Distance Learning






By Plimun Web Design

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ՄԵԿԱՄՅԱ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

 


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ  
առարկայի ծրագիր 


 

Լուսինե Կարապետյան, դասախոս
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի պետական համալսարան


1. Առարկայի նկարագիրը
Մարդու իրավունքներ և Սոցիալական աշխատանք դասընթացի նպատակն է ձևավորել պատկերացումներ մարդու իրավունքների գաղափարախոսության, սոցիալական աշխատանքի և մարդու իրավունքների հարաբերակցության, դրանց ձևավորման ու զարգացման վերաբերյալ: 
Դասընթացի նպատակն է ձևավորել պատկերացումներ մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների և դրանց գործառնման վերաբերյալ պետության և հանրության տարբեր շերտերի պարտավորությունների մասին:

2. Նպատակը
- Մարդու իրավունքների գաղափարախոսությունը. Ծագումը և զարգացումը
- Սոցիալական աշխատանք և մարդու իրավունքներ
- Մարդու հիմնական իրավունքների գործիքները
- Իրավունքի պաշտպանություն և գործնական իրողության խնդիրներ

3. Գնահատում
Քանի որ դասընթացը իրականացվում է հեռահար ուսուցման միջոցով, գնահատականները կնշանակվեն ուսանողների գրավոր աշխատանքների հիման վրա:

  • Շաբաթական գրավորներ՝ 60%
  • Վերջնական գրավոր՝ 40 %

4. Առարկայի ծրագիրը

Դաս 1.
- Մարդու իրավունքների գաղափարախոսությունը. Ծագումը և զարգացումը
- Սոցիալական աշխատանք և մարդու իրավունքներ 
- Մարդու իրավունքների հայեցակետի զարգացումը
- Փիլիսոփայական արժեքներ

Գրականություն՝
- <<Մարդու իրավունքներ և Սոցիալական աշխատանք>>, Ձեռնարկ սոցիալական աշխատանքի դպրոցներ և սոցիալական աշխատողների համար, խմբ. Լ. Հարությունյանի, Երևան, 2003թ.:

Առաջադրանք 1 (մինչև 1 էջի սահմաններում)
- Վերլուծեք մարդու իրավունքների և սոցիալական աշխատանքի փոխկապվածության հիմնական հանգուցակետերը:

Դաս 2.
- ՄԱԿ-ի կողմից չափորոշիչների սահմանումը. Հռչակագրեր և կոնվենցիաներ
- Մարդու իրավունքը պաշտպանող հիմնական գործիքները
- Իրականացման մեխանիզմները
- Մշակման գործընթացում գտնվող գործիքներ

Գրականություն՝
- <<Մարդու իրավունքներ և Սոցիալական աշխատանք>>, Ձեռնարկ սոցիալական աշխատանքի դպրոցներ և սոցիալական աշխատողների համար, խմբ. Լ. Հարությունյանի, Երևան, 2003թ.:

Առաջադրանք 2 (մինչև 1 էջի սահմաններում)
- Մարդու իրավունքներին վերաբերող ի՞նչ փաստաթղթեր գիտեք, ո՞րն է դրանց սոցիալական արժեքը:

Դաս 3.
- Խնդիրների բացահայտում
- Խնդիրներին արձագանք 
- Հայեցակետային շրջանակների կիրառման օրինակներ
- Սոցիալական աշխատանքի միջամտություն

Գրականություն՝
- <<Մարդու իրավունքներ և Սոցիալական աշխատանք>>, Ձեռնարկ սոցիալական աշխատանքի դպրոցներ և սոցիալական աշխատողների համար, խմբ. Լ. Հարությունյանի, Երևան, 2003թ.:

Առաջադրանք 3 (մինչև 1 էջի սահմաններում)
- Կոնկրետ սոցիալական դեպքի օրինակի վրա վերլուծեք մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և տարածաշրջանային գործիքների կիրառման առավելություններն ու թերությունները:

Դաս 4.
- Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիա
- Սոցիալական աշխատանքի դպրոցների միջազգային միություն
- Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
- Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիր

Գրականություն՝
- <<Մարդու իրավունքներ և Սոցիալական աշխատանք>>, Ձեռնարկ սոցիալական աշխատանքի դպրոցներ և սոցիալական աշխատողների համար, խմբ. Լ. Հարությունյանի, Երևան, 2003թ.:

Առաջադրանք 4 (մինչև 1 էջի սահմաններում)
- Առանձնացրեք և մեկնաբանեք Սոցիալական Աշխատողների Միջազգային Ֆեդերացիայի առջև կանգնած մասնագիտական կարևորագույն խնդիրները:

Դաս 5. Ավարտական քննություն (3 էջի սահմաններում)

  • Մարդու իրավունքներին առնչվող ո՞ր փաստաթղթերն եք առավել հաճախ օգտագործում Ձեր մասնագիտական գործունեության մեջ:
  • Վերլուծեք Ձեր մասնագիտական ոլորտին առնչվող օրենսդրության բացերը: Առաջարկեք լուծման եղանակներ և ուղիներ:
Դուք այստեղ եք: Ուսումնական ծրագրեր Սոցիալական Աշխատանք ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՐ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ