում է հասարակության հետաքրքրությունը քաղաքական PR-ի, քաղաքական տեխնոլոգիաների, իմիջի ձևավորման տեխնոլոգիաների և տարածման ուղիների նկատմամբ:

2. Նպատակը
- Ծանոթացնել քաղաքական PR-ի հիմնական հասկացություններին,

- Քննարկել քաղաքական PR-ի, իմիջագիտության, քաղաքական մարքեթինգին առնչվող թեմաներն ու օրինակները,
- Ներկայացնել իմիջների տեսակները, տիպաբանությունը, քննարկել դրանց առանձնահատկությունները,
- Ներկայացնել կուսակցությունների հեղինակության և վարկանիշի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման ռազմավարությունները,
- Ներկայացնել կոնֆլիկտային, ճգնաժամային իրավիճակների կանխատեսմանը, հակաճգնաժամային PR-միջոցառումների նախագծման, ճգնաժամային իրավիճակների մեղմացման և հաղթահարմանն ուղղված հատուկ PR-տեխնիկաների մշակման և իրականացման ձևերն ու միջոցները:

3. Գնահատում
Քանի որ տվյալ առարկան մատուցվում է հեռաուսուցման եղանակով, գնահատումը կատարվելու է՝ հիմնվելով ուսանողի գրավոր աշխատանքների արդյունքների վրա:

Շաբաթական գրավորներ՝ 60%
Վերջնական գրավոր՝ 40 %

4. Դասընթացի ծրագիրը

Դաս 1.
- Քաղաքական PR-ը և քաղաքական մարքեթինգը որպես քաղաքական գործընթացի հիմք. քաղաքական PR-ի նկարագիրը, նպատակները և խնդիրները:
- Քաղաքական PR-ի էությունը:
- Քաղաքական մարքեթինգի էությունը:

Գրականություն՝
1. Ն.Մելքոնյան. Քաղաքական PR և իմիջմեյքինգի հիմունքներ. ԵՊՀ հրատ. Երևան 2007
2. Общая и прикладная политология: Учебное пособие. Под общей редакцией В.И. Жукова, Б.И. Краснова. Изд-во “Союз”. Москва, 1997
3. Ольшанский Д.В., Политическая психология. Изд. «Питер». Санкт-Петербург, 2002
4. Ольшанский Д.В., Политический PR. Изд. «Питер». Санкт-Петербург, 2004

Առաջադրանք 1 (մինչև 3 էջի սահմաններում)
1. Ի՞նչ տարբերություններ կան PR-ի ու գովազդի, PR-ի և քարոզչության միջև:
2. Պատրաստել 3-էջանոց էսսե “Քաղաքականություն` արհե՞ստ, թե՞ արվեստ՚ թեմայով:

Դաս 2.
- Քաղաքական շուկայի հասկացություն քաղաքական PR –ում: 
- Քաղաքական շուկայի էությունը. Քաղաքական շուկայի սեգմենտացիա:
- Քաղաքական ընտրություններին մարքեթինգային ռազմավարության քայլերը:
- Քաղաքական PR-ի տեսակները` սև, գորշ և դեղին PR:

Գրականություն՝
1. Ն.Մելքոնյան. Քաղաքական PR և իմիջմեյքինգի հիմունքներ. ԵՊՀ հրատ. Երևան 2007
2. Общая и прикладная политология: Учебное пособие. Под общей редакцией В.И. Жукова, Б.И. Краснова. Изд-во “Союз”. Москва, 1997
3. Ольшанский Д.В., Политическая психология. Изд. «Питер». Санкт-Петербург, 2002
4. Ольшанский Д.В., Политический PR. Изд. «Питер». Санкт-Петербург, 2004

Առաջադրանք 2 (մինչև 3 էջի սահմաններում)
1. Փորձեք որոշել հայաստանյան քաղաքական պրակտիկայում առավել հանրահայտ քաղաքական կուսակցությունների սոցիալական բազան, պոտենցիալ ընտրողներին: Հիմնավորեք Ձեր պատասխանը:
2. Փորձեք հիշել Ձեր տեսանկյունից Հայաստանում կիրառված ամենաազդեցիկ սև PR-ի որևէ օրինակ:

Դաս 3.
- Քաղաքական տեխնոլոգիաների էությունը: 
- Քաղաքական տեխնոլոգիաների մշակման և իրականացման փուլերը:
- PR-արշավի միջոցառումներ` նախընտրական հանդիպումներ, ՙդռնից դուռ՚, միջնորդավորված ակցիաներ, հանդիպումներ մամուլի հետ, հանրահավաքներ: 
- PR-ի հիմնական տեխնիկական սխեման:

Գրականություն՝
1. Ն.Մելքոնյան. Քաղաքական PR և իմիջմեյքինգի հիմունքներ. ԵՊՀ հրատ. Երևան 2007
2. Шомова С. «Политические шахматы. Паблик рилейшнз как интеллектуальная игра». Москва, 2003.
3. Ольшанский Д.В., Политический PR. Изд. «Питер». Санкт-Петербург, 2004

Առաջադրանք 3 (մինչև 3 էջի սահմաններում)
1. Վերլուծեք հայաստանյան վերջին ընտրությունների ժամանակ կիրառված քաղաքական տեխնոլոգիաների օրինակները, գնահատեք դրանց արդյունավետությունը:
2. Առաջարկեք PR-ռազմավարություն` Ձեզ հանձնարարած կուսակցության կամ քաղաքական առաջնորդի համար: Ձևակերպեք հիմնական/բանալային ուղղերձը և առաջարկեք արդյունավետ տեղեկատվական առիթներ:

Դաս 4.
- Քաղաքական իմիջագիտություն:
- Իմիջ հասկացության էությունը: Իմիջ հասկացության սահմանման խնդիրը և մոտեցումները: 
- Իմիջի կառուցվածքը և ֆունկցիաները:
- Իմիջի տեսակները:

Գրականություն՝
1. Ն.Մելքոնյան. Քաղաքական իմիջ. մեկնաբանություններ և ձևավորման սկզբունքներ/ դասընթաց հասարակագետների համար. ԵՊՀ հրատ. Երևան 2007
2. Имидж лидера. Психологическое пособие для политиков. Под ред.В.Егоровой-Гантман. «Никколо-М», Москва, 1994
3. Панасюк А.Ю., Вам нужен имиджмейкер! Или о том, как создавать свой имидж. Москва, 1998
4. Почепцов Г.Г., Имиджелогия. «Реффл-бук, Ваклер, Киев, 2000

Առաջադրանք 4 (մինչև 3 էջի սահմաններում)
1. Վերլուծեք, խնդրեմ, այսօր հայաստանյան քաղաքական պրակտիկայում առավել հայտնի քաղաքական գործիչների իմիջները:
2. Կինոդիտում: Հանձնարարվում է դիտել “Wag the dog” գեղարվեստական կինոնկարը:

Դաս 5.
- Քաղաքական իմիջի առանձնահատկությունները:
- Երկրի իմիջ:
- Կուսակցության իմիջ:
- Առաջնորդի իմիջ:

Գրականություն՝
1. Ն.Մելքոնյան. Քաղաքական իմիջ. մեկնաբանություններ և ձևավորման սկզբունքներ/ դասընթաց հասարակագետների համար. ԵՊՀ հրատ. Երևան 2007
2. Имидж лидера. Психологическое пособие для политиков. Под ред.В.Егоровой-Гантман. «Никколо-М», Москва, 1994
3. Панасюк А.Ю., Вам нужен имиджмейкер! Или о том, как создавать свой имидж. Москва, 1998
4. Почепцов Г.Г., Имиджелогия. «Реффл-бук, Ваклер, Киев, 2000

Առաջադրանք 5 (մինչև 5 էջի սահմաններում)
1. Պատրաստել ռեֆերատ որևէ երկրի, քաղաքական կուսակցության, հայտնի քաղաքական առաջնորդի (հանձնարարվում է դասախոսի կողմից) իմիջների վերաբերյալ:

Դաս 6.
- Քաղաքական իմիջի ձևավորման հիմնական սկզբունքները: 
- Իմիջի կառուցվածքը և տեսակները. հաբիտար, միջավայրային, վերբալ, կինետիկ իմիջների էությունը:

Գրականություն՝
1. Ն.Մելքոնյան. Քաղաքական իմիջ. մեկնաբանություններ և ձևավորման սկզբունքներ/ դասընթաց հասարակագետների համար. ԵՊՀ հրատ. Երևան 2007
2. Имидж лидера. Психологическое пособие для политиков. Под ред.В.Егоровой-Гантман. «Никколо-М», Москва, 1994
3. Панасюк А.Ю., Вам нужен имиджмейкер! Или о том, как создавать свой имидж. Москва, 1998
4. Почепцов Г.Г., Имиджелогия. «Реффл-бук, Ваклер, Киев, 2000

Առաջադրանք 6 (մինչև 5 էջի սահմաններում)
1. Դիտարկեք, խնդրեմ, այսօր հայաստանյան քաղաքական պրակտիկայում առավել հայտնի քաղաքական գործիչների իմիջները` ըստ իմիջային բաղադրիչների, վերլուծեք նրանց հաբիթար, միջավայրային, կինետիկ և վերբալ իմիջները: Նշել առավելություններն ու թերությունները` անհամապատասխանությունները: Իմիջային հայեցակարգի SWOT վերլուծություն:

Դաս 7.
- Քաղաքական միֆոլոգիա: Քաղաքական առասպելների տեսակները: 
- PR-ը քաղաքական հաղորդակցման համատեքստում: 
- ԶԼՄ-ների դերը քաղաքական PR-ում: Մանիպուլյատիվ տեխնիկաները ԶԼՄ-ներում:
- Քաղաքական գովազդ:

Գրականություն՝
1. Ն.Մելքոնյան. Քաղաքական իմիջ. մեկնաբանություններ և ձևավորման սկզբունքներ/ դասընթաց հասարակագետների համար. ԵՊՀ հրատ. Երևան 2007
2. Н. Мелконян. Имидж как символическая структура. Классификация имиджеобразующих факторов.  
3. Ферсович В.В «Использование мифов в интересах информационно-психологического воздействия» http://sociologi.narod.ru/pr/1.htm
4. Шомова С. «Политические шахматы. Паблик рилейшнз как интеллектуальная игра». Москва, 2003.

Առաջադրանք 7 (մինչև 5 էջի սահմաններում)
1. Դիտել մի քանի ակնառու քաղաքական գործիչների ընտրարշավի քաղաքական գովազդի հոլովակներ և վերլուծել` դրանք օգտագործված սիմվոլների, ձևավորվող կարծրատիպերի տեսանկյունից: Քննարկել, թե ինչպիսին են նրանցից յուրաքանչյուրի կառուցակցված առասպելները:
2. Դիտել, ունկնդրել, ընթերցել հեռուստա-, ռադիո-լուրեր կամ որևէ մամուլ (անվանումը հաստատում է դասախոսը), պատրաստել ռեֆերատ այդ ԶԼՄ-ներում կիրառված հնարների մասին` այս կամ այն քաղաքական ուժի վերաբերյալ:

Դաս 8. Ավարտական քննություն
Ընտրեք որևէ թեմա, որը քննարկվել է դասընթացի ընթացքում և կատարեք Ձեր սեփական գրավոր վերլուծությունը այդ թեմայի վերաբերյալ (13-15 էջի սահմաններում):

Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ (PR) ԵՎ ՇՈՒԿԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (MARKETING) ՔԱՂԱՔԱԿԱՆ PR ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ