Distance Learning






By Plimun Web Design

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԹՈԴՆԵՐ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԿԱՄՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԹՈԴՆԵՐ
առարկայի ծրագիր

 

Արուսյակ Սաֆարյան, դասախոս
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի պետական համալսարան

1. Առարկայի նկարագրություն
Այս դասընթացի շրջանակներում ուսումնասիրվում են սոցիալական աշխատանքի հիմնական մեթոդները, քննարկվում են անհատական, խմբային և համայնքային աշխատանքները` իրենց առանձնահատկութուններով: Ներկայացվում է սոցիալական դեպքի վարման գործընթացը: Առանձին անդրադարձ է արվում խորհրդատվությանը, ինչպես նաև հարցազրույցի և տունայցի իրականացման գործընթացներին:

2. Նպատակները
- Բացատրել սոցիալական աշխատանքի հիմնական մեթոդները, դրանց ընդհանրություններն ու տարբերությունները
- Բացատրել անհատական աշխատանքի մեթոդի կիրառման հնարավորությունները:
- Բացատրել «Սոցիալական դեպքի վարում» գաղափարի կարևորությունը և իրականացումը:
- Բացատրել ընտանիքի հետ աշխատանքի առանձնահատկությունները:
- Ուսուցանել խմբային աշխատանքի վարման հմտություններ:
- Ուսուցանել հմտություններ տունայցի, հարցազրույցի վարման վերաբերյալ:

3. Գնահատում
Քանի որ սա հեռաուսուցման դասընթաց է, գնահատումը հիմնվում է միայն ուսանողների կողմից ներկայացված գրավոր աշխատանքների վրա:

  • Շաբաթական գրվող պատասխանները – 60%
  • Ավարտական պատասխանը - 40%

4. Առարկայի ծրագիր

Դաս 1. Անհատական աշխատանք. Սոցիալական դեպքի վարում
Սոցիալական դեպքի վարման գործընթացը և փուլերը: Կարիքի գնահատում: Միջամտություն:
Սոցիալական դեպքի հետ աշխատանքի ավարտ: Շարունակական վերահսկողություն:

Հանձնարարություն 1
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):

  • Նկարագրեք մեկ սոցիալական դեպքի հետ աշխատանք` ըստ դրա վարման փուլերի: Նկարագրության ժամանակ տվեք գործողությունների, քայլերի հստակ հաջորդականությունը:

Դաս 2. Անհատական աշխատանք. խորհրդատվություն
Խորհրդատվության տեսակները: Խորհրդատվության փուլերը և կառուցվածքը: Սոցիալ-հոգեբանական խորհրդատվության 5-քայլանի մոդելը:

Հանձնարարություն 2
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):

  • Վերցրեք մեկ սոցիալական դեպք և նկարագրեք խորհրդատվական գործընթացը` առանձնացնելով խորհրդատվության տեսակը, քայլերը:

Դաս 3. Ընտանիքի հետ սոցիալական աշխատանք
Ընտանիք հասկացության սահմանումը: Ընտանիքի հիմնախնդիրները: Ընտանիքի հետ աշխատանքում կիրառվող հիմնական մոտեցումները: Ընտանիքի հետ աշխատանքի փուլերը:

Հանձնարարություն 3
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-3 էջ):

  • Նկարագրեք` Հայաստանում ինչպիսի հիմնախնդիրներ է ունենում ընտանիքը և ինչպես կարող է սոցիալական աշխատողը աջակցել այդ հիմնախնդիրների լուծմանը:
  • Նկարագրեք հիմնախնդիր-լուծում սխեմայով:

Դաս 4. Խմբային աշխատանք
Խմբերի տեսակները: Խմբային աշխատանքի պլանավորում: Խմբային աշխատանքի պլանի կազմում: Խմբային աշխատանքի փուլերը: Խմբային աշխատանքում կիրառվող տեխնիկաներ:

Հանձնարարություն 4
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):

  • Կազմեք խմբային աշխատանքի պլանի օրինակ:

Դաս 5. Համայնքային սոցիալական աշխատանք
Համայնք հասկացությունը: Համայնքի հետ աշխատանքի ուղղությունները: Համայնքի հետ աշխատանքի փուլերը:

Հանձնարարություն 5
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):

  • Ընտրեք Ձեր համայնքին վերաբերվող որևէ հիմնախնդիր և փորձեք առաջարկել դրա լուծմանն ուղղված սոցիալական աշխատողի գործողությունները` հիմնավորելով դրանք /ըստ փուլերի/:

Դաս 6. Տունայց
Տունայցի կիրառումը սոցիալական աշխատանքում: Տունայցի փուլերը: Տունայցի նախապատրաստումը և իրականացումը: Տունայցի հաշվետվության կազմում:

Հանձնարարություն 6
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):

  • Նկարագրել` ինչպիսի դժվարությունների կարող է հանդիպել սոցիալական մասնագետը Հայաստանում` տունայց իրականացնելիս:

Դաս 7. Հարցազրույց
Հարցազրույցի տեսակները: Հարցերի տեսակները: Հարցազրույցի փուլերը: Առաջին հանդիպում: Հարցազրույցի ավարտ:

Հանձնարարություն 7
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):

  • Նկարագրեք` առաջին հանդիպման ժամանակ ինչ հարցեր կարող են առավել հաճախ տրվել խորհրդառուին: Սահմանեք նախընտրելի հարցերի բովանդակությունն ու հերթականությունը:

Դաս 8. Ավարտական քննություն

Հանձնարարություն
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (3-5 էջ):

  • Համեմատեք անհատական, խմբային, համայնքային աշխատանքի մեթոդները` առանձնացնելով նմանություններն ու տարբերությունները:


Օգտագործված գրականության ցանկ
1. Ամիրյան Հ. “Կոնսլուտատիվ հոգեբանություն”, Երևան, 2002 

2. «Սոցիալական աշխատանքի մեթոդներ», Ուղեցույց Սոցիալական աշխատողների համար, Երևան, 2002
3. Агапов Е. П., Шапинский В. А. Справочник социального работника, Ростов-на Дону, 2006
4. Грецов А. “Психологические треининги с подростками”, Москва 2008
5. Сафанова Л. В. “Содержание и методика психосоциальной работы”, Москва 2006
6. Фирсоя М. В., Студенова Е. Г. «Теория социальной работы». Методы социальной работы, Москва 
7. Bradford W. Sheafor, Charles R. Horejsi, Gloria A Horejsi “Techniques and Guidelines for Social work practice”, USA 2000
8. Barner G. G “Working with families”, British Association of social workers 1984
9. Dean H. Hepwoth, Ronald H. Rooney, Jo Ann Larsen, “Direct Social Work Practice. Theory and Skills”, Sixth Edition, USA 2002
10. Marlene G. Cooper, Joan Granucci Lesser “Clinical Social Work Practice”, USA 2005
11. Rosemary Gordon, Jenny Gray, Enid Hendry, Jan Horwath “The Child’s World. Assessing children in need” Training and Development Pack, Module 1, 2, 3, 2000

Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր Սոցիալական Մանկավարժություն ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԹՈԴՆԵՐ