Distance Learning






By Plimun Web Design

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ՄԵԿԱՄՅԱ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

առարկայի ծրագիր



Արուսյակ Սաֆարյան, Աննա Ոսկանյան, դասախոսներ
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի պետական համալսարան


1. Առարկայի նկարագրությունը
Այս դասընթացի շրջանակներում ուսումնասիրվում են սոցիալական աշխատանքը տարեցների հետ, սոցիալական աշխատանքը կրթության ոլորտում և սոցիալական աշխատանքը առողջապահության ոլորտում: Տարեցների հետ սոցիալական աշխատանքի բաժնում ուսումնասիվում է տարեց հասակը և աստիճանավորումը, տարեց հասակը նկարագրող տեսությունները, ինչպես նաև սոցիալական աշխատանքի ձևերը տարեցների հետ: Կրթության ոլորտում սոցիալական աշխատանքի բաժնում քննարկվում է կրթությունը որպես սոցիալական ինստիտուտ, կրթության կազմակերպման հիմնական ձևերը, հանրակրթության համակարգում սոցիալական աշխատողի գործառույթները: Քննարկվում է նաև սոցիալական աշխատանքի խնդիրները առողջապահության ոլորտում, ինչպես նաև առկա սոցիալական ծառայություններն այդ ոլորտում:

2. Նպատակները

1. Ուսուցանել տարեց հասակի առանձնահատկությունները և տարեցների հետ սոցիալական աշխատանքի գործընթացը:
2. Ուսուցանել կրթության ոլորտում սոցիալական աշխատանքի ներդրման հնարավորությունները, ուղղությունները, սոցիալական աշխատողների գործառույթները
3. Ուսուցանել առողջապահության ոլորտում սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները՝ հիվանդանոցում, թերմինալ հիվանդների հետ, հոգեկան առողջության ոլորտում, տնային բուժ սպասարկման կազմակերպման ժամանակ:

3. Գնահատում

Քանի որ սա հեռաուսուցման դասընթաց է, գնահատումը հիմնվում է միայն ուսանողների կողմից ներկայացված գրավոր աշխատանքների վրա:

Շաբաթական գրվող պատասխանները – 60%
Ավարտական պատասխանը - 40%

4. Առարկայի ծրագիրը

Դաս 1. Սոցիալական աշխատանք տարեցների հետ. Ներածություն
Տարեց հասակը և տարիքային աստիճանավորումը: Տարեց հասակը մեկնաբանող սոցիալական տեսությունները՝ դերերի տեսություն, գործունեության տեսություն, ազատման տեսություն, շարունակության տեսություն, տարեցները որպես ենթամշակույթ: Տարեց մարդկանց մոտ առաջացող խնդիրները:

Հանձնարարություն 1
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
• Նկարագրել՝ ինչ խնդիրներ են ունենում տարեց հասակի մարդիկ Հայաստանում:

Դաս 2. Սոցիալական աշխատանք տարեցների հետ. Ներածություն
Սոցիալական աշխատանք տարեցների հետ: Տարեցների հետ տարվող սոցիալական աշխատանքի ձևերը: Գործընթացի ծավալման մոդել: Հաստատություններում ծերերի հետ սոցիալական աշխատանք:

Հանձնարարություն 2
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
• Նկարագրել տարեց մարդկանց հետ տարվող սոցիալական աշխատանքի հնարավորությունները Հայաստանում. Ինչպիսի ծառայություն կարող է մատուցվել, ինչպես և որտեղ:

Դաս 3. Կրթությունը որպես սոցիալական ինստիտուտ
Կրթական իրավունքը՝ որպես մարդու իրավունք: Կրթական համակարգը ՀՀ-ում: Հանրակրթական ծրագրեր: Մասնագիտական կրթություն:

Հանձնարարություն 3
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-3 էջ):
• Նկարագրել կրթության կազմակերպման ձևերը Հայաստանում և դրանց առանձնահատկությունները:

Դաս 4. Սոցիալական աշխատանքը կրթության համակարգում
Կրթության ոլորտում սոցիալական աշխատանքի ընդհանուր բնութագիրը: Սոցիալական աշխատանքը նախադպրոցական կրթական համակարգում: Սոցիալական աշխատանքը դպրոցում: Դպրոցական սոցիալական աշխատանքի գործընթացը: Սոցիալական աշխատողի դերը ներառական կրթություն իրականացնող կրթական հաստատությունում:

Հանձնարարություն 4
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
• Օգտվելով նյութից՝ գրել դպրոցական սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները աշակերտների, ուսուցիչների և ծնողների հետ:

Դաս 5. Սոցիալական աշխատանքը առողջապահության ոլորտում
Սոցիալական աշխատանքը և սոցիալական ծառայություններն առողջապահության ոլորտում. Պատմական ակնարկ: Սոցիալական աշխատանքի գործընթացը հիվանդանոցում: Հիվանդությունների բնույթը և սոցիալական աշխատանքի յուրահատկությունը՝ սուր հիվանդություն, քրոնիկ հիվանդություն, թերմինալ հիվանդություն, հոգեկան առողջության խնդիրներ:

Հանձնարարություն 5
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
• Նկարագրել ՀՀ-ում առողջապահության ոլորտում սոցիալական աշխատանքի զարգացման հնարավորություններն ու խոչընդոտները:

Դաս 6. Ավարտական քննություն

Հանձնարարություն 
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (3-5 էջ):
• Ծերանոցին այլընտրանք ինչպիսի ծառայություն կարելի է ստեղծել տարեցների համար Հայաստանում:
• Նկարագրել առողջապահության ոլորտում առանձին կառույցներում /հիվանանոց, պոլիկլինիկա, տնային բուժ. սպասարկում/ սոցիալական աշխատողի դերերը և գործառույթները: Ինչ դժվարությունների կարող է հանդիպել սոցիալական աշխատողն իր գործառույթներն իրականացնելիս այս ոլորտում Հայաստանում:


Օգտագործված գրականության ցանկ

1. «Սոցիալական աշխատանքի մեթոդներ», Ուղեցույց Սոցիալական աշխատողների համար, Երևան 2002
2. Հանրակրթության մասին ՀՀ օրենք
3. Anselm L. Strauss «Chrnoic Illness and quality of life». The C.V. Mosby Company, 1975
4. Bowlby. «Loss and Change». London, Routledge 1981
5. Brookover W.A. «A Sociology of Education», New York 1955
6. Bruner Jerome S. «The process of education», Vintage Books 1963
7. Hefferman J., Shuttlesworth G., Ambrosino R. «Social Work and Social Welfare». Chapter Health Care, West Publishing Company, 1988
8. Hendriks J., Davis C. Hendriks «Dimensions og Aging», Wintrop Publishers, Cambridge,1979
9. Hooyman Nancy R., ASuman Kiyak H. «Social Gerontology», MA, Allyn and Bacon 1993
10. Lowy Louis «Social Work with Aging». Harper & Row, Publishers Inc. N.Y 1979
11. Nobel Milton «Primary prevention in Mentall Health and Social Work», Council on Social Work Educatin, Inc, New York 1981
12. Northen Helen «Clinical Social Work», Columbia University Press. New York 1982
13. Smith D., Tomlison S. «The School Effect», London 1989
14. Zastrow Ch. « Social Welfare Institutions». Chapter Medical Problems and Medical Social Services, The Dorsey press 1986
15. Zastrow Ch. « Social Welfare Institutions». Chapter Problems in education and School Social work, The Dorsey press 1986
16. White B. Roger «Approaches to Health Care», The Johns Hopkins University press 1976

 

Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր Սոցիալական Աշխատանք ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ