ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
- Հասարակայնության հետ կապեր (PR) և մարքեթինգ (MARKETING)
- Մարդկային ռեսուրսների կառավարում (HR)
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
077484009, 095454098, 093341148
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
երկուշաբթի - ուրբաթ 09.00-16.00, 314 սենյակ
շաբաթ 10.00-16.00, 303 սենյակ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Անձնագրի պատճենը
- Սոցիալական քարտի պատճենը
- Դիպլոմի պատճենը (եթե առկա է)
- Կենսագրություն (CV)
- Մեկ լուսանկար (3*4)
* ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔ), ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ, ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ, ՍԵՆՅԱԿ N 303
__________________________________________________________________
* ՈւՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ (ՀՀ քաղաքացիների համար)
* ՈւՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ (օտարերկրյա քաղաքացիների համար)
*** ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Հեռաուսուցման իրականացվող ծրագրերի առավելությունները
Հեռաուսուցման կրթական ծրագրերը մատչելի են դարձնում կրթությունը բոլորի համար անկախ տարածությունից, ժամանակից և այլ սահմանափակումներից:
Մասնակցելով հեռաուսուցման ծրագրերին Ձեր նախընտրած վայրից, Ձեր նախընտրած ժամանակ Դուք կարող եք ստանալ Երևանի Պետական Համալսարանի Մասնագիտական Վերապատրաստման Վկայական և պետական նմուշի կրթական այլ փաստաթղթեր:
Մենք իրականացնում ենք մեկամյա հեռաուսուցման ծրագրեր հայերեն և անգլերեն լեզուներով հետևյալ մասնագիտություններով`
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ (հայալեզու ծրագիր)
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ (հայալեզու ծրագիր)
- ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (HR) (հայալեզու ծրագիր)
- ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ (PR) և ՄԱՐՔԵԹԻՆԳ
- ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՎԱՃԱՌՔ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ (հայալեզու ծրագիր)
- ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (հայալեզու ծրագիր)
- ՍՈՑԻՈԼՈԳԻԱ (անգլիալեզու ծրագիր)
- ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ (անգլիալեզու ծրագիր)
- ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (անգլիալեզու ծրագիր)
- ԱՆԳԼԻԱԼԵԶՈՒ ԾՐԱԳԻՐ
- TOEFL
Վերը նշված բոլոր կրթական ծրագրերը լիովին համապատասխանեցվում են ուսանողների անհատական ժամանակացույցին: Բոլոր այն անձինք, ովքեր նախկինում հնարավորություն չեն ունեցել ստանալու որակյալ և արդիական կրթություն` այժմ կարող են լրացնել այդ բացը:
Հեռաուսուցման առկա ծրագրերը մատչելի են նաև ֆինանսական տեսանկյունից:
Հեռաուսուցման ծրագրերի իրականացման պայմանները
Հեռաուսուցման ծրագրերի իրականացման կարևորագույն պայման է հանդիսանում ինտերնետային կապը: Ներկայումս ինտերնետային կապը, որպես կանոն, հասանելի է շատերին:
Բարձրորակ ինտերնետային կապը անհրաժեշտություն է դառնում, երբ խոսքը գնում է "Online" հեռաուսուցման մասին: Հեռաուսուցման նմանատիպ ծրագրերի ժամանակ օգտագործվում են "Online" կրթական տեխնոլոգիաներ, որը ենթադրում է ուսանողների և դասախոսի միջև ուղիղ կապ և միաժամանակյա շփում:
"Offline" հեռաուսուցումը ենթադրում է որոշակի կրթական տեխնոլոգիաների առկայություն, որոնց թվին են դասվում էլ.փոստը և զանազան ինտերնետային ֆորումները: Դրանք լայնորեն կիրառվում են հեռաուսուցման մեջ և հնարավորություն են ընձեռում ուսանողներին կրթություն ստանալ իրենց նախընտրած ժամին և վայրում: Հեռաուսուցման այս ձևը ևս ենթադրում է ինտերնետային կապի առկայություն:
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Հեռաուսուցման լաբորատորիան հիմնադրվել է Երևանի Պետական Համալսարանում 2004 թ.: Դա հնարավոր դարձավ Սոցիոլոգիայի ֆակուլտետի և Մեծ Բրիտանիայի Բաց Համալսարանի Առողջության և Սոցիալական Խնամքի Ֆակուլտետի միջև բեղմնավոր և երկարատև համագործակցության շնորհիվ` Եվրամիության "Tempus" համատեղ եվրոպական ծրագրի շրջանակներում: Իռլանդիայի Սոցիալական աշխատողների ընկերակցությունը ևս իր մասնակցությունն է ունեցել այս ծրագրին:
Հեռաուսուցման լաբորատորիան ունի տարածքային կենտրոններ ՀՀ որոշ մարզերում.
- հեռաուսուցման լաբորատորիայի Գյումրու մասնաճյուղ,
- հեռաուսուցման լաբորատորիայի Վանաձորի մասնաճյուղ:
Հեռաուսուցման լաբորատորիայի առաքելությունն է կրթության մատչելիության և հասանելիության ապահովումը բոլորի համար անկախ տարածությունից, ժամանակից, զբաղվածությունից, տարիքից, ինչպես նաև շարունակական կրթության ապահովումը: