Distance Learning






By Plimun Web Design

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԿԱՄՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ



ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
առարկայի ծրագիր

 

Անահիտ Սահակյան, դասախոս
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի պետական համալսարան

1. Առարկայի նկարագրություն
“Երեխաների զարգացման առանձնահատկությունները” դասընթացի շրջանակներում ուսումնասիրվում են երեխաների հոգեկան և ֆիզիկական համարժեք զարգացման օրինաչափությունները տարիքային տարբեր փուլերում, զարգացումն ապահովող գործոնները, ինչպես նաև զարգացման շեղումներն ու հնարավոր հիվանդությունները:
Դասընթացի ժամանակ քննարկվում են նաև երեխաների հոգեկան զարգացման առանձնահատկությունները` ծնող-երեխա հարաբերությունների համատեքստում:

2. Նպատակները
- Ուսումնասիրել երեխայի հոգեկան զարգացման օրինաչափությունները տարիքային տարբեր փուլերում:

- Ծանոթացնել զարգացման հիմնական տեսությունների հայեցակարգերի հետ և կատարել համեմատական վերլուծություն:
- Ուսուցանել տարիքային պարբերացման կայուն փուլերում երեխայի հոգեկան գործառույթների զարգացմանը խթանող գործոնները, տարիքային ճգնաժամերի առանձնահատկությունները:
- Ուսուցանել երեխայի լիարժեք զարգացմանը խոչընդոտող անբարենպաստ պայմանների, բացասական ազդեցությունների և գործոնների վերաբերյալ գիտելիքներ:

3. Գնահատում
Քանի որ սա հեռաուսուցման դասընթաց է, գնահատումը հիմնվում է միայն ուսանողների կողմից ներկայացված գրավոր աշխատանքների վրա:

Շաբաթական գրվող պատասխանները – 60%
Ավարտական պատասխանը - 40%

4. Առարկայի ծրագիրը

Դաս 1. Անձի հոգեկան զարգացման առանձնահատկությունները
Զարգացման տեսությունների հայեցակարգերը՝ հոգեվերլուծական տեսություն, կոգնիտիվ տեսություն, վարքի տեսություն, կենսաբանական տեսություն, հումանիստական տեսություն, պատմամշակութային տեսություն: Հոգեկան զարգացման պարբերացումն ու օրինաչափություններն ըստ Լ.Բ.Վիգոտսկու: Ճգնաժամեր և կայուն փուլեր: Նորածնության ճգնաժամ, մեկ տարեկանի ճգնաժամ, երեք տարեկանի ճգնաժամ, վեց-յոթ տարեկանի ճգնաժամ, դեռահասության ճգնաժամ, պատանեկության ճգնաժամ: Տարիքային տարբեր փուլերում “Ես-կոնցեպցիայի” առանձնահատկությունները:

Գրականության ցանկ
1. Խուդոյան Ս.Անձի զարգացման ճգնաժամային տարիքները, Երևան, 2004
2. Казанская К.О.Возрастная психология. Конспект лекций. Москва, 2007
3. Дарвиш О.Б. Возрастная психология. ВЛАДОС-ПРЕСС,М., 2003
4. Абрамова Г.С. Возрастная психология. ”Деловая книга”,М., 1999
5. Детская практическая книга.Ред.Марцинковская Т.Д.”Гардарики”, Москва, 2004
6. Сальникова Н.Работа с детми.”Питер”, 2003
7. Кулагина И.Ю.,Колюцкий В.Н. Возрастная психология. Москва, 2001

Հանձնարարություն 1
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):

  • Նշեք երեխայի հոգեկան զարգացման տարիքային փուլերի վերաբերյալ տեսությունների հայեցակարգերի հիմնական տարբերությունները:
  • Ո՞ր տեսությունն է ավելի մոտ Ձեր պատկերացումներին, որ տեսության հայեցակարգը չի համապատասխանոււմ Ձեր մոտեցումներին:

Դաս 2. Երեխաների Ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները
Երեխաների ֆիզիկական զարգացման օրինաչափությունները տարիքային տարբեր փուլերում՝ նորածին երեխայի ֆիզիկական ցուցանիշները, աճի տեմպը, հիգիենան, սնուցումը, կերակրող մոր սնունդը, նորածնային շրջանի հիվանդությունների նշանները: Մինչև մեկ տարեկան երեխաներ՝ մինչև մեկ տարեկան հասակի նորմայի սահմանները, մարմնի զանգվածի նորմայի սահմանները, հոգեշարժողական զարգացումը, սնուցումը: Վաղ հասակի երեխաների ֆիզիկական զարգացման ցուցանիշները: Վաղ հասակի զարգացման գնահատում: Նախադպրոցական հասակ՝ մարմնի զանգվածի նորմայի սահմանները, հոգեշարժողական զարգացումը, սնուցումը: Դեռահասության հասակի ֆիզիկական զարգացման ցուցանիշները, սեռական զարգացում, սնուցումը և սնուցման խանգարումները, ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումը դեռահասության տարիքում: ՀՀ-ում երեխաների և դեռահասների առողջության ոլորտի ծառայությունները:

Գրականության ցանկ
1. Զարգացման և վարքագծային մանկաբուժության հիմունքներ /Խմբագիրներ Բաբլոյան Ա., Հակոբյան Ա., Սարգսյան Ս., Երիցյան Ս., ”Արաբկիր”, Երևան, 2008
2. Երիտասարդների բարյացակամ ծառայությունների հայեցակարգ,/ՀՀ առղջապահության նախարարություն, Երևան, ՄԱԿ- մանկական հիմնադրամ/, 2005
3. Դեռահասների առողջություն և զարգացում: Ուսումնամեթոդական ձեռնարկ/Խմբ. Ա.Բաբլոյան, Ս.Սարգսյան, Ա.Ղազարյան/, Երևան, 2008

Հանձնարարություն 2
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):

  • Նկարագրեք որևէ դեպք` երեխայի ֆիզիկական ոչ լիարժեք զարգացման կամ որևէ հիվանդության առկայությամբ, նշեք երեխայի տարիքը, այդ տարիքի ֆիզիկական զարգացման նորմայի սահմանները և երեխայի հետ աշխատանքի ռազմավարությունը:

Դաս 3. Հաճախ հանդիպող զարգացման խանգարումների համառոտ նկարագիր
Մանկական հաշմանդամություն: Զարգացման խանգարումներով երեխաներին բնորոշ առանձնահատկությունները: Մանկական ուղեղային կաթված: Աուտիզմ:Ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշը: Մտավոր հետամնացություն: Դաունի համախտանիշ: Բնածին հիպոթիրեոզ: Ֆենիլկետոնուրիա:
Առողջապահական համակարգի դերը երեխայի առողջության պահպանման հարցում և համագործակցության շրջանակները սոցիալական մասնագետներ հետ:

Գրականության ցանկ
1. Զարգացման և վարքագծային մանկաբուժության հիմունքներ /Խմբագիրներ Բաբլոյան Ա., Հակոբյան Ա., Սարգսյան Ս., Երիցյան Ս./, ”Արաբկիր”, Երևան, 2008
2. Երիտասարդների բարյացակամ ծառայությունների հայեցակարգ, /ՀՀ առղջապահության նախարարություն/, Երևան, ՄԱԿ- մանկական հիմնադրամ, 2005
3. Դեռահասների առողջություն և զարգացում: Ուսումնամեթոդական ձեռնարկ /Խմբ. Ա.Բաբլոյան, Ս.Սարգսյան, Ա.Ղազարյան/, Երևան, 2008

Հանձնարարություն 3
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):

  • Նշեցեք զարգացման խանգարումներով երեխաներին բնորոշ առանձնահատկությունները:
  • Նկարագրեք որևէ սոցիալական դեպք՝ խանգարումների առկայությամբ, նշելով երեխայի կարիքները:

Դաս 4. Տարիքային տարբեր փուլերին բնորոշ վախերը և դրանց ազդեցությունը զարգացման վրա

Ինչ է վախը: Մանկական վախերի առանձնահատկությունները: Տարիքային վախեր՝ մինչև մեկ տարեկան երեխաների վախերը, մեկից երեք տարեկան երեխաների վախերը, երեքից հինգ տարեկան երեխաների վախերը, հինգից յոթ տարեկան երեխաների վախերը, յոթ-տասնմեկ տարեկան երեխաների վախերը, տասնմեկ-տասնվեց տարեկան երեխաների վախերը: Մանկական վախերի հաղթահարման ուղիները:

Գրականության ցանկ
1. Некрасова З., Некрасова Н.Мой ребенок не боится. Москва. Эксмо. 2008
2. Зайцев С. 100 вредных детских привычек и как от них избавиться. Москва. Книжный дом. 2008

Հանձնարարություն 4
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):

  • Նկարագրեք մի դեպք երեխայի վախի հետ կապված, որի հետ կարելի է աշխատել` կիրառելով դասում ներկայացված վախերի հաղթահարման մեթոդներից որևէ մեկը:
  • Ներկայացրեք նաև աշխատանքի արդյունքը:

Դաս 5. Մանկական նևրոզների առանձնահատկությունները
Նևրոզ հասկացությունը: Յասպերսի, Շնայդերի, Զախարովի հայեցակարգերը մանկական նևրոզների վերաբերյալ: Երեխաների նևրոտիկ խանգարումների պատճառագիտությունը՝ գենետիկական գործոն, միջավայրային գործոններ, տարիքային գործոններ, բնավորության նևրոտիկ գծեր, անձնային առանձնահատկություններ, կյանքի անբարենպաստ իրադարձություններ, նևրոտիկ խանգարումների ելքը, կոնստիտուցիոնալ գործոն, նյարդա-մարմանային թուլություն, հոգեկան տրավմա, ներքին կոնֆլիկտ, նյարդահոգեկան լարվածություն: Նևրոզների դրսևորման ձևերը. ակամա գիշերամիզություն և դեֆեկացիա, լոգոնևրոզներ, պսիխասթենիա, սևեռուն վիճակի նևրոզ, շարժումների սևեռուն նևրոզներ՝ տիկեր, հիպերկինեզիա: Նևրոզների բուժումը և կանխարգելումը:

Հանձնարարություն 5
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):

  • Ինչպես կարելի է կանխարգելել երեխայի նևրոզների առաջացումը: Բուժման ինչ միջոցներ սովորեցիք:
  • Ինչ ռազմավարություն պետք է մշակի սոցիալական մասնագետը նևրոզ ունեցող երեխայի հետ սոցիալական դեպքի աշխատանքում: Նկարագրեք որևէ դեպք:

Դաս 6. Խնամքի հաստատությունում մեծացող երեխաների զարգացման առանձնահատկությունները
Դեպրիվացիա հասկացությունը: Դեպրիվացիայի հետևանքները: Մանկատունը որպես դեպրիվացիայի տեսակ: Ջոն Բոուլբիի “կապվածության հարաբերությունների” ֆենոմենը: Հաստատության մոդելի առանձնահատկությունները և ազդեցությունը սաների անձի ձևավորման վրա: Հաստատությունում մեծացող երեխայի անձնային առանձնահատկությունները և հասարակություն ինտեգրվելու դժվարությունները:

Գրականության ցանկ
1. Երեխաների պաշտպանություն, Անտոնյան Մ., Դուրյան Ն., Խաչատրյան Ա., Հովհաննիսյան Ա., Սարգսյան Ս., Երևան, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, 2009
2. Кон И.С.Психология ранней юности. ”Просвещение”, М.,1989
3. Фурманов И.А.,Фурманова Н.Б. Психология депривированного ребенка.Москва.ВЛАДОС. 2004

Հանձնարարություն 6
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):

  • Նկարագրեք մանկատան շրջանավարտի անձնային առանձնահատ­կութ­յուն­նե­րը­: Մանկատան շրջանավարտի հետ աշխատանքի ինչ ռազմավարություն կընտրեիք:
  • Նկարագրեք դեպքի հետ աշխատանքի առանձնահատկությունները:

Դաս 7. Երեխայի զարգացման առանձնահատկությունները ռիսկային ընտանիքներում
Ծնողների ամուսնալուծության ազդեցությունը երեխայի զարգացման վրա: Ծնողների մահվան ազդեցությունը երեխայի զարգացման վրա: Ալկոհոլից կախվածություն ունեցող ծնողների երեխաների զարգացման առանձնահատկությունները: Ընտանեկան բռնությունների ազդեցությունը երեխայի զարգացման վրա:

Գրականության ցանկ
1. Երեխաների պաշտպանություն, Մ.Անտոնյան Մ., Դուրյան Ն., Խաչատրյան Ա., Հովհաննիսյան Ա., Սարգսյան Ս., Երևան, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, 2009
2. Бащкирова Н.Ребенок без папы. С.Петербург.”НиТ”. 2007
3. Буянова М.И.Ребенок из неблагополучной семьи. Москва. ”Просвищение”, 1988

Հանձնարարություն 7
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):

  • Նկարագրեք վերոնշյալ խնդիրներով ընտանիքի երեխայի սոցիալական դեպք:
  • Ներկայացրեք նման երեխայի հետ աշխատանքի առանձնահատկությունները:

Դաս 8. Ավարտական քննություն

Հանձնարարություն
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (3-5 էջ):

  • Ներկայացրեք երեխայի անձի զարգացման ճգնաժամերի առանձնահատկությունները:
  • Ներկայացրեք դեռահասության փուլի ճգնաժամը, նկարագրեք Ձեր խորհրդատվությունը դեռահասի ծնողներին:
Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր Սոցիալական Մանկավարժություն ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ