Distance Learning






By Plimun Web Design

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ՄԵԿԱՄՅԱ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ
առարկայի ծրագիր

 

Լուսինե Կարապետյան, Արտակ Խաչատրյան, դասախոսներ
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի պետական համալսարան


1. Առարկայի նկարագրությունը
Սոցիալական աշխատանքի հիմունքներ դասընթացի նպատակն է ձևավորել համապատասխան գիտելիքներ սոցիալական աշխատանքի՝ որպես մասնագիտական գործունեության, այլ գիտությունների միջև գոյություն ունեցող կապի, սոցիալական աշխատանքի գործնական սկզբունքների և հիմնական ձևերի, ինչպես նաև հիմնական արժեքների վերաբերյալ:
Դասընթացը ծանոթացնում է նաև սոցիալական ծառայությունների բնորոշումների և հիմնական մոտեցումների հետ, որոնք կիրառվում են սոցիալական աշխատանքի մասնագիտական գործունեության մեջ:

2. Նպատակը

- Ծանոթացնել սոցիալական աշխատանքի ընդհանուր բնութագրին ու հասկացական հիմքերին: 
- Բացատրել սոցիալական աշխատանքի՝ որպես մասնագիտական գործունեության, առաջացման ու ձևավորման գործընթացի տրամաբանությունը: 
- Ներկայացնել սոցիալական աշխատանքի ինստիտուտը:
- Ծանոթացնել սոցիալական աշխատանքում ընդունված էթիկական նորմերին:
- Ներկայացնել Դեպքի վարման գործընթացը:

3. Գնահատում

Քանի որ դասընթացը իրականացվում է հեռահար ուսուցման միջոցով, գնահատականները կնշանակվեն ուսանողների գրավոր աշխատանքների հիման վրա:

Շաբաթական գրավորներ՝ 60%

Վերջնական գրավոր՝ 40 %

4.
Առարկայի ծրագիրը


Դաս 1.

- Սոցիալական աշխատանքի սահմանումը
- Հասարակություն, սոցիալական խմբեր,
- Հասարակության կառուցվածքը
- Սոցիալական ինստիտուտ, տեսակները
- Անհատի կարիքները, Մասլոուի պահանջմունքների բուրգը
- Սոցիալական ինստիտուտի տարրերը

Գրականություն՝

- “Социальная работа”, под ред. Л. Арутюнян. Издательство Ереванского государственного университета, 1995.
- M. Payne, “Modern Social Work Theory”, Macmillan, London, 1997.
- B. R. Compton, “Social Work processes”, Tomson, Brooks/Cole, 2005

Առաջադրանք 1

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին (մինչև 1 էջի սահմաններում):
• Նկարագրեք երկրորդային սոցիալական խումբ, այդ խմբի անդամների դերերն ու կարգավիճակները:

Դաս 2

- Սոցիալական նորմեր
- Սոցիալական արժեքներ
- Սոցիալական վերահսկողություն
- Սանկցիաներ, դրանց դասակարգումը
- Սոցիալական հիմնախնդիր

Գրականություն՝

- “Социальная работа”, под ред. Л. Арутюнян. Издательство Ереванского государственного университета, 1995.
- M. Payne, “Modern Social Work Theory”, Macmillan, London, 1997.
- B. R. Compton, “Social Work processes”, Tomson, Brooks/Cole, 2005

Առաջադրանք 2

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին (մինչև 1 էջի սահմաններում):
• Բերեք կոնֆորմիզմի, նորացման, ենթարկման, իրականությունից փախուստի և բողոքի օրինակնեեր՝ առանձնացնելով և այն արժեքներն ու նորմերը, որոնք ընդունվում են, և՝ որոնք չեն ընդունվում:
• Թվեք այն սոցիալական՝ դրական և բացասական սանկցիաները, որոնք սովորաբար կիրառվում են նշված վարքային դրսևորումների դեպքում:

Դաս 3

- Սոցիալական աշխատանքի, որպես մասնագիտության, առաջացման պատմությունը
- Բնակավայրային շարժում
- Բժշկական սոցիալական աշխատանք
- Դպրոցական սոցիալական աշխատանք
- Հոգեբուժական սոցիալական աշխատանք
- Սոցիալական աշխատողների կրթությունը և ուսուցումը
- Խմբային սոցիալական աշխատանք
- Համայնքային սոցիալական աշխատանք
- Անհատական սոցիալական աշխատանք
- Սոցիալական աշխատանքի գծով կրթության կազմակերպման չափանիշների մշակում 

Գրականություն՝

- “Социальная работа”, под ред. Л. Арутюнян. Издательство Ереванского государственного университета, 1995.
- M. Payne, “Modern Social Work Theory”, Macmillan, London, 1997.
- B. R. Compton, “Social Work processes”, Tomson, Brooks/Cole, 2005

Առաջադրանք 3

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին (մինչև 1 էջի սահմաններում):
• Առանձնացրեք սոցիալական աշխատանքի ձեւավորման, զարգացման և տարածման հիմնական փուլերը:
• Փորձեք վերլուծել ՀՀ-ում սոցիալական աշխատանքի կայացման ներկայիս փուլի հիմնախնդիրները:

Դաս 4.
- Սոցիալական աշխատանքը որպես սոցիալական ինստիտուտ
- Սոցիալական աշխատանքի ինստիտուտի գործառույթները
- Սոցիալական աշխատանքի ինստիտուտի դերային համակարգը
- Առողջապահական հաստատություններում սոցիալական աշխատողի կողմից իրականացվող դերերը
- Սոցիալական աշխատողի դերը երեխաներին, երիտասարդներին և ընտանիքներին ուղղված ծառայություններում
- Սոցիալական աշխատողի դերը արդարադատության համակարգում
- Հայաստանում սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումը

Գրականություն՝

“Социальная работа”, под ред. Л. Арутюнян. Издательство Ереванского государственного университета, 1995. 
- M. Payne, “Modern Social Work Theory”, Macmillan, London, 1997.
- Ch. Zastrow, “Introduction to Social Welfare Institution”, Chicago, 1996.

Առաջադրանք 4

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին (մինչև 1 էջի սահմաններում):
• Տարբերակեք այն մասնագիտական դերերը, որոնք կարող է կատարել սոցիալական աշխատողը:
• Փորձեք նկարագրել Ձեր աշխատանքային պրակտիկայում իրավիճակներ, որոնցում Դուք՝ որպես սոցիալական աշխատող, իրականացնում եք այդ դերերը:

Դաս 5. 

- Սոցիալական աշխատանքի էթիկան
- Սոցիալական աշխատողի բարոյական սկզբունքները, արժեքները և մասնագիտական պարտականությունները
- Սոցիալական աշխատանքում ընդունված էթիկական սկզբունքները և արժեքները 
- Սոցիալական աշխատանքում ընդունված էթիկական կոդեքսը
- Սոցիալական աշխատանքում ընդունված էթիկական ստանդարտները
- Սոցիալական աշխատանքում էթիկական երկընտրանքները

Գրականություն՝

- “Социальная работа”, под ред. Л. Арутюнян. Издательство Ереванского государственного университета, 1995. 
- B. R. Compton, “Social Work processes”, Tomson, Brooks/Cole, 2005

Առաջադրանք 5

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին (մինչև 1 էջի սահմաններում):
• Ձեր մասնագիտական գործունեության ընթացքում ի՞նչ էթիկական երկընտրանքների եք հանդիպել և ինչպե՞ս եք փորձել դրանք լուծել:
• Օգտվել եք արդյո՞ք սոցիալական աշխատանքում ընդունված էթիկական կոդեքսից և ինչպե՞ս եք այն կիրառել գործնականում:

Դաս 6.
 

- Դեպքի հետ աշխատանքի բնութագիրը
- Հիմնախնդրի ճանաչում և սահմանում
- Նպատակի սահմանում
- Նախնական պայմանագիր
- Գնահատում
- Պայմանագրի փուլ
- Գործողություննրի փուլ
- Արդյունքների գնահատում

Գրականություն՝

- “Социальная работа”, под ред. Л. Арутюнян. Издательство Ереванского государственного университета, 1995. 
- Ch. Zastrow, “The practice of Social Work”, Chicago, 1989.
- B. R. Compton, “Social Work processes”, Tomson, Brooks/Cole, 2005

Առաջադրանք 6

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին (մինչև 1 էջի սահմաններում):
• Փորձեք առանձնացնել Ձեր մասնագիտական գործունեության ընթացքում վարած մի սոցիալական դեպք և նկարագրեք այն խորհրդառուի հետ տարվող սոցիալական աշխատանքի գործընթացի փուլերին համապատասխան:

Դաս 7. Ավարտական քննություն
 

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին (3 էջի սահմաններում):

1. Փորձեք Ձեր գործակալության իրականացրած գործունեության ներքո կատարել վերլուծություն և հիմնավորել՝ 

- Որքանո՞վ է Ձեր գործակալության իրականացրած գործունեությունը արձագանքում Ձեր շահառուների պահանջմունքներին: Ի՞նչ փոփոխություններ կառաջարկեք գործակալության առաջարկը և շահառուների պահանջարկը ավելի ներդաշնակ դարձնելու նպատակով: 
- Ձեր մասնագիտական գործունեության ընթացքում առաջնորդվո՞ւմ եք արդյոք սոցիալական աշխատանքում ընդունված էթիկական կոդեքսով: Ի՞նչ առավելությունների և դժվարությունների եք հանդիպում: Հաշվի առնելով հայկական մշակութային առանձնահատկությունները՝ տարբերակե՛ք խնդրեմ, ի՞նչ փոփոխություններ պետք է իրականացվեն Հայաստանի սոցիալական աշխատողների միության էթիկական կոդեքսի մեջ: 
- Ձեր մասնագիտական գործունեության ընթացքում փորձեք առանձնացնել մի սոցիալական դեպք և իրականացնել միջամտության արդյունքների գնահատում:
- Թվեք այն սոցիալական՝ դրական և բացասական սանկցիաները, որոնք սովորաբար կիրառվում են նշված վարքային դրսևորումների դեպքում:

Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր Սոցիալական Աշխատանք ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ