Distance Learning






By Plimun Web Design

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԹՈԴՆԵՐ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ՄԵԿԱՄՅԱ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԹՈԴՆԵՐ
առարկայի ծրագիր


 Արուսյակ Սաֆարյան, Աննա Ոսկանյան, դասախոսներ 
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի պետական համալսարան


1. Առարկայի նկարագրությունը
Այս դասընթացի շրջանակներում ուսումնասիրվում են սոցիալական աշխատանքի հիմնական մեթոդները, քննարկվում է անհատական, խմբային և համայնքային աշխատանքները` իրենց առանձնահատկութուններով: Ներկայացվում է դեպքի վարման գործընթացը: Առանձին անդրադարձ է արվում խորհրդատվությանը, ինչպես նաև տունայցի իրականացման գործընթացներին:

2. Նպատակները
1. Բացատրել սոցիալական աշխատանքի հիմնական մեթոդները, դրանց ընդհանրություններն ու տարբերությունները
2. Բացատրել անհատական աշխատանքի մեթոդի կիրառման հնարավորությունները:
3. Բացատրել «Դեպքի վարում» գաղափարի կարևորությունը և իրականացումը:
4. Բացատրել ընտանիքի հետ աշխատանքի առանձնահատկությունները:
5. Ուսուցանել խմբային աշխատանքի վարման հմտություններ:
6. Ուսուցանել հմտություններ տունայցի, հարցազրույցի վարման վերաբերյալ:

3. Գնահատում
Քանի որ սա հեռաուսուցման դասընթաց է, գնահատումը հիմնվում է միայն ուսանողների կողմից ներկայացված գրավոր աշխատանքների վրա:

Շաբաթական գրվող պատասխանները – 60%
Ավարտական պատասխանը - 40%

4. Առարկայի ծրագիրը

Դաս 1. Անհատական աշխատանք. Դեպքի վարում
Դեպքի վարման գործընթացը և փուլերը: Կարիքի գնահատում: Միջամտություն: Դեպքի հետ աշխատանքի ավարտ: Շարունակական վերահսկողություն: Անհատական խորհրդատվություն: Խորհրդատվության տեսակները: Խորհրդատվության փուլերը:

Հանձնարարություն 1
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2էջ):
• Նկարագրել մեկ դեպքի հետ աշխատանք` ըստ դեպքի վարման փուլերի: Դեպքի նկարագրության ժամանակ տալ գործողությունների, քայլերի հստակ հաջորդականությունը:

Դաս 2. Ընտանիքի հետ աշխատանք
Ընտանիք հասկացության սահմանումը: Ընտանիքի հիմնախնդիրները: Ընտանիքի հետ աշխատանքում կիրառվող հիմնական մոտեցումները: Ընտանիքի հետ աշխատանքի փուլերը:

Հանձնարարություն 2
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-3էջ):
• Նկարագրել` Հայաստանում ինչպիսի հիմնախնդիրներ է ունենում ընտանիքը և ինչպես կարող է սոցիալական աշխատողը աջակցել այդ հիմնախնդիրների լուծմանը: Նկարագրել հիմնախնդիր-լուծում սխեմայով:

Դաս 3. Խմբային աշխատանք
Խմբերի տեսակները: Խմբային աշխատանքի պլանավորում: Խմբային աշխատանքի պլանի կազմում: Խմբային աշխատանքի փուլերը: Խմբային աշխատանքում կիրառվող տեխնիկաներ:

Հանձնարարություն 3
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2էջ):
• Կազմել խմբային աշխատանքի պլանի օրինակ` ներառելով խմբի տեսակի սահմանումը, շահառու խումբը, խմբային աշխատանքի նպատակը, թեման, տևողությունը /պարբերականությունը, օգտագործվող մեթոդները և տեխնիկաները:

Դաս 4. Համայնքային աշխատանք
Համայնք հասկացությունը: Համայնքի հետ աշխատանքի ուղղությունները: Համայնքի հետ աշխատանքի փուլերը:

Հանձնարարություն 4
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2էջ):
• Ընտրել ձեր համայնքին վերաբերվող որևէ հիմնախնդիր և առաջարկել դրա լուծմանը ուղղված սոցիալական աշխատողի գործողությունները՝ հիմնավորելով դրանք /ըստ փուլերի/:

Դաս 5. Տունայց
Տունայցի կիրառումը աշխատանքում: Տունայցի փուլերը: Տունայցի նախապատրաստումը և իրականացումը: Տունայցի հաշվետվության կազմում:

Հանձնարարություն 5
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2էջ):
• Նկարագրել ինչպիսի դժվարությունների կարող է հանդիպել սոցիալական մասնագետը Հայաստանում` տունայց իրականացնելիս:

Դաս 6. Ավարտական քննություն

Հանձնարարություն
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (3-5 էջ):
• Համեմատել անհատական, խմբային, համայնքային մեթոդները` առանձնացնելով նմանություններն ու տարբերությունները:


Օգտագործված գրականության ցանկ

1. Ամիրյան Հ. “Կոնսլուտատիվ Հոգեբանություն”, Երևան 2002
2. «Սոցիալական աշխատանքի մեթոդներ», Ուղեցույց Սոցիալական աշխատողների համար, Երևան 2002
3. Агапов Е. П., Шапинский В. А. Справочник социального работника, Ростов-на Дону, 2006
4. Грецов А. “Психологические треининги с подростками”, Москва 2008
5. Сафанова Л. В. “Содержание и методика психосоциальной работы”, Москва 2006
6. Фирсоя М. В., Студенова Е. Г. «Теория социальной работы». Методы социальной работы Москва
7. Bradford W. Sheafor, Charles R. Horejsi, Gloria A Horejsi “Techniques and Guidelines for Social work practice”, USA 2000
8. Barner G. G “Working with families”, British Assosation of social workers 1984
9. Dean H. Hepwoth, Ronald H. Rooney, Jo Ann Larsen, “Direct Social Work Practice. Theory and Skills”, Sixth Edition, USA 2002
10. Marlene G. Cooper, Joan Granucci Lesser “Clinical Social Work Practice”, USA 2005
11. Rosemary Gordon, Jenny Gray, Enid Hendry, Jan Horwath “The Child’s World. Assessing children in need” Training and Development Pack, Module 1, 2, 3, 2000

Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր Սոցիալական Աշխատանք ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԹՈԴՆԵՐ