Distance Learning






By Plimun Web Design

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՆԵՐ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԿԱՄՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՆԵՐ
առարկայի ծրագիր

                             

Անահիտ Սահակյան, դասախոս
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի պետական համալսարան 

1. Առարկայի նկարագրություն
“Սոցիալական մասնագետների` այցելուի հետ աշխատանքի հիմնական տեխնիկաները” դասընթացի շրջանակներում ուսումնասիրվում է մասնագիտական հաղորդակցման առանձնահատկությունները, հաղորդակցման հիմնական տեղնիկաների կիրառման հմտությունները, շեշտադրվում են խոսքային հաղորդակցման ընթացքում, մասնավորապես` հարցազրույցի մեթոդի կիրառման ժամանակ հարցերի հստակ և մասնագիտական առումով ճիշտ ձևակերպումները, ոչ վերբալ խողովակով այցելուից ստացվող տեղեկատվության համարժեք մեկնաբանման և այցելուին մասնագետի կողմից հաղորդվող տեղեկատվության անհրաժեշտությունը:
Դասընթացի ժամանակ քննարկվում է մասնագիտական տեխնիկաների ոչ հմուտ կիրառման վտանգները և հետևանքները, առաջարկվում են մասնագիտական տեխնիկաների կիրառման կարողությունների զարգացման վարժություններ:

2. Նպատակները
- Բացատրել մասնագիտական և առօրեական հաղորդակցման տարբերությունները:
- Բացատրել խոսքային և ոչ խոսքային հաղորդակցման հմտությունների համարժեք զուգակցման անհրաժեշտությունը:
- Ուսումնասիրել խոսքային հաղորդակցման ժամանակ նախադասությունների ենթատեքստերի մեկնաբանման հիմունքները:
- Ուսուցանել ոչ խոսքային մասնագիտական հաղորդակցման տեխնիկաների կիրառման առանձնահատկությունները:
- Բացատրել մասնագիտական էթիկայի պահպանման անհրաժեշտությունը և դրանց կիրառությունը՝ ըստ էթիկական կոդեքսի համապատասխան պահանջների:

3. Գնահատում
Քանի որ սա հեռաուսուցման դասընթաց է, գնահատումը հիմնվում է միայն ուսանողների կողմից ներկայացված գրավոր աշխատանքների վրա:

  • Շաբաթական գրվող պատասխանները – 60%
  • Ավարտական պատասխանը - 40%

4. Առարկայի ծրագիրը

Դաս 1. Ներածություն. Մասնագիտական և առօրեական հաղորդակցում. ընդհանրություններ և տարբերություններ
Առօրեական հաղորդակցում: Մասնագիտական հաղորդակցում: Մասնագիտական հաղորդակցումը որպես մասնագետ-այցելու արդյունավետ հաղորդակցման երաշխիք: Շփման եզրի հիմնախնդիրը և վստահելի հարաբերությունների ձևավորման մեխանիզմները: Առաջին տպավորության ձևավորման մեխանիզմները, հաղթահարման դժվարությունները: Դժվար հաղորդակցվող այցելուների հետ աշխատանքի առանձնահատկությունները:

Գրականության ցանկ
1. Կոնֆլիկտաբանություն, գենդեր և խաղաղարություն: ՅՈՒՆԻՖԵՄ,Երևան, 2003
2. Արզումանյան Ս.,Մկրտչյան Ս.,Սարգսյան Վ.,Կիրառական հոգեբանության պրակտիկում, Երևան, 2003
3. Նալչաջյան Ա.Ա.,Սոցիալական հոգեբանություն, Երևան, 2004

Հանձնարարություն 1
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
- Նկարագրեք ոչ մասնագիտական հաղորդակցման հնարավոր պահեր մասնագետ-այցելու հարաբերություններում, նկարագրեք հետևանքները, նշեք դրանց փոխարինող մասնագիտական հաղորդակցման ձևերը:

Դաս 2. Վերբալ /խոսքային/ հաղորդակցման առանձնահատկություններն ու կիրառման հմտությունները
Խոսքային հաղորդակցումը որպես մասնագիտական հաղորդակցման հիմնական բաղադրիչ: Խոսքային հաղորդակցման ենթատեքստերի մեկնաբանման հմտություններ: Բաց և փակ հարցեր՝ կիրառման հմտություններ: Խոսքային հաղորդակցման տեխնիկաներ՝ մեկնաբանում, առճակատում, աշխատանք տրանսֆերի և հակատրանսֆերի հետ, աշխատանք պաշտպանական մեխանիզմների հետ, աշխատանք դիմադրության հետ, ուղղակի և անուղղակի արտահայտություններ, այցելուի բառապաշարի օգտագործում, ակտիվ լսում: Վստահելի հարաբերություններ ստեղծելուն միտված խոսքային տեխնիկաներ: Այցելուի կողմից տրվող՝ վստահելի հարաբերությունները ստուգող հարցեր:

Գրականության ցանկ
1. Ամիրյան Հր., Կոնսուլտատիվ հոգեբանության և հոգեթերապիայի հիմունքներ, Երևան, 2003
2. Клиническая психология.Пособие для подготовки к экзаменам.Москва. 2000
3. Анн Л.Л.,Психологический тренинг с подростками. ПИТЕР. 2003
4. Квале С.А.,Исследовательское интервью. М.: Смысл, 2003

Հանձնարարություն 2
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
- Նշեք դեպքի հետ աշխատանքում այցելուի կողմից հնչեցրած արտահայտություններ, որոնք վկայում են որևէ պաշտպանական մեխանիզմի առկայության մասին:
- Ներկայացրեք այցելուի որևէ արտահայտության ենթատեքստի Ձեր մեկնաբանման դեպքերից:
- Նշեք վստահելի հարաբերություններ ստեղծելուն ուղղված արտահայտություններ:

Դաս 3.
Էմպատիան որպես մասնագիտական հիմնական տեխնիկա: Էմպատիայի /ապրումակցում/ ակադեմիական և առօրեական ընկալումները: էմպատիայի ծագումնաբանությունը: Էմպատիայի կիրառման դասական բանաձևը: Էմպատիայի խոսքային և ոչ խոսքային դրսևորումները, էմպատիկ դրսևորումների անհատական առանձնահատկությունները: Մասնագետի էմպատիկ կարողությունների զարգացման հնարավորությունները:

Գրականության ցանկ
1. Արզումանյան Ս.,Մկրտչյան Ս.,Սարգսյան Վ.,Կիրառական հոգեբանության պրակտիկում, Երևան, 2003
2. Նալչաջյան Ա.Ա.,Սոցիալական հոգեբանություն, Երևան, 2004
3. Фирцов М.Б.,Студентова Е.Г., Теория социальной работы., ВЛАДОС, 1999
4. Кочюнас Р.,Основы психологического консультирования. Москва, 1999

Հանձնարարություն 3
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
- Նկարագրեք այցելուի հետ հարցազրույց՝ ներկայացնելով էմպատիայի կիրառման պահերն ու ձևերն այդ աշխատանքում:

Դաս 4.
Մասնագիտական տեխնիկաներ՝ ղեկավարման տեխնիկա; հավանություն տալու, խրախուսման տեխնիկա; հանգստացման տեխնիկա; ստրուկտուրավորման տեխնիկա. կիրառման առանձնահատկությունները
Ղեկավարման տեխնիկայի էությունը, կիրառման առանձնահատկությունները: Հավանություն տալու, խրախուսման տեխնիկայի էությունը և կիրառման առանձնահատկությունները: Հանգստացման տեխնիկայի էությունը, կիրառման առանձնահատկությունները, հնարավոր վտանգները: Ստրուկտուրավորման տեխնիկայի էությունը, կիրառման առանձնահատկությունները:

Գրականության ցանկ
1. Кочюнас Р.Основы психологического консультирования.Москва, 1999
2. Психологическое консультирование. Пособие для подготовки к экзаменам.Москва,1999
3. Ямская И.С.,Психологическая помощь:формы и возможности. Москва, 2006
4. Алешина Ю.Е.Организация консультативной беседы./Вестник психосоциальной и коррекционно-реабилитацонной работы./ 1999,2

Հանձնարարություն 4
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
-Նկարագրեք դեպքի հետ աշխատանքում վերոնշյալ տեխնիկաների կիրառման պահերը:

Դաս 5.
Մասնագիտական տեխնիկաներ. հուզական տեխնիկաներ՝ ռեֆլեքսիա /զգացումների անդրադարձում/; դադարները և լռությունը որպես տեխնիկա; ռեֆրեմինգի տեխնիկան. կիրառման առանձնահատկությունները:

Ռեֆլեքսիայի էությունը և կիրառման առանձնահատկությունները: Լռության և դադարների էությունը և կիրառման դժվարությունները: Ռեֆրեմինգի տեխնիկայի էությունը և կիրառման առանձնահատկությունները:

Հանձնարարություն 5
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
- Նկարագրեք սոցիալական դեպքի հետ աշխատանքում վերոնշյալ տեխնիկաների կիրառումը:

Դաս 6.
Ոչ վերբալ հաղորդակցման հմտությունները այցելուի հետ աշխատանքում:
Ոչ վերբալ հաղորդակցման համամարդկային ընդհանրությունները և մշակութային տարբերությունները, փոխադարձ դիրքերը և հեռավորությունները, դիմախաղը, կեցվածքը, գլխի դիրքերը, տեսողական կոնտակտը, հայացքի ուղղությունը և այլն:

Գրականության ցանկ
1. Аллан Пиз. Язык телодвижений.”АЙ КЬЮ”,Москва,1998
2. Погов Е.И.Психология общения.
3. Արզումանյան Ս.,Մկրտչյան Ս.,Սարգսյան Վ.,Կիրառական հոգեբանության պրակտիկում,Երևան,2003
4. Кочюнас Р.,Основы психологического консультирования.Москва, 1999.

Հանձնարարություն 6
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
- Նկարագրեք սոցիալական դեպքի հետ աշխատանքում վերոնշյալ տեխնիկաների կիրառումը:

Դաս 7.
Էթիկական կոդեքսը որպես սոցիալական մասնագետի աշխատանքային ուղեցույց Էթիկական սկզբունքների նկատմամբ սոցիալական մասնագետի անվերապահ հարգանքը որպես արդյունավետ աշխատանքի երաշխիք: Պիտակավորումը, քննադատական վերաբերմունքը, այցելուին ոչ մատչելի և անհասկանալի տերմինների կիրառումը որպես սոցիալական մասնագետի աշխատանքային սխալներ:

Հանձնարարություն 7
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
- Ելնելով նյութից` նշեք Ձեզ համար առավել կարևոր սկզբունքները, ի՞նչ կավելացնեիք էթիկական կոդեքսում:
- Նկարագրեք այցելուի հետ աշխատանքում կամ թիմային աշխատանքում էթիկական սկզբունքներին հակասող վարք:

Գրականության ցանկ
1. Արզումանյան Ս.,Մկրտչյան Ս.,Սարգսյան Վ.,Կիրառական հոգեբանության պրակտիկում,Երևան,2003
2. Курбатов В.И.Социальная работа.Учебное пособие.Москва,2006.

Դաս 8. Ավարտական քննություն
Հանձնարարություն
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (3-5 էջ):
- Վերցրեք մեկ դեպք, նկարագրեք այցելուի հետ մեկ հանդիպում՝ շեշտադրելով Ձեր կողմից օգտագործված խոսքային և ոչ խոսքային մասնագիտական հաղորդակցման տեխնիկաները:

Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր Սոցիալական Մանկավարժություն ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՆԵՐ