Distance Learning






By Plimun Web Design

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ՄԵԿԱՄՅԱ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ


ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔ
առարկայի ծրագիր


Արուսյակ Սաֆարյան, դասախոս
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի պետական համալսարան


1. Առարկայի նկարագրությունը
Երեխաների հետ աշխատանք դասընթացի շրջանակներում ուսումնասիրվում է երեխաների պաշտպանության համակարգը Հայաստանում, անդրադարձ է արվում
Երեխաների հետ աշխատանքի պատմական զարգացմանը: Դասընթացի ժամանակ քննարկվում է երեխաների հետ աշխատանքի փուլերը, ինչպես նաև երեխաների հետ աշխատանքում կիրառվող որոշ հմտություններ:

2. Նպատակները

- Բացատրել երեխաների պաշտպանության ներկայիս համակարգը ՀՀ-ում: 
- Բացատրել երեխայի կարիքների գնահատման եռանկյունին:
- Բացատրել երեխայի հետ սոցիալական աշխատանքի գործընթացն` ըստ փուլերի:
- Բացատրել երեխայի տարիքային զարգացման առանձնահատկությունները:
- Ուսուցանել երեխաների հետ աշխատանքում սոցիալական աշխատողի կողմից կիրառվող հիմնական հմտությունները:


3. Գնահատում
Քանի որ սա հեռաուսուցման դասընթաց է, գնահատումը հիմնվում է միայն ուսանողների կողմից ներկայացված գրավոր աշխատանքների վրա:

Շաբաթական գրվող պատասխանները – 60%
Ավարտական պատասխանը - 40%

4. Առարկայի ծրագիրը

Դաս 1. Սոցիալական աշխատանք երեխաների հետ. Ներածություն
Պատմական անդրադարձ: Հատուկ պաշտպանության կարիք ունեցող երեխաներ- Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներ: ԿԴԻԳ երեխաների խմբերը:

Հանձնարարություն 1
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2էջ):
• ԿԴԻԳ երեխաների որ խումբն է առավել հաճախ հանդիպում Հայաստանում:

Դաս 2. Երեխաների պաշտպանության համակարգը ՀՀ-ում
Երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգը: Համակարգում ներառված կառույցները: Երեխաների խնամքի կազմակերպման այլընտրանքները: Խնամակալություն- հոգաբարձություն, որդեգրում, խնամատարություն, հաստատություն:

Հանձնարարություն 2
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2էջ):
• Ըստ Ձեզ խնամքի կազմակերպման որ տարբերակն է առավել ընդունելի: Հիմնավորել` ինչու:

Դաս 3. Երեխայի հոգեկան զարգացման տարիքային փուլերը
Զարգացման տեսությունները՝ հոգեվերլուծական, կոգնիտիվ, վարքի տեսություն, կենսաբանական, հումանիստական, պատմամշակութային: Երեխայի հոգեկան զարգացման պարբերացումը և օրինաչափություններն ըստ Վիգոտսկու: Տարիքային ճգնաժամեր:

Հանձնարարություն 3
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2էջ):
• Նշել երեխայի հոգեկան զարգացման տարիքային փուլերի վերաբերյալ տեսությունների հիմնական տարբերությունները, տարիքային ճգնաժամերը և դրսևորման ձևերը:

Դաս 4. Երեխաների հետ սոցիալական աշխատանքի գործընթացը. Կարիքների գնահատում
Երեխաների հետ սոցիալական աշխատանքի ուղղությունները: Կարիքների գնահատման եռանկյունը: Կարիքների գնահատման գործընթացը: Երեխայի կարիքի գնահատում: Ընտանիքի կարիքի գնահատում:

Հանձնարարություն 4
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
• Օգտվելով նյութից` կազմել կարիքների գնահատման ձևաթղթի օրինակ` միևնույն ժամանակ լրացնելով այն որևէ կոնկրետ դեպքի համար:

Դաս 5. Երեխաների հետ սոցիալական աշխատանքի գործընթացը. Միջամտություն
Միջամտության փուլի նկարագրությունը: Ուղղղակի միջամտություն: Անուղղակի միջամտություն: Միջամտության հնարավոր ձևերը:

Հանձնարարություն 5
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
• Օգտվելով նյութից` կազմել միջամտության պլանի օրինակ` կարիքի գնահատման ձևաթղթի հիման վրա` ներառելով նույն դեպքի համար միջամտության քայլերը:

Դաս 6. Երեխայի հետ աշխատանքի առանձնահատկությունները
Մասնագետի ինքնաներկայացում և աշխատանքի սկիզբ: Տեղեկատվության հավաքագրում երեխայից, երեխայի հայտարարությունների ճշմարտացիության գնահատում: Երեխայի հետ աշխատելիս անհրաժեշտ հմտություններ:

Հանձնարարություն 6
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2էջ):
• Ելնելով նյութից` երեխաների հետ աշխատանքում մասնագետն ինչպիսի անձնային և մասնագիտական հատկանիշներ պետք է ունենա:

Դաս 7. Ավարտական քննություն

Հանձնարարություն
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (3-5 էջ):
• Վերցրեք մեկ դեպք/որևէ ռիսկային խմբի երեխայի/ և նկարագրեք այդ երեխայի հետ աշխատանքի գործընթացը` ըստ փուլերի /աշխատանքում պետք է անդրադարձ անել նաև այն առանձնահատկություններին, որն ուսումնասիրել եք այս դասընթացի շրջանակում/:

Օգտագործված գրականության ցանկ
1. «Երեխաների իրավունքների պաշտպանության 2004-2015 Գործողությունների ազգային ծրագիր» ՀՀ կառավարություն, Երևան 2005
2. Նալբանդյան Հ. Էջեր Հայաստանի մանկատների պատմությունից», Երևան
3. «Սոցիալական աշխատանքի ուղղություններ», Ուղեցույց Սոցիալական աշխատողների համար, Երևան 2002
4. «Սոցիալական աշխատանք երեխաների հետ», «Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն», Գիրք 2. Խմբ. Լ. Հարությունյան, Երևան 2000
5. Агапов Е. П., Шапинский В. А. Справочник социального работника, Ростов-на Дону, 2006
6. « Технология Социальной работы», Москва 2001
7. Фирсоя М. В., Студенова Е. Г. «Теория социальной работы». Методы социальной работы Москва
8. Сафанова Л. В. “Содержание и методика психосоциальной работы”, Москва 2006
9. Rosemary Gordon, Jenny Gray, Enid Hendry, Jan Horwath “The Child’s World. Assessing children in need” Training and Development Pack, Module 1, 2, 3, 2000
10. Bradford W. Sheafor, Charles R. Horejsi, Gloria A Horejsi “Techniques and Guidelines for Social work practice”, USA 2000

Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր Սոցիալական Աշխատանք ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔ