Distance Learning






By Plimun Web Design

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԴԵՐԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԿԱՄՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ՄԱՆԿԱՎԱՐԺԻ  ԴԵՐԸ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
առարկայի ծրագիր

 


Աշխատանքային խումբ
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի պետական համալսարան

1. Առարկայի նկարագրությունը
Դասընթացը ներառում է սոցիալական մանկավարժի մասնագիտական գործունեության գիտատեսական և պրակտիկ հիմքերի վերաբերյալ գիտելիքներ: Նրա բովանդակությունն են կազմում սոցիալական մանկավարժի գործունեության կառուցվածքի, մասնագիտական-անձնային բնութագրի մեկնաբանությունները: Դասընթացում ներկայացված են սոցիալական մանկավարժի մասնագիտական կոմպետենտության բաղադրատարրերը և պրակտիկ գործունեության առանձնահատկություններն ու հնարավորությունները հատկապես կրթության համակարգում:

2. Նպատակն է`
- Բացատրել սոցիալ-մանկավարժական գործունեության էությունը:

- Ներկայացնել սոցիալական մանկավարժի գործունեության ոլորտները և հատկապես կրթության համակարգի առանձնահատկությունները:
- Վերլուծել սոցիալական մանկավարժի գործունեության սկզբունքները:
- Ձևավորել սոցիալական մանկավարժի կողմից դպրոցում և ընտանիքի հետ տարվող աշխատանքների հետ կապված կարողություններ:
- Ձևավորել կրթության համակարգում սոցիալ-մանկավարժական հետազոտությունների իրականացման կարողություններ:
- Տալ խորը պատկերացում սոցիալ-մանկավարժական տեխնոլոգիաների մասին և այդ տեխնոլոգիաների նպատակային կիրառման հետ կապված` ձևավորել կարողություններ:

3. Գնահատում
Քանի որ սա հեռաուսուցման դասընթաց է, գնահատումը հիմնվում է միայն ուսանողների կողմից ներկայացված գրավոր աշխատանքների վրա:

Շաբաթական գրվող պատասխանները – 60%
Ավարտական պատասխանը - 40%

4. Առարկայի ծրագիրը

Դաս 1. Սոցիալական մանկավարժի մասնագիտական գործունեությունը
Սոցիալական մանկավարժի գործունեության առանձնահատկություններն ու յուրահատկությունները: Ինչ է նշանակում լինել սոցիալական մանկավարժ և աշխատել կրթության համակարգում` որպես սոցիալական մանկավարժ: Սոցիալ- մանկավարժական գործունեության կառուցվածքն ու բաղադիչ տարրերը: Սոցիալական մանկավարժի գործունեության գործառույթները` դիագնոստիկ, կանխատեսման, միջնորդման, շտկողական-վերականգնողական, սատարման-պաշտպանողական, զգուշացնող-պրոֆիլակտիկ, էվրիստիկ: Սոցիալական մանկավարժի մասնագիտական-անձնային բնութագիրը և մասնագիտական կոմպետենտությունը:

Գրականության ցանկ`
1. Галагузова МЛ. Профессиональная подготовка социальных педагогов /Социальная работа/. 1992. № 6.
2. Грехнев B.C. Культура педагогического общения. М., 1990.
3. МардахаевЛ.В. Социальная педагогика. Учебник. М., 2005.
4. Мудрик А.В. Введение в социальную педагогику. М., 1997.
5. Рабочая книга социального педагога: В 2 ч. Орел, 1995. Ч. II.

Հանձնարարություն 1
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):

  • Ըստ Ձեզ` սոցիալական մանկավարժի անձնային-մասնագիտական որ բնութագիրն է ավելի ընդունելի և իրատեսական:

Դաս 2. Սոցիալական մանկավարժի գործունեության ոլորտները
Կրթության համակարգը` որպես սոցիական մանկավարժի գործունեության առանձնահատուկ ոլորտ:
Սոցիալական մանկավարժի հաստիքը կրթության համակարգում և երեխաների հետ տարվող ախատանքների հետ կապված հաստատություններում: Կրթության համակարգը որպես սոցիական մանկավարժի գործունեության առանձնահատուկ ոլորտ: Կրթության համակարգում այն հաստատությունները, որոնք ունեն սոցիալական մանկավարժի կարիք և ինչու: Ում հետ է աշխատում սոցիալական մանկավարժը կրթության համակարգում և ինչպես:

Գրականության ցանկ`
1. Басюк B.C. Модель организации службы социально-психологического сопровождения в условиях детского дома: теоретико-практический аспект. М., 2001.
2. Лесгафт П. Семейное воспитание ребенка и его значение. В 3 ч. /Избр. пед.соч./ Сост. И.Н. Решетень. М., 1988. Ч.Ш.
3. Галагузова МЛ. Профессиональная подготовка социальных педагогов /Социальная работа/. 1992. № 6.
4. МардахаевЛ.В. Социальная педагогика. Учебник. М., 2005.
5. Мудрик А.В. Введение в социальную педагогику. М., 1997.
6. Рабочая книга социального педагога: В 2 ч. Орел, 1995. Ч. II.-

Հանձնարարություն 2
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):

  • Ինչու է կրթության համակարգը սոցիալական մանկավարժի գործունեության գերակա ոլորտը:

Դաս 3. Սոցիալական մանկավարժի մասնագիտական պատրաստության համակարգը
Սոցիալական մանկավարժի անընդհատ պատրաստության համակարգը: Սոցիալական մանկավարժի ինստիտուտը կրթության համակարգում, նրա պատրաստումն ու վերապատրաստումը: Սոցիալական մանկավարժի պատրաստման առանձնահատկությունները միջին մասնագիտական հաստատություններում: Սոցիալական մանկավարժի պատրաստման առանձնահատկությունները բարձրագույն ուսումնական հաստատություններում: Սոցիալական մանկավարժի վերապատրաստման և որակավորման բարձրացման համակարգը. ովքեր դա կարող են անել, ինչպես և ինչու:

Գրականության ցանկ`
1. Галагузова МЛ. Профессиональная подготовка социальных педагогов /Социальная работа/. 1992. № 6.
2. МардахаевЛ.В. Социальная педагогика. Учебник. М., 2005.
3. Мудрик А.В. Введение в социальную педагогику. М., 1997.
4. Рабочая книга социального педагога: В 2 ч. Орел, 1995. Ч. II.

Հանձնարարություն 3
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):

  • Ով կարող է աշխատել որպես սոցիալական մանկավարժ և ինչ պատրաստության համակագ է ենթադրում սոցիալ-մանկավարժական գործունեությունը:

Դաս 4. Կրթության համակարգում սոցիալական մանկավարժի գործունեության սկզբունքները
Սոցիալական մանկավարժի գործունեության սկզբունքները և դրանցից բխող պահանջները: Սկզբունք և կանոն: Սոցիալական մանկավարժի գործունեության բնահարմարության սկզբունքը, մշակութային համապատասխանության սկզբունքը, հումանիզմի կամ մարդասիրության սկզբունքը: Սոցիալական մանկավարժի գործունեության էթիկա: Սոցիալական մանկավարժի կարգավիճակը կրթության համակարգում:

Գրականության ցանկ`
1. Галагузова МЛ. Профессиональная подготовка социальных педагогов /Социальная работа/. 1992. № 6.
2. МардахаевЛ.В. Социальная педагогика. Учебник. М., 2005.
3. Мудрик А.В. Введение в социальную педагогику. М., 1997.
4. Никитин В.А. Понятие и принципы социальной педагогики. М., 1996. 
5. Рабочая книга социального педагога: В 2 ч. Орел, 1995. Ч. II.

Հանձնարարություն 4
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):

  • Ինչ գործոններով է պայմանավորված սոցիալական մանկավարժի կարգավիճակը և նրա գործունեության արդյունավետությունը կրթության համակարգում:

Դաս 5. Սոցիալ-մանկավարժական գործունեություն շողվող վարք ունեցող երեխաների հետ և դրանց համապատասխան դաստիարակչական աշխատանքները կրթության համակարգում
Սոցիալ-մանկավարժական գործունեության մեջ հիմնական մոտեցումները շեղվող վարք ունեցող երեխաների նկատմամբ: Ինչպես պետք է աշխատել հատկապես ալկոհոլիզմով տառապող, հոգեմետ դեղերի նկատմամբ հակումներ ունեցող, անբարոյական վարք ունեցող և հանցագործ կամ իրավախախտ երեխաների հետ: Հատուկ հաստատություններ իրավախախտ երեխաների համար և այնտեղ սոցիալական մանկավարժի գործունեության առանձնահատկությունները:

Հանձնարարություն 5
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):

  • Ինչպես կարելի է ախտորոշել շեղվող վարքի տեր երեխաներին հանրակրթական հաստատություններում:

Դաս 6. Սոցիալ-մանկավարժական հետազոտությունների իրականացում կրթության համակարգում
Սոցիալ-մանկավարժական հետազոտությունների իրականացման փուլերը: Սոցիալ-մանկավարժական հետազոտությունների ծրագիր: Սոցիալ-մանկավարժական հետազոտությունների նպատակի, խնդիրների, հիպոթեզի ձևակերպման առանձնահատկությունները: Ընդհանուր գիտական և սոցիալ-մանկավարժական հետազոտությունների իրականացման մեթոդները:

Գրականության ցանկ`
1. Басюк B.C. Модель организации службы социально-психологического сопровождения в условиях детского дома: теоретико-практический аспект. М., 2001.
2. Грехнев B.C. Культура педагогического общения. М., 1990.
3. Кащенко В.П. Педагогическая коррекция: Исправление недостатков характера у детей и подростков. М., 2000.
4. Лесгафт П. Семейное воспитание ребенка и его значение. В 3 ч. /Избр. пед.соч./ Сост. И.Н. Решетень. М., 1988. Ч.Ш.
5. Профилактическая и реабилитационная работа специализированных учреждений для несовершеннолетних /Под ред. Г.М. Иващенко. М./, 2001.
6. Рабочая книга социального педагога: В 2 ч. Орел, 1995. Ч. II.
7. Семейная воспитательная группа / Под ред. Г.М. Иващеико. М., 2001

Հանձնարարություն 6
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):

  • Որենք են կրթության համակարգում իրականացվող սոցիալ-մանկավարժական հետազոտությունների առանձնահատկությունները:

Գրականության ցանկ`
1. Галагузова МЛ. Профессиональная подготовка социальных педагогов /Социальная работа/. 1992. № 6.
2. МардахаевЛ.В. Социальная педагогика. Учебник. М., 2005.
3. Мудрик А.В. Введение в социальную педагогику. М., 1997.
4. Рабочая книга социального педагога: В 2 ч. Орел, 1995. Ч. II.

Դաս 7. Սոցիալական մանկավարժի գործունեության մեթոդներն ու տեխնոլոգիաները կրթության համակարգում
Սոցիալ-մանկավարժական գործունեության կազմակերպման տեխնոլոգիաներ կրթության համակարգում: Սոցիալական մանկավարժի “աշխատանքային սեղանը”: Սոցիալ-մանկավարժական հատուկ տեխնոլոգիաներ ռիսկի խմբի երեխաների հետ աշխատանքում: Առանձին տեխնոլոգիաներ` կապված բարձր դասարանի երեխաների մասնագիտական կողմնորոշման հետ: Սոցիալ-մանկավարժական տեխնոլոգիաներ` կապված արժեքային համակարգի առանձնահատկությունների որոշման, արժեքային կողնմորոշման բացահայտման և արժեքային դիրքորոշման ձևավորման հետ:

Գրականության ցանկ`
1. Галагузова МЛ. Профессиональная подготовка социальных педагогов /Социальная работа/. 1992. № 6.
2. Кащенко В.П. Педагогическая коррекция: Исправление недостатков характера у детей и подростков. М., 2000.
3. МардахаевЛ.В. Социальная педагогика. Учебник. М., 2005.
4. Методика и технологии работы социального педагога: Учебное пособие /Б.А. Алмазов и др.; Под ред. М.А. Галагузовой, Л.В. Мардхаева/. М, 2002.
5. Мудрик А.В. Введение в социальную педагогику. М., 1997.
6. Рабочая книга социального педагога: В 2 ч. Орел, 1995. Ч. II.
7. Шептенко П.А., Воронина Г.А. Метоика и технология работы социального педагога /под ред. В.А. Сластенина/. М., 2001.
8. Щуркова Н.Е. Педагогическая технология. М, 2005.

Հանձնարարություն 7
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):

  • Ըստ Ձեզ` սոցիալ-մանկավարժական գործունեության կազմակերպման տեխնոլոգիաների դասակարգման որ տարբերակն է առավել հիմնավորված և ինչու:

Դաս 8. Ավարտական քննություն

Հանձնարարություն
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (3-5 էջ):

  • Վերլուծել մեկ դեպք` կրթության համակարգում սոցիալական մանկավարժի աշխատանքի հետ կապված, պատճառաբանել, թե ինչ տեխնոլոգիաների համակազմ պետք է կիրառի սոցիալական մանկավարժն ըստ հերթականության և ինչ արդյունք է ենթադրում այդ տեխնոլոգիաների կիրառումը:

Կրթության համակարգը` որպես սոցիական մանկավարժի գործունեության առանձնահատուկ ոլորտ:

Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր Սոցիալական Մանկավարժություն ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԴԵՐԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ