Distance Learning






By Plimun Web Design

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻ ՀԵՏ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ՄԵԿԱՄՅԱ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻ ՀԵՏ
առարկայի ծրագիր



Արուսյակ Սաֆարյան, Արտակ Խաչատրյան, դասախոսներ
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի պետական համալսարան


1. Առարկայի նկարագրությունը
Այս դասընթացի շրջանակներում առանձին մասերով ուսումնասիրվում են սոցիալական աշխատանքն իրավախախտների հետ և սոցիալական աշխատանքը կանանց խոցելի խմբերի հետ: Առաջին մասում քննարկվում են սոցիալական աշխատողի մասնակցությունը քրեական դատավարություններին, ազատազրկման հաստատություններում, սոցիալական աշխատողի կողմից կազմված նախադատավճռային զեկույցների նշանակությունը: Քննարկվում է նաև համայնքի դերը իրավախախտի ուղղման գործընթացում:
Երկրորդ մասում քննարկվում է կանանց՝ որպես խոցելի խմբի հիմնախնդիրները: Առանձին առանձին անդրադարձ է արվում սոցիալական պաշտպանությանը կանանց վերարտադրողական առողջության ոլորտում, միայնակ մայրերի խնդիրներին՝ սոցիալական աշխատանքի տեսանկյունից: Քննարկվում են գենդերային բռնություն, թրաֆիքինգ հասկացությունները, ինչպես նաև սոցիալական աշխատանքի գործընթացը բռնության ենթարկված և նաև առանձին թրաֆիքինգի զոհ դարձած կանանց հետ:

2. Նպատակները 

- Ներկայացնել սոցիալական աշխատանքի հնարավորություններն իրավախախտների հետ:
- Ուսուցանել սոցիալական աշխատողի գործառույթները քրեական դատավարության ժամանակ:
- Ցույց տալ սոցիալական աշխատողի դերը ազատազրկման հաստատություններում:
- Նկարագրել համայնքի դերը իրավախախտի ուղղման գործընթացում:
- Ուսումնասիրել կանանց հետ սոցիալական աշխատանքի միտումները Հայաստանում:
- Ուսուցանել հմտություններ բռնության զոհ դարձած, թրաֆիքինգի ենթարկված կանանց հետ սոցիալական աշխատանք իրականցնելու համար:
- Ուսուցանել հմտություններ հղի կանանց հետ, միայնակ մայրերի հետ սոցիալական աշխատանք իրականացնելու համար:

3. Գնահատում
Քանի որ սա հեռաուսուցման դասընթաց է, գնահատումը հիմնվում է միայն ուսանողների կողմից ներկայացված գրավոր աշխատանքների վրա:

Շաբաթական գրվող պատասխանները – 60%
Ավարտական պատասխանը - 40%

4. Առարկայի ծրագիրը

Դաս 1.Սոցիալական աշխատանք իրավախախտների հետ
Քրեական արդարադատության համակարգում տարվող սոցիալական աշխատանքի գաղափարական հիմքերը: Սոցիալական աշխատողների մասնակցությունը քրեական դատավարություններին: Նախադատավճռային զեկույցներ:

Հանձնարարություն 1
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2էջ):
- Որոնք են Probation ծառայողների հիմնական գործառույթները: Առկա են արդյոք ՀՀ-ում Probation ծառայության ստեղծման փորձեր:

Դաս 2. Սոցիալական աշխատողի դերը ազատազրման հաստատություններում
Բանտերի պատմությունից: Ինստիտուցիոնալ բարեփոխումները, սոցիալական աշխատանքը և պատժիչ համակարգը: Ազատազրկում-ուղղում կոնֆլիկտը: Ազատազրկման վայրերում տարվող սոցիալական աշխատանքը: Այլընտրանքային պատիժ: Իրավախախտի ուղղումը համայնքում:

Հանձնարարություն 2
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
- Նկարագրել ինչ միջոցառումներ, հնարներ, ռազմավարություններ կնպաստեն ազատազրկման ուղղիչ գործառույթի արդյունավետության բարձրացմանը:

Դաս 3. Սոցիալական աշխատանք կանանց խոցելի խմբերի հետ
Միջազգային փորձ: Կանանց հետ սոցիալական աշխատամքի զարգացման միտումները Հայաստանում: Գենդերային բռնություն: Սոցիալական աշխատանք բռնության ենթարկված կանանց հետ: Կանանց զբաղվածության խնդիրը. Գործազուրկ կանանց հիմնախնդիրները:

Հանձնարարություն 3
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2էջ):
- Կոնկրետ կազմակերպության օրինակի վրա նկարագրեք գենդերայինբաշխումը, վերլուծել աշխատանքի նման բաշխման պատճառները և առանձնացնել գենդերային խտրականության օրինակները:

Դաս 4. Սոցիալական պաշտպանությունը կանանց վերարտադրողական առողջության ոլորտում
Վերարտադրողական առողջություն: Հղի կանանց հետ տարվող սոցիալական աշխատանքը: Միայնակ մայրերը սոցիալական աշխատանքի տեսանկյունից

Հանձնարարություն 4
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2էջ):
- Առանձնացնել կանանց հետ սոցիալական աշխատանքի հիմնական ուղղությունները և վերջիններս սոցիալական գործառույթները:

Դաս 5. Ավարտական քննություն

Հանձնարարություն
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (3-5 էջ):
- Առանձնացնել այն խոցելի խմբերը, որոնց հիմնախնդիրներով զբաղվում է Ձեր կազմակերպությունը:
- Դասակարգել դրանք ըստ կարիքների առաջնահերթության: Հիմնավորել պատասխանը:
- Համեմատել նշված խոցելի խմբերը Հայաստանում առկա այլ խոցելի խմբերի հետ՝ հաշվի առնելով պետական շահերի գերակայությունը:

Օգտագործված գրականության ցանկ
1. Անտոնյան Մ. Սահակյան Ա., Թրաֆիքինգ. Սոցիալական աշխատանք թրաֆիքինգի զոհերի հետ. Ձեռնարկ ուսանողների համար Երևան 2010
2. Զեկույց կանանց իրավիճակի մասին, ՄԱԶԾ, Հայաստան 1999
3. «Կանայք Հայոց», Երևան 2001
4. Կանանց և տղամարդկանց իրավահավասրություն. Միջազգային իրավական փաստաթղթերի և ՀՀ օրենքների ժողովածու, Երևան 2006
5. «Սոցիալական աշխատանք խոցելի խմբերի հետ», Ուղեցույց Սոցիալական աշխատողների համար, Երևան 2002
6. Рудестам К. Групповая психотерапия, Санкт Петербург 1999
7. Breines I., Cornell R., Eide I. “Male roles, masculinities and violence. A culture of piece percpective.” UNESCO Publishing 2000
8. Dienne S. Burden, Naomi Gottlieb “The women clients”, London 1987
9. Encyclopedia of Social Work, Eighteenth edition, London 1991
10. Langan, Lesley Day, “Women oppression and Social work” London 1992
11. Margaret L. Andersen “Thinking about Women, Sociological perspectives on sex and gender”, Fifth Edition, Boston 2000
12. Menninger K. “The Crime of Punishment”, New York 1966
13. Orland J. “Justice, Punishment, Treatment” FP 1979
14. Young W. “Community Service Orders” Heineman 1979
15. Walkerand H., Beaumont B. “Working with offenders”, Macmillan, London 1995
16. Wright D. “The Social Worker and the Courts”. Heineman 1979

Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր Սոցիալական Աշխատանք ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻ ՀԵՏ