Distance Learning






By Plimun Web Design

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ՄԵԿԱՄՅԱ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

 


        ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ                                        ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ                                                  առարկայի ծրագիր             

 

Լուսինե Կարապետյան, Աննա Ոսկանյան, դասախոսներ
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի պետական համալսարան

1. Առարկայի նկարագիրը
Սոցիալական քաղաքականության դասընթացի նպատակն է ծանոթացնել սոցիալական քաղաքականության բովանդակությանը, մոդելներին, քաղաքականության առանձնահատկություններին, սոցիալական պաշտպանության կազմակերպման մեթոդներին:
Դասընթացը նպաստում է սոցիալական հիմնախնդիրների լուծման եղանակների, մեթոդաբանության և սոցիալական պաշտպանության մեխանիզմների, դրանց վերլուծության հմտությունների և կարողությունների ձևավորմանը:

2. Նպատակը
- Ծանոթացնել սոցիալական քաղաքականության ընդհանուր բնութագրին ու հասկացական հիմքերին:
- Բացատրել սոցիալական քաղաքականության և սոցիալական ծառայությունների կապը:
- Ներկայացնել սոցիալական քաղաքականության սկզբունքները:
- <<Բարեկեցության պետությունը>>՝ որպես ժամանակակից սոցիալական քաղաքականության հիմք:
- Սոցիալական քաղաքականության մոդելները:
- Սոցիալական քաղաքականության իրականացումը:
- Սոցիալական քաղաքականության գրահատումը:

3. Գնահատում
Քանի որ դասընթացը իրականացվում է հեռահար ուսուցման միջոցով, գնահատականները կնշանակվեն ուսանողների գրավոր աշխատանքների հիման վրա:

  • Շաբաթական գրավորներ՝ 60%
  • Վերջնական գրավոր՝ 40 %

4. Առարկայի ծրագիրը

Դաս 1.
- Սոցիալական քազաքականության սահմանումը
- Սոցիալական քաղաքականություն և սոցիալական ծառայություններ
- Սոցիալական քաղաքականության սկզբունքները
- Սոցիալական քաղաքականության արդյունավետություն
- Համընդհանրություն և ընտրականություն
- Վերաբաշխում
- Համերաշխություն

Գրականություն՝
- “Социальная работа”, под ред. Л. Арутюнян. Издательство Ереванского государственного университета, 1995. 
- P. R. Popple, “The Policy-Based Profession: An Introduction to Social Welfare Policy Analysis for Social Workers”, Allyn&Bacon, 2001. 
- J. E. Anderson, “Public Policy Making”, Boston, 1990.

Առաջադրանք 1 (մինչև 1 էջի սահմաններում)
- Նկարագրեք, թե որքանով է համերաշխության ռազմավարությունը համապատասխանում հայ ավանդական մշակույթի արժեքներին և նորմերին: Հիմնավորեք Ձեր պատասխանը:

Դաս 2.
- <<Բարեկեցության պետություն>> հայեցակարգը
- Սոցիալական քաղաքականությունը և գաղափարախոսությունը
- Սոցիալական քաղաքականության մոդելները

Գրականություն՝
- “Социальная работа”, под ред. Л. Арутюнян. Издательство Ереванского государственного университета, 1995. 
- P. R. Popple, “The Policy-Based Profession: An Introduction to Social Welfare Policy Analysis for Social Workers”, Allyn&Bacon, 2001. 
- J. E. Anderson, “Public Policy Making”, Boston, 1990.

Առաջադրանք 2 (մինչև 1 էջի սահմաններում)
- Նկարագրեք, թե սոցիալական քաղաքականության որ մոդելն է նախընտրելի Հայաստանի համար ապագայում: Հիմնավորեք ձեր պատասխանը:

Դաս 3.
- Սոցիալական քաղաքականության իրականոցման սուբյեկտները
- Սոցիալական ծառայությունների բաշխումը
- Սոցիալական ծառայությունների ստացման առանձնահատկությունները

Գրականություն՝
- P. R. Popple, “The Policy-Based Profession: An Introduction to Social Welfare Policy Analysis for Social Workers”, Allyn&Bacon, 2001. 
- J. E. Anderson, “Public Policy Making”, Boston, 1990.

Առաջադրանք 3 (մինչև 1 էջի սահմաններում)
-Նկարագրեք, թե հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի և պետության միջև համագործակցության ինչ ձևեր են նպատակահարմար զարգացնել Հայաստանում:

Դաս 4.
- Սոցիալական քաղաքականության նպատակների և հետևանքների հարաբերակցության խնդիրը
- Սոցիալական քաղաքականության գնահատման վերլուծական սխեմա
- Սոցիալական քաղաքականության արդյունքների վերլուծության ժամանակ առաջ եկող խնդիրները

Գրականություն՝
- P. R. Popple, “The Policy-Based Profession: An Introduction to Social Welfare Policy Analysis for Social Workers”, Allyn&Bacon, 2001. 
- J. E. Anderson, “Public Policy Making”, Boston, 1990.

Առաջադրանք 4 (մինչև 1 էջի սահմաններում)
-Փորձեք  տարբերակել  Հայաստանում  իրականացվող  սոցիալական  քաղաքականության  հայտարարված  և  չհայտարարված  նպատակների  օրինակներ:

Դաս 5. Ավարտական քննություն (3 էջի սահմաններում)
- Փորձեք առանձնացնել որևէ սոցիալական հիմնախնդրի լուծման նպատակով մշակված սոցիալական քաղաքականություն և վերլուծեք ըստ գնահատման սխեմայի:

Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր Սոցիալական Աշխատանք ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ