Distance Learning






By Plimun Web Design

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄՈԴԵԼՆԵՐ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ՄԵԿԱՄՅԱ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄՈԴԵԼՆԵՐ
առարկայի ծրագիր

Արուսյակ Սաֆարյան, Աննա Ոսկանյան, դասախոսներ 
Հեռաուսուցման Լաբորատորիա, Երևանի պետական համալսարան


1. Առարկայի նկարագրություն
Այս դասընթացի շրջանակներում ուսումնասիրվում են սոցիալական աշխատանքի մոտեցումների և մոդելների հիմքում ընկած տեսական հիմքերը: Այստեղ ներկայացված են տեսություններ, որոնք վերաբերում են սոցիալական աշխատանքի պրակտիկային, գիտելիքներ և հմտություններ են տալիս մարդկային վարքի շարժառիթների, նրա զարգացման գործոնների և այլնի մասին: Քննարկվում են մոդելների հիմնական տեխնիկաները, որոնք կարող է օգտագործել սոցիալական աշխատողը այցելուի հետ աշխատանքում:

2. Նպատակները
1. Ծանոթացնել սոցիալական աշխատանքի տեսական հիմքերին:
2. Ծանոթացնել կարճաժամկետ և երկարաժամկետ մոդելների շարքին:
3. Ուսուցանել «Միջամտություն ճգնաժամային իրավիճակում» մոդելը՝ հիմնական տեսական հիմքերը և մոդելի շրջանակներում օգտագործվող տեխնիկաները:
4. Ուսուցանել «Խնդրի վրա կենտրոնացում» մոդելը՝ հիմնական տեսական հիմքերը և մոդելի շրջանակներում օգտագործվող տեխնիկաները:
5. Ուսուցանել Հոգեվերլուծական տեսությունների շարքը՝ հոգեդինամիկ մոդելը, հոգեսոցիալական մոդելի տեխնիկան:
6. Ուսուցանել «Կոգնիտիվ բիհեյվիորիստական» մոդելը՝ հիմնական տեսական հիմքերը և մոդելի շրջանակներում օգտագործվող տեխնիկաները:
7. Ուսուցանել Համակարգային-միջավայրային մոտեցումը սոցիալական աշխատանքում:
8. Ուսուցանել հումանիստական և էզիստենցիալ մոդելները, էզիստենցիալ սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները:

3. Գնահատում
Քանի որ սա հեռաուսուցման դասընթաց է, գնահատումը հիմնվում է միայն ուսանողների կողմից ներկայացված գրավոր աշխատանքների վրա:

Շաբաթական գրվող պատասխանները – 60%
Ավարտական պատասխանը - 40%

4. Առարկայի ծրագիր

Դաս 1. «Միջամտություն ճգնաժամային իրավիճակում», «Խնդրի վրա կենտրոնացում» մոդելներ
Ճգնաժամի տեսություն: Սթրես և ճգնաժամ: «Միջամտություն ճգնաժամային իրավիճակում» մոդելի ընդհանուր բնութագիրը: Ճգնաժամին միջամտելու տեխնիկա: «Խնդրի վրա կենտրոնացման» մոդելի ընդհանուր բնութագիրը: Միջամտության ռազմավարությունը խնբդրի վրա կենտրոնացման մոդելում:

Հանձնարարություն 1
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2էջ):
- Առանձնացնել մի սոցիալական դեպք, որը համապատասխանում է խնդրի վրա կենտրոնացման մոդելով աշխատանքի չափանիշներին և ներկայացնել միջամտության գործընթացը ըստ վերը նշված փուլերի:


Դաս 2. Հոգեվերլուծական մոտեցումը սոցիալական աշխատանքում
Հոգեդինամիկ մոդել: Հոգեվերլուծության տեսությունները. անձի զարգացման տեսություն, անձի տեսություն, հոգեախտաբանություն և բուժման մեթոդներ: Հոգեսոցիալական մոդելի ընդդհանուր բնութագիրը: Հոգեսոցիալական մոդելի տեխնիկան:

Հանձնարարություն 2
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2էջ):
- Բացատրել, թե ինչ կարևորություն ունի հոգեդինամիկ մոդելի սահմաններում անհատի վաղ շրջանի զարգացումը/մանկությունը/:Բերել հիմնախնդրի օրինամ, որի առկայությունը պայմանավորված է անցյալում եղած կոնֆլիկտներով:
- Մեկնաբանել «անհատն իրավիճակում» հասկացությունը: Ինչպես է հարաբերում անհատի ներքնաշխարհն արտաքին իրականության հետ, ինչպիսի փոխադարձ կապ կա:

Դաս 3. Կոգնիտիվ-բիհեյվիորիստական /ճանաչողական-վարքաբանական/ մոտեցում
Կոգնիտիվ-բիհեյվիորիստական մոտեցման ընդհանուր բնութագիրը: Բիհեյվիորիստական մոտեցումների ընդհանուր սկզբունքները: Խրախուսում և պատիժ: Կոգնիտիվ մոտեցումների ընդհանուր սկզբունքները: Կոգնիտիվ-բիհեյվիորիստական թերապիա. աշխատանքի փուլերը: Համակարգային-միջավայրային մոտեցումը սոցիալական աշխատանքում: Համակարգերի տեսությունը և սոցիալական աշխատանքը: Միջավայրային մոտեցումը սոցիալական աշխատանքում: Համակարգային-միջավայրային կամ կյանքի մոդելի կիրառումը սոիալական աշխատանքում:

Հանձնարարություն 3
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-3էջ):
- Առանձնացնել մի հիմնախնդիր, որը կարելի է լուծել հիմնվելով Ճանաչողական - վարքաբանական մոտեցման վրա: Ներկայացնել միջամտության գործընթացը ըստ վերը նշված փուլերի:

Դաս 4. Հումանիստական և էքզիստեցնիալ մոդելների շարք
Հումանիստական մոդել: Խորհրդատվության ժամանակ օգտագործվող էլեմենտներ. ապրումակցում, ջերմություն, անկեղծություն: Էքզիստենցիալ մոդել: Էքզիստենցիալ սոցիալական աշխատանքի էությունը:

Հանձնարարություն 4
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2էջ):
- Նկարագրել Ձեր կյանքից մի դրվագ, երբ դուրս եք եկել ծանր իրավիճակից, իրադարձություններից. Քննարկել Ձեր զգացմունքները էքզիստենցիալ մոդելի շրջանակներում:

Դաս 5. Ավարտական քննություն

Հանձնարարություն
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (3-5 էջ):
- Առանձնացնել մեկ սոցիալական դեպք և ներկայացնել այն Ձեր ուսումնասիրած մոդելներից մեկի շրջանակներում:


Օգտագործված գրականության ցանկ

1. «Սոցիալական աշխատանքի մոդելներ», Ուղեցույց Սոցիալական աշխատողների համար, Երևան 2002
2. «Теория социальной работы» под. Ред. Е. Холостовой. Москва 2001
3. «Теория социальной работы» под. Ред. И. Зайпишева. Москва 2000
4. Энциклопедия социальной работы. Тома 1-3 Москва 1993
5. Albert R. Roberts, “Crises intervention. Handbook. Assessment, treatment, research”. Oxford 2000
6. Bradford W. Sheafor, Charles R. Horejsi, Gloria A Horejsi “Techniques and Guidelines for Social work practice”, USA 2000
7. Dean H. Hepwoth, Ronald H. Rooney, Jo Ann Larsen, “Direct Social Work Practice. Theory and Skills”, Sixth Edition, USA 2002
8. Malcolm Payne. “Modern Social Work Theory”, Second Edition, Great Britian 1997
9. Marlene G. Cooper, Joan Granucci Lesser “Clinical Social Work Practice”, USA 2005
10. Noami I. Brill « Working with people» Third edition, Longman 1987
11. Veronica Conlshed, Joan Orme « Social Work Practice: an Introduction» London 1988

Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր Սոցիալական Աշխատանք ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄՈԴԵԼՆԵՐ