Distance Learning






By Plimun Web Design

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԿԱՄՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ
առարկայի ծրագիր



Աշխատանքային խումբ
 Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի պետական համալսարան

 
1. Առարկայի նկարագրությունը
Դասընթացը սոցիալական մանկավարժության գիտատեսական հիմքերի վերաբերյալ է: Այն ընդգրկում է անձի զարգացման մեխանիզմների ու ծրագրերի վերաբերյալ բացատրությունները: Մեկնաբանում է սոցիալիզացիան որպես սոցիալական մանկավարժության կարևորագույն գործընթաց: Վեր է հանում սոցիալականացման գործընթացում ադապտացիայի և դեզադապտացիայի երևույթները: Ներկայացնում է հասարակական նորմերի դերը անձի հասարակական վարքի, հարաբերությունների, դիրքորոշումների ու կողմնորոշումների և արժեքային համակարգի ձևավորման գործում:

 2. Նպատակն է` 
- Գիտելիքներ հաղորդել սոցիալական մանկավարժության ծագումը պայմանավորող պատմա-մշակութային նախադրյալների վերաբերյալ: 
- Ներկայացնել սոցիալական մանկավարժության` որպես գիտության զարգացման պատմությունը և սահմանումները: 
- Վերլուծել սոցիալական մանկավարժության գիտատեսական հիմքերն ու հիմնական հասկացությունները: 
- Հաղորդել մարդու զարգացման ծրագրերի և մեխանիզմների վերաբերյալ հիմնարար գիտելիքեր: 
- Մեկնաբանել աձի սոցիալիզացիան` որպես սոցիալ-մանկավարժական երևույթ, և ձևավորել կարողություններ սոցիալիզացիային նպաստող կամ խոչընդոտող գործոնների բացահայտման համար: 
- Տալ խորը պատկերացում ադապտացիայի և դեզադապտացիայի, ինչպես նաև հասարակական նորմերի մասին: 

3. Գնահատում
Քանի որ սա հեռաուսուցման դասընթաց է, գնահատումը հիմնվում է միայն ուսանողների կողմից ներկայացված գրավոր աշխատանքների վրա:

Շաբաթական գրվող պատասխանները – 60%
Ավարտական պատասխանը - 40%

 4. Առարկայի ծրագիրը

Դաս 1. Սոցիալական մանկավարժության ծագման ու զարգացման

պատմա-մշակութային նախադրյալները
Սոցիալական մանկավարժության ծագման ու զարգացման պատմա-մշակութային նախադրյալների դեմոգրաֆիական (ժողովրդագրական), սոցիալ-հոգեբանական և մասնագիտական-կարգավիճակային բաղադրիչները: Սոցիալական մանկավարժության զարգացման փուլերը և այդ փուլերին բնորոշ առանձնահատկությունները: Սոցիալական մանկավարժության ուղղություններն ու դպրոցները, այդ ուղղությունների ու դպրոցների ներկայացուցիչները, հայեցակարգերն ու տեսությունները:

Գրականության ցանկ`

1. МардахаевЛ.В. Социальная педагогика. Учебник. М., 2005.
2. Мудрик А.В. Введение в социальную педагогику. М., 1997
3. Социальная педагогика /Под ред. В.А. Никитина/. М., 2000.

Հանձնարարություն 1

Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
• Որոնք էին սոցիալական մանկավարժության ծագման ու զարգացման պատմա-մշակութային նախադրյալների առանձնահատկությունները Հայաստանում:

Դաս 2. Սոցիալական մանկավարժությունը` որպես գիտություն և որպես 
պրակտիկ գործունեության ոլորտ 
Սոցիալական մանկավարժության հիմնական հասկացություննները
Սոցիալական մանկավարժության ուսումնասիրության օբյեկտը և առարկան: Սոցիալական մանկավարժության` որպես պրակտիկ գործունեության ոլորտի էությունն ու բովանդակությունը: Սոցիալական մանկավարժության գործառույթներն ու սկզբունքները և դրանց ընդհանուր բնութագիրը: 

Գրականության ցանկ`
1. МардахаевЛ.В. Социальная педагогика. Учебник. М., 2005
2. Мудрик А.В. Введение в социальную педагогику. М., 1997
3. Социальная педагогика /Под ред. В.А. Никитина/. М., 2000

Հանձնարարություն 2

Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
• Որ գործոններն են ապահովում սոցիալական մանկավարժության հիմնական սկզբունքների գործածելիությունը և ինչպես:

Դաս 3. Մարդու զարգացման ծրագրերը և մեխանիզմները

Անձի զարգացումը որպես սոցիալական մանկավարժության առանցքային հասկացություն և դրա էությունը: Մարդու զարգացման կենսաբանական, պատմա-մշակութային ծրագրերն ու մեխանիզմները: Մշակույթի կրթա-դաստիարակչական էությունը: Զարգացման կենսաբանական և մշակութային ծրագրերի զուգակցումները. ընկալում, ուսուցում, միջավայրի նպատակաուղղված ազդեցություն: Մարդու զարգացման գործոնները. դրանց համադրություններն ու փոխազդեցությունները: Անձի զարգացման գոտին` ըստ Լ.Ս.Վիգոտսկու: Զարգացման շարժիչ ուժերի հակադրությունները:

Գրականության ցանկ`

1. Беличева С.А. Социально-педагогические методы оценки социального развития дезадаптированных подростков /Вестник психосоциальной и коррекционно-реабилитационной работы/. 1995. № 1.
2. Грехнев B.C. Культура педагогического общения. М., 1990
3. МардахаевЛ.В. Социальная педагогика. Учебник. М., 2005.
4. Мудрик А.В. Введение в социальную педагогику. М., 1997
5. Социальная педагогика /Под ред. В.А. Никитина/. М., 2000.

Հանձնարարություն 3

Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
• Գրել զարգացման շարժիչ ուժերի հակադրությունների օրինակներ պրակտիկայից և վերլուծել` նշելով սոցիալական մանկավարժի միջամտության անհրաժեշտությունը:

Դաս 4. Սոցիալիզացիան որպես սոցիալական մանկավարժության

կարևորագույն հասկացություն և սոցիալ-մանկավարժական գործընթաց
Անձի սոցիալիզացիան` որպես սոցիալ-մանկավարժական երևույթ: Անձի սոցիալիզացիայի առանձնահատկությունները նրա կյանքի տարբեր փուլերում: Երեխայի սոցիալական զարգացման շարժիչ ուժերը և մեխանիզմները: Երեխայի սոցիալական զարգացման աղբյուրները: Դաստիարակությունը` որպես պետության կողմից հատուկ կազմակերպված գործընթաց: Դաստիարակությունը` որպես հասարակության, միջավայրի կողմից ակամա իրականացվող գործընթաց: Դաստիարակության սուբյեկտները սոցիալական տարբեր ինստիտուտներում և առանձնահատկությունները, այդ սուբյեկտների մանկավարժական և հակամանկավարժական գործունեության յուրահատկությունները:

Գրականության ցանկ`

1. Азаров ЮЛ. Семейная педагогика. М., 1993
2. Грехнев B.C. Культура педагогического общения. М., 1990
3. Куликова ТА. Семейная педагогика и домашнее воспитание. М., 1999
4. МардахаевЛ.В. Социальная педагогика. Учебник. М., 2005.
5. Мудрик А.В. Введение в социальную педагогику. М., 1997
6. Социальная педагогика /Под ред. В.А. Никитина/. М., 2000.

Հանձնարարություն 4

Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
• Որոնք են երեխայի սոցիալիզացիայի բնույթով պայմանավորված ինքնազարգացման հնարավորություններն ու նախադրյալները:

Դաս 5. Ադապտացիան սոցիալականացման գործընթացում
Ադապտացիայի էությունը: Նրա տեղն ու դերը անձի սոցիալականացման գործընթացում: Ադապտացիան պայմանավորող և խոչընդոտող գործոնները, այդ գործոնների անհամապատասխանության ռիսկերը: Անձի ադապտացիան կրթական հաստատություններում:

Գրականության ցանկ`

1. Беличева С.А. Социально-педагогические методы оценки социального развития дезадаптированных подростков /Вестник психосоциальной и коррекционно-реабилитационной работы/. 1995. № 1.
2. Девиантное поведение детей и подростков: проблемы и пути их решения /Под ред. В.А. Никитина/. М, 1996.
3. МардахаевЛ.В. Социальная педагогика. Учебник. М., 2005.
4. Мудрик А.В. Введение в социальную педагогику. М., 1997
5. Постинтернатная адаптация детей-сирот /Под ред. A.M. Шипицыной и И.Г. Абрамовой/. СПб., 2001.
6. Социальная педагогика /Под ред. В.А. Никитина/. М., 2000.

Հանձնարարություն 5

Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
• Որոնք են ադապտացիան ապահովող հիմնական գործոններն ու մեխանիզմները սոցիալականացման գործընթացում:

Դաս 6. Դեզադապտացիան անձի զարգացման գործընթացում

Դեզադապտացիայի դրդապատճառները, նախազգուշացումները և հաղթահարման ուղիները: Անձի դեզադապտացիայի հիմնական գործոնները: Ադապտացիայի և սոցիալիզացիայի, դեզադապտացիայի և ռեաբիլիտացիայի փոխկապակցվածությունը և դերը երեխաների հետ տարվող սոցիալ-մանկավարժական աշխատանքում:

Գրականության ցանկ`

1. Беличева С.А. Социально-педагогические методы оценки социального развития дезадаптированных подростков /Вестник психосоциальной и коррекционно-реабилитационной работы/. 1995. № 1.
2. Девиантное поведение детей и подростков: проблемы и пути их решения /Под ред. В.А. Никитина/. М, 1996.
3. Исправительная (пенитенциарная) педагогика /Под ред. А.И. Зубкова и М.П. Стуровой/. Рязань, 1993.
4. МардахаевЛ.В. Социальная педагогика. Учебник. М., 2005.
5. Мудрик А.В. Введение в социальную педагогику. М., 1997
6. Социальная педагогика /Под ред. В.А. Никитина/. М., 2000.
7. Социальная дезадаптация детей и подростков; причины, проявления, преодоление. М., 1995.
8. Школьная дезадаптация: Эмоциональные и стрессовые расстройства у детей и подростков. М, 1995.

Հանձնարարություն 6

Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
• Ինչ առանձնահատկություններ ունի դեզադապտացիան անձի զարգացման գործընթացում և ինչ միջամտություն կարող է ցուցաբերել սոցիալական մանկավարժը:

Դաս 7. “Նորմ” և “նորմայից շեղումներ” հասկացությունները սոցիալական

մանկավարժության մեջ
Շեղումը` որպես սոցիալ-մանկավարժական հիմնախնդիր

“Նորմ” և “նորմայից շեղումներ” հասկացությունները և դրանց բնութագրումները: Նորմերը` որպես արժեքների ձևավորման արտաքին կարգավորիչներ: Շեղումների տեսակները` ֆիզիկական, հոգեբանական, մանկավարժական և սոցիալական: Շեղումների վերաբերյալ տեսությունները: Շեղումը` որպես սոցիալ-մանկավարժական հիմնախնդիր: Բարոյական նորմերը որպես արժեքների ձևավորման հիմանական մեխանիզմներ: Վարք, հարաբերություն, դիրքորոշում, կողմնորոշում անձի կառուցվածքում:

Գրականության ցանկ`

1. Беличева С.А. Социально-педагогические методы оценки социального развития дезадаптированных подростков /Вестник психосоциальной и коррекционно-реабилитационной работы/. 1995. № 1.
2. Грехнев B.C. Культура педагогического общения. М., 1990
3. Девиантное поведение детей и подростков: проблемы и пути их решения /Под ред. В.А. Никитина/. М, 1996.
4. Исправительная (пенитенциарная) педагогика /Под ред. А.И. Зубкова и М.П. Стуровой/. Рязань, 1993.
5. МардахаевЛ.В. Социальная педагогика. Учебник. М., 2005.
6. Мудрик А.В. Введение в социальную педагогику. М., 1997
7. Социальная педагогика /Под ред. В.А. Никитина/. М., 2000.

Հանձնարարություն 7

Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
• Ինչպես է հասարակական նորմը ապահովում ու պայմանավորում անձի վարքը, հարաբերությունը, դիրքորոշումը, կողմնորոշումը և ինչ հնարավոր շեղումներ կարող են լինել:

Դաս 8. Ավարտական քննություն

Հանձնարարություն
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (3-5 էջ):
• Ըստ ցանկության` ընտրել մեկ թեմա և վերլուծել դրանում արծարծված խնդիրները սոցիալական մանկավարժի աշխատանքի համատեքստում:

Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր Սոցիալական Մանկավարժություն ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ