Distance Learning






By Plimun Web Design

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ PR

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ (PR) ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՄԵԿԱՄՅԱ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ
 
 
 
 
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ PR
 
 
 
                                                  Նվարդ Մելքոնյան, Ռուզան Ամիրաղյան, դասախոսներ 
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի Պետական Համալսարան 
 
 
 
1. Դասընթացի նկարագիրը
Ներկայացվող դասընթացը կազմված է 2 կարևոր բաղադրիչ-հատվածներից` 
1. Կորպորատիվ PR
2. PR-տեքստերի կազմում
1. Շուկայական տնտեսության, ազատ մրցակցության պայմաններում յուրաքանչյուր կազմակերպության գոյությունը տվյալ սոցիալական համակարգում ենթադրում է, որ այն պարտավոր է հաշվի առնել սպառողների, մրցակիցների, գործընկերների և հասարակայնության այն խմբերի շահերը, որոնցից տվյալ կազմակերպության գոյությունը ուղղակի կամ անուղղակի կախում ունի: 
Հասարակայնության հետ կապեր հասկացությունը`PR-ը մենեջմենթի որոշակի գործառույթ է, որը հնարավորություն է տալիս կազմակերպության և իր հասարակայնության միջև հաստատել և պահպանել հաղորդակցման գործընթացը, փոխըմբռնումը, քաջալերումը և համագործակցությունը. այն ներառում է խնդիրների կառավարումը, օգնում է ղեկավարությանը տեղեկանալ գործերի ընթացքին և արձագանքել հասարակական կարծիքին, որոշում և ընդգծում է կազմակերպության ղեկավարության` հասարակության շահերին ծառայելու պարտականությունը, որպես կայանալիք փոփոխությունների մասին տեղեկացնող միակ համակարգ` այն օգնում է արձագանքել փոփոխություններին և արդյունավետ օգտագործել դրանք, որպես հիմնական գործիքներ կիրառում է բարոյական հաղորդակցման  հետազոտություններն ու տեխնոլոգիաները:
2. PR տեքստերի կազմելու հմտությունը կարևոր տեղ է զբաղեցնում հասարակայնության հետ կապերի ոլորտի մասնագետների պատրաստման հարցում: Այն հիմնվում է ուսանողների՝ հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի ոլորտում նախկինում ձեռք բերված գիտելիքների վրա, ինչպես նաև հայոց և օտար լեզուների, խոսքի մշակույթի և ոճաբանության ոլորտում ունեցած գիտելիքների և հմտությունների վրա:
Այս հատվածի հիմնական նպատակն է ուսանողների մոտ ձևավորել PR և մարքեթինգի ոլորտում կիրառվող ցանկացած տեքստի և/կամ դրա հատվածի ստեղծման, վերբալ, մասնավորապես գովազդային, և այլ արտադրանքի վերլուծության, ինչպես նաև քոփիրայթինգի հմտություններ:
 
2. Դասընթացի նպատակները`
- Ծանոթացնել կազմակերպությունների և հասարակայնության միջև արդյունավետ հաղորդակցությունների հաստատմանն ուղղված PR-ռազմավարությունների մշակման, PR-նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, 
- Ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարկի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման ռազմավարությունները, 
- Զարգացնել կազմակերպությունների կատարած աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ լայն հասարակայնության տեղեկացմանն ուղղված տեղեկատվական փաթեթների (PR-փաստաթղթերի) մշակման և համապատասխան միջոցառումների կազմակերպման հմտություններ,
- Նպաստել կազմակերպությունների ներքին և արտաքին հասարակայնությունների հետ բարենպաստ հարաբերությունների ձևավորմանը, իմիջի կաուցակցմանը, ինչպես նաև արդյունավետ հաղորդակցման աջակցմանը, կորպորատիվ միջոցառումների կազմակերպմանն ու վերահսկմանն ուղղված առաջարկներ մշակման կարղությունների ձևավորմանը, 
- Ներկայացնել կոնֆլիկտային, ճգնաժամային իրավիճակների կանխատեսմանը, հակաճգնաժամային PR-միջոցառումների նախագծման, ճգնաժամային իրավիճակների մեղմացման և  հաղթահարմանն ուղղված հատուկ PR-տեխնիկաներ մշակման և իրականացման ձևերն ու միջոցները,
- ՈՒսանողներին ծանոթացնել PR և մարքեթինգի ոլորտում, մասնավորապես՝ գովազդային գործակալություններում և կազմակերպությունների ու ընկերությունների համապատասխան բաժիններում քոփիրայթերի դերին և գործառույթներին, ձևավորել գովազդային և այլ տեսակի ուղերձի և դրա խոսքային ձևի կոնցեպցիայի մշակման հմտություններ,
- Ուսանողների մոտ ձևավորել բրենդային անվանումների, նշանաբանների /սլոգանների/ և այլ տեքստերի՝ տարբեր չափորոշիչներով վերլուծության հմտություններ,
- Ծանոթացնել արդյունավետ անվանումների, նշանաբանների և այլ տեսակի տեքստերի ստեղծման կանոններին և զարգացնել ցանկացած ժանրի, տեսակի, ծավալի գովազդային և այլ հրապարակային տեքստեր գրելու կարողություններ,
- Ծանոթացնել PR ոլորտում ազդեցության տարատեսակ վերբալ և լեզվական մանիպուլյացիայի ձևերի կիրառմանը:
 
3. Գնահատում
Քանի որ դասընթացը իրականացվում է հեռահար ուսուցման միջոցով, գնահատականները կնշանակվեն ուսանողների գրավոր աշխատանքների հիման վրա:
Քանի որ առարկան բաղկացած է 2 համալրող հատվածներից, ապա գնահատականը հաշվարկվում է տվյալ մոդուլում ներառված երկու հատվածներից ստացված ընթացիկ և վերջնական գնահատականների միջինի հիման վրա:
 
Յուրաքանչյուր հավածի գնահատականի բաղադրիչներն են` 
- Շաբաթական գրավորներ՝ 60%
- Վերջնական գրավոր՝ 40 %

4. Դասընթացի ծրագիրը

Դաս 1
- PR-ի առաջացման պատմությունը
- Հասարակայնության հետ կապեր (PR) դիսցիպլինի նկարագիրը, նպատակները և խնդիրները
- PR-ի զարգացման պատմական փուլերը
- PR գործունեության մակարդակները
- PR – ի հետ առնչվող մասնագիտությունների դասակարգումը
- PR և գովազդ, PR և քարոզչություն, PR և մարքետինգ

Գրականություն՝
- Хенслоу Ф., Практическое руководство по паблик рилейшнз, Санкт-Петербург, «Неваե, 2003
- Шарков Ф. И., Паблик рилейшнз: учебное пособие для вузов, Москва: «Академический Проектե, Екатеринбург:  «Деловая книгаե, 2005
- Паблик рилейшнз как средство обеспечения экономического благополучия предприятия, руководитель информационно-аналитической службы ОАО "НИИСЛ" Яновский А. М., Одесса, 2008

Առաջադրանք 1.  (մինչև 3 էջի սահմաններում)
- Հիմնավորել PR դիսցիպլինի յուրաքանչյուր մոդելի  առաջացման և զարգացման արդիականությունը պատմական ամեն մի փուլում: 
- Դիտարկել ՀՀ-ում հասարակայնության հետ կապերի ձևավորման նախադրյալները:

Դաս 2
- Տեղեկատվության տեսակները և առանձնահատկությունները: 
- Հաղորդակցություն և դրա տեսակները, տարրերը, մոդլները:
- PR-ստորաբաժանման, PR-մասնագետի տեղը և դերը կազմակերպության կառուցվածքում:
- PR-ի բարոյական խնդիրները և մասնագիտական էթիկան
- PR-ի ոլորտները` PR, GR, IR, MR 

Գրականություն՝
- Джефкинс Ф., Ядин Д., Паблик рилейшнз, перевод с англ. под ред. Еремина, Москва, Юнити, 2003
- Тикер Э., Паблик рилейшнз. Учебник Проспект, 2006 г.,336 стр.
- Чумиков А. Н., Бочаров М. П., Актуальные связи с общественностью. Сфера, генезис, технологии, области применения, структуры. Высшее образование, 2009г. 

Առաջադրանք 2.  (մինչև 3 էջի սահմաններում)
- Դիտարկել հաղորդակցության տարբեր մոդելները (դասական` Արիստոտել,Լասուել և ժամանակակից` Ուստլի-Մաքլին, Շենոն-Ուիվեր, Օսգուդ-Շռամ) և PR- ի դերն ու նշանակությունը Ձեր դիտարկած մոդելում:
- ԴիտարկելPR մասնագետի առջև կանգնած հնարավոր էթիկական խնդիրները  PR տարբեր մակարդակներում:

Դաս 3
- Հասարակայնության հետ կապերը մարքեթինգային հաղորդակցման համակարգում: PR և մենեջմենթ, PR և մարքեթինգ, PR և Promotion, PR և  Publicity, PR և գովազդ (Advertising). նմանություններ և տարբերություններ:  
- Շուկայի հասկացությունը, շուկայի սեգմենտավորում, նիշայի հասկացությունը, շուկայում տեղաբաշխում, վերատեղաբաշխում, նոր շուկաների առանձնահատկություններ, նոր շուկաներում աշխատելու կանոններ:
- Հասարակայնության հասկացությունը PR-ում: Ներքին և արտաքին, լատենտ և ակտիվ հասարակայնություններ:  Թիրախային լսարանների տիպաբանումը:
- Կազմակերպության և իր հասարակայնության միջև արդյունավետ հաղորդակցություն` RACE համակարգի էությունը:
 
Գրականություն՝
- Джефкинс Ф., Ядин Д., Паблик рилейшнз, перевод с англ. под ред. Еремина, Москва, Юнити, 2003
- Тикер Э., Паблик рилейшнз. Учебник Проспект, 2006 г.,336 стр.
- Чумиков А. Н., Бочаров М. П., Актуальные связи с общественностью. Сфера, генезис, технологии, области применения, структуры. Высшее образование, 2009г. 

Առաջադրանք 3 (մինչև 5 էջի սահմաններում)
- Քննարկել “հասարակայնություն” հասկացությւոնը, տարբերությունը “հասարակություն” հասկացությունից:
- Թիրախային լսարանի հասկացության էությունը:
- Որպես օրինակ վերցնել որևէ կազմակերպություն և առանձնացնել դրա հասարակայնությունը, տրոհել թիրախային լսարանների: Որոնք են հասարակայնության տեսակները: Ներքին և արտաքին հասարակայնություն. Լատենտ և ակտիվ հասարակայնություն:

Դաս 4
- PR - արշավի պլանավորում: Կազմակերպություն - հասարակայնություն հաղորդակցման փուլերը:
- PR-արշավի յուրաքանչյուր փուլի առանձնահատկությունը: 
- Թիրախային լսարանի առանձնացում: Հայկական լսարանի սոցիալ-հոգեբանական դիմանկարը, առանձնահատկությունները: 
- PR-նախագծի մշակում, ներկայացում, իրականացում: Երկարատև-էվոլյուցիոն PR, կարճատև PR - ակցիաներ:

Գրականություն՝
- Джефкинс Ф., Ядин Д., Паблик рилейшнз, перевод с англ. под ред. Еремина, Москва, Юнити, 2003
- Уляновский А. Корпоративный имидж/ М.. 2008.
- Гундарин М. Книга руководителя отдела PR. Снакт-Петербург. 2009.
 
Առաջադրանք 4 (մինչև 5 էջի սահմաններում)
- Պատրաստել մինի-PR- նախագիծ ըստ բոլոր փուլերի, օգտագործելով PR գործիքները:
- Նկարագրել արդյունավետ հաղորդակցման հիմնական փուլերը PR-ում: 

Դաս 5
- Կազմակերպություն և կորպորացիա: Կորպորատիվ մշակույթ, Կորպորատիվ մշակույթի տարրերը:
- Կազմակերպության իմիջ, իմիջի տեսակները: 
- Կազմակերպության իմիջի ձևավորման առանձնահատկությունները: Իմիջի բարելավմանը ուղղված միջոցառումներ:
- Կորպորատիվ միֆեր: Կորպորատիվ ինքնություն:
- Հաղորդակցությունները կազմակերպությունում` ներքին և արտաքին:

Գրականություն՝
- Кошелев А. Н. , PR-проектирование. От идеи до воплощения в реальность,2-е изд.-М.:ИТК  “Дашков и К”;Саратов: ООО “Анлейс”, 2011
- Скотт М. Катлип, Ален К. Центер, Глен М. Брум, Паблик рилейшнз. Теория и практика. Вильямс  Москва – Санкт-Петербург – Киев, 2000
- Уляновский А. Корпоративный имидж/ М.. 2008.

Առաջադրանք 5. (մինչև 5 էջի սահմաններում)
- Որպես օրինակ վերցնել որևէ կազմակերպություն  և դիտարկել այն կորպորատիվ մշակույթի` առաքելության, միֆերի և տեսլականի տեսանկունից:
- Վերլուծել հանձնարարված կազմակերպության իմիջը ըստ իմիջային հիմնական բաղադրիչների:

Դաս 6
- Հատուկ միջոցառումներ. հիմնավորվածություն, կազմակերպման առանձնահատկություններ, արդյունավետություն: PR-ակցիաների տեսակները` շնորհանդես, ասուլիս, ճեպազրույց (բրիֆֆինգ), ընդունելություն, ցուցահանդես:
- PR և ԶԼՄ-ներ: ԶԼՄ-ների հետ համագործակցության հիմնական սկզբունքները: Մեդիահարաբերությունների հիմքերը:
- Հակաճգնաժամային PR: Ճգնաժամերի պլանավորում: ԶԼՄ-ների տեղեկացման ռազմավարությունները ճգնաժամերի ընթացքում:
- Մեդիա-կիտի` մեդիապանակի կազման առանձնահատկությունները: Տեղեկատվա-լրատվական նյութերի տրամադրման ձևերը` PR – տեքստեր:
- Մամուլի հաղորդագրության պատրաստման և տարածման եղանակները:

Գրականություն՝
- Джефкинс Ф., Ядин Д., Паблик рилейшнз, перевод с англ. под ред. Еремина, Москва, Юнити, 2003
- Тикер Э., Паблик рилейшнз. Учебник Проспект, 2006 г.,336 стр.
- Чумиков А. Н., Бочаров М. П., Актуальные связи с общественностью. Сфера, генезис, технологии, области применения, структуры. Высшее образование, 2009г. 

Առաջադրանք 6. (մինչև 5 էջի սահմաններում)
- Վերլուծել հանձնարարած կազմակերպության կայք էջը:
- Առաջարկված իրավիճկի վերաբերյալ պատրաստել մամուլի հաղորդագրություններ:
- Վերլուծել կոնկրետ կազմակրպության վերաբերող հոդվածներ և հասկանալ որն է գլխավոր հաղորդագրությունը, որ ընկած է հիմքում:
 
Դաս 7 Ավարտական քննություն
- Պատրաստել մինի-PR- նախագիծ ըստ բոլոր փուլերի, օգտագործելով PR գործիքները: Մանրամասն նկարագրել, ինչ միջոցառումներ են նախատեսված նշված արշավի ընթացքում, հիմնավորել դրանց նպատակահարմարությունն ու հասցոականությունը, կազմել միջոցառումների ժամանակացույցը:  (13-15 էջի սահմաններում):

Դաս 8
- Վերբալ հաղորդակցությունը PR գործունեության ոլորտում: 
- Քոփիրայթինգի էությունը և նպատակները: Քոփիրայթինգի հիմնական ձևերը: 
- Գրավոր հաղորդակցության հիմունքները և PR նյութերի դասակարգումը: 
- Գրավոր PR հաղորդակցության իրավական և էթիկական ասպեկտները: 
- Տեքստ: Տեքստի տեսություն: 
- Տեքստի կառուցվածքը և հիմնական տարրերը:
 
Գրականություն`
- Н.С. Болотнова «Филологический анализ текстаե, издательство «Флинтаե, Москва, 2007 г.
- Н.С. Валгина «Теория текстаե, издательство «Логосե, Москва, 2003 г.
- A. Burn and D. Parker “Analyzing Media Texts”, Continuum Publishing House, London, New York, 2003
- Հ. Բարսեղյան «PR տեքստեր և մեդիապլանավորումե, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2008 թ.
 
 Առաջադրանք 8.
 - Պատրաստել հաղորդագրություն` նկարագրված իրավիճակի շուրջ՝ հաշվի առնելով գրավոր հաղորդակցության իրավական և էթիկական ասպեկտները: (առավելագույն ծավալը՝ 2 էջ): Կազմակերպության ղեկավարը Ձեզ՝ որպես այդ կազմակերպության PR մասնագետի, առաջադրանք է տալիս պատրաստել նոր ապրանքատեսակի մասին մամլո հաղորդագրություն: Մամլո հաղորդագրությունում անհրաժեշտ է ընդգծել, որ Ձեր ընկերության առաջարկն իր որակական հատկանիշներով երեք անգամ գերազանցում է մրցակիցների արտադրանքը: Ձեզ հայտնի է, որ այդ փաստն ապացուցող համեմատական հետազոտություններ չեն արվել և ճշգրիտ տվյալներ չկան:
- Հակիրճ նկարագրել քոփիրայթինգի դերը մարքեթինգային հաղորդակցության շրջանակում: (առավելագույն ծավալը՝ 1 էջ)
 
Դաս 9
- Կազմակերպության կողմից վերահսկվող՝ արտաքին լսարանի համար նախատեսված PR նյութերի պատրաստում: 
- Մամուլի հաղորդագրություն: 
- Տեղեկատվական ժողովածու: Բեքգրաունդեր: Կենսագրություն: Հայտարարություն: Մեմորանդում: Մեդիա-կիտ: 
- Կազմակերպության կողմից վերահսկվող՝ ներքին լսարանի համար նախատեսված PR նյութեր: Լրագրողական նյութեր: 
- Տեղեկատվական ժանրեր: Վերլուծական ժանրեր: Լրագրողական գովազդային նյութեր: Հրապարակային ելույթ:
 
Գրականություն`  
- Н.С. Болотнова «Филологический анализ текстаե, издательство «Флинтаե, Москва, 2007 г.
- Н.С. Валгина «Теория текстаե, издательство «Логосե, Москва, 2003 г.
- A. Burn and D. Parker “Analyzing Media Texts”, Continuum Publishing House, London, New York, 2003
- Հ. Բարսեղյան «PR տեքստեր և մեդիապլանավորումե, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2008 թ.
 
Առաջադրանք 9. (առավելագույն ծավալը՝ 5 էջ)
- Թվարկել արտաքին և ներքին լսարանների համար նախատեսված PR նյութերի տեսակները և գնահատել դրանց կիրառման արդյունավետության աստիճանը՝ 1-ից 5 բալ համակարգով, որտեղ 5-ը՝ ամենաարդյունավետ, իսկ 1-ը՝ ամենացածր արդյունավետություն ունեցող միջոցն է.
Շինարարական կազմակերպության ղեկավարը Ձեզ՝ որպես այդ կազմակերպության PR մասնագետի, խնդրում է պատրաստել ելույթների շարք, որոնք նա կներկայացնի նոր բնակելի շենքերի կառուցման պլանների վերաբերյալ բնակչության հետ առաջիկա հանդիպումների ժամանակ: Ձեզ հայտնի է, որ այն խոստումները, որոնք կազմակերպության ղեկավարը պատրաստվում է տալ բնակիչներին իրատեսական չեն և չեն իրականացվելու:
 
- Պատրաստել մեդիա-կիտ՝ թվարկված զույգ ընկերությունների համար («Nokiaե և «Samsungե, «Мегафонե և «Vodafoneե, «Kraftե և «Nestleե, «Աշտարակ կաթե և «Չանախե):
 
- Պատրաստել հրապարակային ելույթ թվարկված քաղաքական գործիչներից մեկի համար (Արտաշես Գեղամյան, Տիգրան Կարապետյան, Ստեփան Դեմիրճյան, Վահան Հովհաննիսյան, Վազգեն Մանուկյան):
 
Դաս 10
- Գովազդի հիմնական վերբալ տարրերը: 
- Հիմնական գովազդային տեքստ: Տիպերը և ժանրերը: 
- Բրենդային անվանումը և դրա ստեղծման հիմնական սկզբունքները: Բրենդի լեզուն: 
- Սլոգան: Սլոգանի լեզուն: 
- Վերնագիրը PR տեքստերում: 
- Գովազդային տեքստի հիմնական լեզվա-քերականական առանձնահատկությունները: 
- Շարահյուսության առանձնահատկություններ: Կետադրությունը PR և գովազդային տեքստերում:
 
Գրականություն` 
 - Н.С. Болотнова «Филологический анализ текстаե, издательство «Флинтаե, Москва, 2007г.
- Н.С. Валгина «Теория текстаե, издательство «Логосե, Москва, 2003г.
- Burn and D. Parker “Analyzing Media Texts”, Continuum Publishing House, London, New York, 2003
- Հ. Բարսեղյան «PR տեքստեր և մեդիապլանավորումե, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2008թ.
 
Առաջադրանք 10. (առավելագույն ծավալը՝ 3 էջ)
- Վերլուծել տրված գովազդային հոլովակի սցենարն ըստ՝ կառուցվածքի և տեքստի ոճա-քերականական առանձնահատկությունների:
 
Դաս 11
- Լեզվական մանիպուլյացիա: Ոճական հնարներ: 
- Ասոցիացիաներ: Կոնցեպտուալ անվանումներ: Տառեր և թվանշաններ: Բառախաղ: 
- Կոմիկականը գովազդում: 
- Անսպասելիության էֆեկտը: 
- Ոճերի համադրություն: 
- Գովազդային հոլովակի սցենար և վերբալ ձևավորում: 
- Հոլովակներ հեռուստատեսության և ռադիոյի համար:
 
Գրականություն` 
- Н.С. Болотнова «Филологический анализ текстаե, издательство «Флинтаե, Москва, 2007г.
- Н.С. Валгина «Теория текстаե, издательство «Логосե, Москва, 2003г.
- A. Burn and D. Parker “Analyzing Media Texts”, Continuum Publishing House, London, New York, 2003
- Հ. Բարսեղյան «PR տեքստեր և մեդիապլանավորումե, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2008թ.
 
Առաջադրանք 11. (առավելագույն ծավալը՝ 3 էջ)
- Գրել գովազդային հոլովակի սցենար թվարկված ապրանքատեսակներից կամ ծառայություններից մեկի համար՝ կիրառելով համապատասխան ոճական և լեզվաքերականական հնարներ (ընտանի կենդանիների համար չոր կեր, ձեռքի՝ անջրաթափանց ժամացույց, սրճարան, նորաձևության տուն):
 
Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ (PR) ԵՎ ՇՈՒԿԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (MARKETING) ԿՈՐՊՈՐԱՏԻՎ PR