Distance Learning






By Plimun Web Design

ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ (PR) ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԵԿԱՄՅԱ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ


ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
  առարկայի ծրագիր
 
 
 
Արման Մարտիրոսյան, դասախոս
  Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի Պետական Համալսարան  
 
 
 
 
1. Դասընթացի նկարագիրը
Ցանկացած տնտեսակարգում կարևոր է ուսումնասիրել տնտեսավարող սուբյեկտների վարքագիծը շուկայական տարբեր կառուցվածքներում: Տվյալ դասընթացի շրջանակներում նկարագրվում են տնտեսավարող սուբյեկտների վարքագծի տեսական դրույթները, վերլուծվում է դրանց կիրառական նշանակությունը: Փորձ է կատարվում ձևավորել և զարգացնել շուկայագիտական մտածելակեպը, ինչը կնպաստի արագ ու արդյունավետ կողմնորոշվել շուկայական տարաբնույթ իրավիճակներում: 
    
2. Դասընթացի նպատակը
- Բացատրել շուկայագիտության էությունը: 
- Ձևավորել, զարգացնել շուկայագիտական մտածելակերպը: 
- Ներկայացնել տնտեսավարող սուբյեկտի վարքագծի հիմնական սկզբունքները: 
 
3. Գնահատում
Քանի որ դասընթացը իրականացվում է հեռահար ուսուցման միջոցով, գնահատականները կնշանակվեն ուսանողների գրավոր աշխատանքների հիման վրա:
- Շաբաթական գրավորներ՝ 60%
- Վերջնական գրավոր՝ 40 %
 
4. Դասընթացի ծրագիրը

Դաս 1.
 - Ներածություն:
- Մարքեթինգի էությունը:
- Մարքեթինգի էվոլյուցիան:
- Շուկայագիտության ավանդական և ժամանակակից հայեցակարգերը:
 
Գրականություն՝
1. Г. Л. Багиев, В. М. Тарасевич, Х. Анн, Маркетинг, Учебник для вузов, Москва 2001.
2. А. П. Панхрукин, Маркетинг, Учебник, Москва 2005.
3. Ф. Котлер, Г. Армстронг, Основы Маркетинга, Москва, Киев 2003 
 
Առաջադրանք 1. (մինչև 5 էջի սահմաններում)
 
- Տվեք մարքեթինգի Ձեր նախընտրելի սահմանումը կամ սահմանումները: Պատասխանը հիմնավորեք:
- Սահմանեք շուկան, շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների վարքագծի հիմնական սկզբունքները: 
 
Դաս 2.
- Մարժինալիզմի էությունը և էվոլյուցիան: 
- Գնորդի, սպառողի վարքի մոդելը շուկայական տնտեսությունում: 
 
Գրականություն՝
1. Ф. Котлер, Основы Маркетинга, краткий курс, Москва, Санкт-Петербург-Киев 2007.  
2. Р.М. Нуреев, Курс Микроэкономики, Москва 2005.
 
Առաջադրանք 3. (մինչև 5 էջի սահմաններում)
- Որոնք են սպառողի վարքի հիմնական սկզբունքները:
- Բնորոշեք մարժինալիզմի հիմնական սկզբունքները և դերը շուկայագիտությունում: 
- Ինչպիսի ապրանքներ եք հաճախակի ձեռք բերում շուկայում, ինչին եք ուշադրություն դարձնում և ինչ սկզբունքներով եք ընտրություն կատարում: 
 
Դաս 3.
- Արտադրողի վարքի մոդելը շուկայում: 
- Արտադրության ծախքերը և եկամուտները: 
 
Գրականություն՝
1. П.С. Завьялов, Маркетинг в схемах, рисунках, таблицах Москва 2002.
2. Պ. Հեյնե, Պ. Բոտկե, Դ. Պրիչիտկո, Տնտեսա•իտական մտածելակերպ, 3 հատորով, Երևան 2010 – 2011 թթ: 
3. К.Р. Макконнелл, С.Л. Брю, Экономикс, Моксва 2009.
 
Առաջադրանք 4. (մինչև 5 էջի սահմաններում)
- Ներկայացնել շահույթի և ծախքերի, տնտեսավարող սուբյեկտի գործունեության հաշվապահի և ձեռնարկատիրոջ ընկալման առանձնահատկությունները: Հիմնավորեք պատասխանը, որ մոտեցումն է Ձեզ ավելի նախընտրելի:
- Ինչ դրդապատճառներ են ընկած արտադրողի տնտեսական գործունեության հիմքում: 
 
Դաս 4.
- Մրցակցությունը և շուկայական մոդելները: 
- Կատարյալ մրցակցություն
- Օլիգոպոլիա
- Մենաշնորհային մրցակցություն
- Բացարձակ մենաշնորհ
 
Գրականություն՝
1. К.Р. Макконнелл, С.Л. Брю, Экономикс, Моксва 2009.
2. Տնտեսագիտության տեսություն, ուսումնական ձեռնարկ, խմբ.` տ.գ.դ., պրոֆեսոր Գ. Կիրակոսյան, տ.գ.թ., պրոֆեսոր, Ի. Խլղաթյան, Երևան 2009: 
3. Основы маркетинга, краткий кур. Ф. Котлер, Москв, Киев, Санкт-Петербург 2007.
 
Առաջադրանք 4.  (մինչև 5 էջի սահմաններում)
- Վերլուծեք գործնականում ապրանքների կամ ծառայությունների որևէ շուկայի բնորոշ գծերը: 
- Շուկայական մոդելներից որն է ավելի հաճախ հանդիպում գործնականում և ինչու:
 
Դաս 5. Ավարտական քննություն
Ընտրեք որևէ թեմա, որը քնարկվել է դասընթացի ընթացքում և կատարեք Ձեր սեփական գրավոր վերլուծությունը այդ թեմայի վերաբերյալ (13-15 էջի սահմաններում):
Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ (PR) ԵՎ ՇՈՒԿԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (MARKETING) Մարքեթինգային մտածողություն