Distance Learning






By Plimun Web Design

ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵԴԻԱՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ  (PR) ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԵԿԱՄՅԱ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

 

 

ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԵԴԻԱՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ
առարկայի ծրագիր

 

 

 

Ռուզաննա Ամիրաղյան, Նանե Մաթևոսյան (Դավթյան), Սամվել Սահակյան, դասախոսներ
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի պետական համալսարան

 

 

1. Դասընթացի նկարագրությունը
Դասընթացի նպատակն է ուսանողներին ներկայացնել գովազդային հաղորդակցությունների հիմնական առանձնահատկությունները, գործիքները  և դրանց կիրառման հնարավորությունները: 

«Գովազդային հաղորդակցություններ և մեդիապլանավորում» դասընթացը կներկայացվի 2 հիմնական բաղադրիչներով` գովազդային հաղորդակցությունների մշակման և գովազդի տեղադրման սկզբունքների համատեքստում:   

«Գովազդային հաղորդակցություններ»  հատվածի հիմնական նպատակն է ուսանողներին ներկայացնել գովազդային հաղորդակցությունների խնդիրները, ծանոթացնել գովազդի պատվիրման կանոններին և գովազդային գործակալությունների գործառնության սկզբունքներին,  տալ PR-ի և մարքեթինգի ոլորտում կիրառվող գովազդային արտադրանքի վերբալ բաղադրիչի վերլուծության և ստեղծման, քոփիրայթինգի, մասնավորապես՝ գովազդային հոլովակի սցենարի պատրաստման մասին գիտելիքներ և ուսանողների մոտ զարգացնել այդ ոլորտում գործնական հմտություններ:

«Մեդիապլանավորում» դասընթացը կոչված է տրամադրելու գիտելիքներ ինչպես մեդիա էության, առանձնահատկությունների, գովազդի տեսանկյունից կիրառման էֆեկտիվության վերաբերյալ, այնպես էլ պրակտիկ մեդիաստրատեգիայի և վերջինիս բաղկացուցիչ տարրերի մշակման, չափող ընկերությունների և համապատասխան ցուցանիշների վերաբերյալ:

Սույն դասընթացը օգնելու է ուսանողներին 1. մասնագիտական ոլորտում առավել ընդգրկված զգալ չափող ընկերությունների, մեդիայի և հատկապես գովազդային գործակալությունների հետ համագործակցելիս, 2. տեղադրված ու տեղադրման ենթակա գովազդային արշավի արդյունավետության գնահատման, 3. մրցակցային արշավների գնահատման և համեմատական վերլուծությունների իրականացնելու համար:

Դասընթացը հագեցած է լինելու ինքնուրույն աշխատանքներով, քննարկումներով, ընդգրկվելու են ինտերակտիվ տարրեր, տրամադրվելու են մասնագիտական աշխատանքային նյութեր:

 

 2. Դասընթացի նպատակները 
• Ներկայացնել գովազդային հաղորդակցությունների նպատակներն ու խնդիրները:
• Բացատրել գովազդային գործակալության գործառնության առանձնահատկությունները:  
• Ներկայացնել շուկայում գործող մեդիայի էությունը, առանձնահատկությունները գովազդի տեղադրման տեսանկյունից, համագործակցության հիմունքները:
• Տարբեր մեդիա կրիչներով գովազդային մեդիապլանավորման էֆեկտիվությունը, աշխատանքային ցուցանիշների և գործիքների էությունն ու կիրառման հիմունքները:
• Գովազդային գործակալությունների և չափող ընկերությունների հետ համագործակցության հիմունքներն ու առանձնահատկությունները:
• Ուսանողների մոտ զարգացնել գովազդային արտադրանքի վերբալ բաղադրիչի վերլուծության և ստեղծման, քոփիրայթինգի, մասնավորապես՝ գովազդային հոլովակի սցենարի պատրաստման հմտություններ: 
• Ներկայացնել ստեղծարարության` կրեատիվի սկզբունքներն ու առանձնահատկությունները գովազդներում:

3. Գնահատումը

Հեռաուսուցման գնահատականը հիմնվելու է ուսանողների գրավոր աշխատանքի վրա: Վերջնական գնահատականը ձևավորվում է. 

Շաբաթական էսսեներ – 60%

Ավարտական էսսե - 40%

4. Դասընթացի ծրագիրը 

Դաս 1.  «Գովազդ» հասկացության էությունը: Գովազդի նպատակներն ու խնդիրները

- Գովազդի նպատակը, գովազդային խնդիրների ձևակերպում, գովազդային խոնդիների լուծման ուղիները: 
- Գովազդային գործակալության տիպերը:
- Գովազդային գործակալության կառուցվածքը:
- Գովազդային գործակալությունների միջազգային և հայաստանյան շուկան: 
- Հայաստանի գովազդի մասին օրենքը:

 Գրականություն

1. Бернет Дж., Мориарти С. Маркетинговые коммуникации: интегрированный подход. СПб: Питер, 2001. 
2. “Медиапланирование”, Назайкин А.Н. учебник, издательский дом «ЭКСМО», Москва, 2010г. 
3. Климин, А. И. Медиапланирование своими силами / А. Климин. – СПб., 2008.
4. Кочеткова, А. В. Медиапланирование / А. В. Кочеткова. – М., 2003.
5. Кутлалиев, А. Эффективность рекламы / А. Кутлалиев, А. Попов. – М., 2006.
6. Мельникова, Н. А. Медиапланирование. Стратегическое и тактическое планирование рекламных кампаний / Н. А. Мельникова. – М., 2009.
7. Рожков, И. Обоснование рекламных кампаний: разработка концепции, медиапланирование / И. Рожков, Е. Рудая, А. Ветров – М., 2001.
8. Сиссорс, Дж. Рекламное медиапланирование / Дж. Сиссорс, Р. Бэрон. – СПб., 2004.

 Առաջադրանք 1. (3 էջի սահմաններում)

• Դիտարկեք գովազդային հաղորդակցությունների դերը մարքեթինգում: 
• Պատրաստեք ռեֆերատ՝ առավել հայտնի համաշխարհային գովազդային գործակալություններից մեկի մասին: 

Դաս 2.  Մեդիա կրիչների էությունը և դերը
 
- Մեդիա կրիչների էությունը և դերը:
- Գովազդի տեղադրման տեսանկյունից վերջիններիս արդյունավետության վերլուծությունը: 
- Գովազդային արշավների էֆեկտիվ բյուջետավորման կարողություն:

Գրականություն
1. “Медиапланирование”, Назайкин А.Н. учебник, издательский дом «ЭКСМО», Москва, 2010г. 

2. ."Основы медиапланирования: эвристический подход", Шматов Г.А., Издательство Уральского Университета, Екатеринбург, 2005г.
3. «Рекламное медиапланирование», Дж. З. Сиссорс, Р. Б. Бэрон,  издательский дом «Питер», Москва 2004
4. «PR տեքստեր և մեդիապլանավորում», Հրաչուհի Բարսեղյան, ուսումնական ձեռնարկ, ԵՊՀ, Երևան 2007

Առաջադրանք 2. (3 էջի սահմաններում)

• Ի՞նչ մեդիակրիչներ գոյություն ունեն հայկական շուկայում, որոնք են դրանցից համարվում մասսայական:  
• Ի՞նչ առանձնահատկություններով է օժտված դրանցից յուրաքանչյուրը:
• Ո՞ր մեդիան եք ավելի հարմար գտնում տարբեր կատեգորիաների ապրանքի համար (FMCG, HoReCa, տեխնիկա, անշարժ գույք և այլն):
• Նշեք մեդիաների անվանումներ՝ սկսած ամենահին տեսակից, գնահատեք վերջիններս ըստ Ձեր պատկերացման (1-5 բալ համակարգով, 5՝ ամենաարդյունավետ, 1՝ ամենացածր արդյունավետությամբ):

Դաս 3. Գովազդային ստրատեգիա և մեդիապլանավորում
- Մեդիապլանավորման էությունը: 

- Գովազդային ռազմավարության հետ մեդիապլանավորման առնչությունը: 
- Մեդիակրիչների արդյունավետությունը տարբեր ապրանքատեսակներ և ծառայություններ գովազդելիս: 
- Ինքնուրույն աշխատանք. մեդիամիքսերի մշակում տարատեսակ ապրանքների և ծառայությունների համար:

Գրականություն 
1. “Медиапланирование”, Назайкин А.Н. учебник, издательский дом «ЭКСМО», Москва, 2010г.

2. «Основы медиапланирования: эвристический подход», Шматов Г.А., Издательство Уральского Университета, Екатеринбург, 2005г.
3. «Рекламное медиапланирование», Дж. З. Сиссорс, Р. Б. Бэрон,  издательский дом «Питер», Москва 2004
4. «Медиапланирование для практиков» Бузин В. Н., Бузина Т. С. издательский дом «Вершина», Москва 2006.

Առաջադրանք 3. (3 էջի սահմաններում)
• Ի՞նչ խմբերի են տարանջատվում մեդիա կրիչները մեդիապլանավորման գործընթացում:
• Ինչու՞մ է կայանում գովազդային ստրատեգիայի և մեդիապլանավորման տարբերությունը, որո՞նք են վերջիններիս հիմնական հատկությունները:
• Ի՞նչ դեպքերում ո՞ր մեդիաներն են ակտուալ՝ գովազդի տեղադրման տեսանկյունից:
• Ինքնուրույն կազմեք ամսական մեդիապլան 1 հեռուստաալիքի համար:

Դաս 4. Գովազդային էֆեկտիվության չափանիշները  և ժամանակակից մեդիաշուկան

- Գովազդի արդյունավետության չափանիշները և հեռուստաչափողական գործակիցները: 
- Դրանց վերլուծման շրջանները. գովազդային արշավից առաջ՝ պլանավորման փուլում, և արշավի ավարտից հետո՝ արդյունքները գնահատելու ու   մրցակցային համեմատական անց կացնելու նպատակով: 
- Գործող չափողական ընկերությունները և ակտուալ չափողական մեխանիզմները:
- Մեդիաշուկայի շրջադարձները և զարգացման ներկա փուլը:

Գրականություն 
1. “Медиапланирование”, Назайкин А.Н. учебник, издательский дом «ЭКСМО», Москва, 2010г. 
2. «Основы медиапланирования: эвристический подход», Шматов Г.А., Издательство Уральского Университета, Екатеринбург, 2005г.
3. «Рекламное медиапланирование», Дж. З. Сиссорс, Р. Б. Бэрон,  издательский дом «Питер», Москва 2004
4. «Медиапланирование для практиков» Бузин В. Н., Бузина Т. С. издательский дом «Вершина», Москва 2006.

Առաջադրանք  4. (3 էջի սահմաններում)
Որո՞նք են գովազդի էֆեկտիվության չափանիշները, ինչպես են վերջիններս հաշվարկվում:
Թվարկեք միջազգային և տեղական շուկայում գործող չափողական ընկերությունները, նշեք վերջիններիս մասնագիտացումները:
Գովազդի արդյունավետության գնահատման ինչ վերլուծություններ են իրականացվում, նշեք յուրաքանչյուրի նպատակը և էությունը առանձին առանձին:
Ինչպե՞ս են իրականացվում գովազդային տեղադրման էֆեկտիվության ցուցանիշների հայթայթումը չափողական ընկերություններում:

Դաս 5. Գովազդային ստրատեգիայի հետտեղադրողական գնահատում
  
- Գովազդային արշավի հետտեղադրողական վերլուծությունների տեսակները:
- Դրանց իրականացման մեթոդներին ու ֆորմատները:
- Գործնական օրինակներ և ինքնուրույն աշխատանք: 

Գրականություն

1. “Медиапланирование”, Назайкин А.Н. учебник, издательский дом «ЭКСМО», Москва, 2010г. 
2. «Основы медиапланирования: эвристический подход», Шматов Г.А., Издательство Уральского Университета, Екатеринбург, 2005г.
3. «Рекламное медиапланирование», Дж. З. Сиссорс, Р. Б. Бэрон,  издательский дом «Питер», Москва 2004
4. «Медиапланирование для практиков» Бузин В. Н., Бузина Т. С. издательский дом «Вершина», Москва 2006.

Առաջադրանք  5. (3 էջի սահմաններում)
• Ի՞նչ հետտեղադրողական վերլուծություններ գիտեք, որո՞նք են դրանցից յուրաքանչյուրի նպատակները:
• Ի՞նչ հիմնական չափանիշներ են հաշվի առնում նման վերլուծություններ իրականացնելիս:
• Ի՞նչ ֆորմատներով են ներկայացվում նշված վերլուծությունները, դրանցից որո՞նք են առավել էֆեկտիվ:

Դաս 6. Գովազդային հոլովակ. սցենար և վերբալ բաղադրիչներ
- Գովազդային նարատիվի կառուցվածքը և սյուժեն:
- Հիմնական գովազդային տեքստի և այլ տարրերի առանձնահատկությունները:
- Գովազդային հոլովակների դիտում, սցենարների և վերբալ տարրերի վերլուծություն:
- Սոցիալական, կոմերցիոն և քաղաքական հոլովակների սցենարների քննարկում:

Գրականություն

1. Г. Фрумкин «Введение в драматургию рекламы», учебное пособие, издательство «Альма матер», 2005 г.
2. А. Митта «Кино между адом и раем», издательский дом «Подкова», 1999 г.
3. Analyzing the Screenplay, edited by Jill Nelmes, Routledge, New York, 2011
 
Առաջադրանք 6. (3 էջի սահմաններում)
• Գրավոր պատասխանեք հետևյալ հարցերին. ի՞նչ բաղադրիչներ ունի գովազդային տեքստը և որո՞նք են դրանց առանձնահատկությունները:
• Ընտրեք մեկ գովազդային հոլովակ և վերլուծեք դրա տեքստն՝ ըստ տրված տեսական նյութի:

Դաս 7:  Ժամանակակից գովազդային հաղորդակցություններ 

- Գովազդային հաղորդակցության էվոլյուցիա (3փուլ): 
- Գովազդային հաղորդակցության հիմնական կառուցվածքը: Հաղորդակցությունների տիպերը և նրանց ազդեցությունը: 
- Գովազդային կոմունիկացիայի ստեղծում:
- Լավագույն տեսահոլովակների դիտում:

Գրականություն 
1. Бернет Дж., Мориарти С. Маркетинговые коммуникации: интегрированный подход. СПб: Питер, 2001. 
2. Кутлалиев, А. Эффективность рекламы / А. Кутлалиев, А. Попов. – М., 2006.
3. Мельникова, Н. А. Медиапланирование. Стратегическое и тактическое планирование рекламных кампаний / Н. А. Мельникова. – М., 2009.
4. Рожков, И. Обоснование рекламных кампаний: разработка концепции, медиапланирование / И. Рожков, Е. Рудая, А. Ветров – М., 2001.
5. Сиссорс, Дж. Рекламное медиапланирование / Дж. Сиссорс, Р. Бэрон. – СПб., 2004.

Առաջադրանք 7 (3 էջի սահմաններում)• Դիտարկել գովազդային հաղորդակցության հիմնական կառուցվածքը: Հաղորդակցությունների տիպերը և նրանց ազդեցությունը:  Օգտագործեք հայտնի  գովազդներից որևիցե մեկի օրինակը:

Դաս 8. Ավարտական քննություն 
Ընտրեք Ձեզ առավել հետաքրքիր 2 թեմա այս առարկայի շրջանակներում, և օգտագործելով համապատասխան գրականությունը պատրաստեք 13-15 էջ ծավալով էսսե: 

Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ (PR) ԵՎ ՇՈՒԿԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (MARKETING) Գովազդային հաղորդակցություն և մեդիապլանավորում