ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ PR-ՈՒՄ ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳՈՒՄ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ (PR) ԵՎ
ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԵԿԱՄՅԱ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ
ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ
PR-ՈՒՄ ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳՈՒՄ
PR-ՈՒՄ ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳՈՒՄ
Նվարդ Մելքոնյան, դասախոս
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի Պետական Համալսարան
1. Դասընթացի նկարագիրը
Այսօր արդեն հասունացել է և արդիական է դարձել PR-արշավի արդյունավետության բարձրացման նպատակով սոցիոլոգիական հետազոտությունների իրականացման խնդիրը: Արևմտյան երկրներում, որտեղ PR ծառայությունների շուկան զարգացած է, PR-գործակալությունների ղեկավարների օրակարգում նման հարցեր նույնիսկ չեն դրվում և չեն քննարկվում. կարիք չկա նրանց համոզել, որ PR-նախագծերի պլանավորման և իրականացման ընթացքում սոցիոլոգիական հետազոտությունների կիրառումը անհրաժեշտ է: Հասարակայնության հետ կապերի ոլորտի արհեստավարժ մասնագետները պետք է տիրապետեն հետազոտությունների կազմակերպման նոր մոտեցումներին, հասկանան նման հետազոտությունների էությունը և իրականացման հիմնական սկզբունքները:
Տվյալ դասընթացով բավականին հակիրճ կերպով անդրադարձ կկատարվի սոցիոլոգի դերին PR-թիմում, սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների իրականացման անհրաժեշտությանը PR-արշավի տարբեր փուլերում, սոցիոլոգիական մեթոդների առանձնահատկություններին և դրանց կիրառման արդյունավետությանը:
2. Դասընթացի նպատակը`
- Ծանոթացնել սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանությանը` հիմնական մեթոդներին,
- Քննարկել յուրաքանչյուր մեթոդի կիրառման առավելություններն ու թերությունները PR-ում,
- Ձևավորել սոցիոլոգիական հետազոտության ծրագրի մշակման հմտություններ,
- Ստեղծել սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների ժամանակակից մեթոդների կրառման հնարավորություններ
- Ներկայացնել զանգվածային սոցիալական գործընթացների, կոլեկտիվ վարքի, սոցիալական փոխգործունեության և փոխկապվածության դրսևորման ձևերի վերլուծության մեթոդները
3. Գնահատում
Քանի որ դասընթացը իրականացվում է հեռահար ուսուցման միջոցով, գնահատականները կնշանակվեն ուսանողների գրավոր աշխատանքների հիման վրա:
- Շաբաթական գրավորներ՝ 60%
- Վերջնական գրավոր՝ 40 %
4. Դասընթացի ծրագիրը
Դաս 1
- Սոցիոլոգիան որպես գիտություն: Սոցիոլոգիական գիտելիքի կառուցվածքը: Էմպիրիկ սոցիոլոգիայի զարգացման հիմքերը:
- Սոցիոլոգիական հետազոտությունների իրականացման անհրաժեշտությունը PR-նախագծի պլանավորման, մշակման և իրականացման ընթացքում: Սոցիոլոգի դերը PR-թիմում:
- Սոցիոլոգիական հետազոտության նախագծման և իրականացման հիմնական սկզբունքները, ընթացակարգային պահանջները:
- Հետազոտության ծրագիր-առաջարկ, ընտրանքի հիմնավորում, հետազոտության մեթոդաբանության և մեթոդիկայի մշակում և հիմնավորում:
Գրականություն՝
- Գ. Թադևոսյան. Որակական սոցիալական հետազոտություններ. Երևան 2006.
- Ն. Մելքոնյան. Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդները PR-ում. ԵՊՀ հրատ. Երևան 2007
- Э.Ф. Мак-Куэрри, Методы маркетингового исследования. Изд-во Питер. 2005
- Ядов В.А., Стратегия социологического исследования. Описание, объяснение, понимание социальной реальности. Москва 1998.
- Белановский С. Метод фокус-групп. М., 1996
- Елшанский С.« Возможности применения ассоциативных методов в маркетинговых, рекламных и политологических исследованиях. / Эксклюзиный маркетинг №1, 2000
- Мертон Р., Фиске М., Кендалл П., Фокусированное интервью. М., 1991
Գրականություն՝
- Ն. Մելքոնյան. Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդները PR-ում. ԵՊՀ հրատ. Երևան 2007
- Э.Ф. Мак-Куэрри, Методы маркетингового исследования. Изд-во Питер. 2005
- Сикевич З., Методы, процедура и техника этносоциологиеческого исследования. СПб., 1999
- Ядов В.А., Стратегия социологического исследования. Описание, объяснение, понимание социальной реальности. Москва 1998.
Առաջադրանք 1. (մինչև 4 էջի սահմաններում)
- Քննարկել սոցիոլոգի դերը և նշանակությունը PR-թիմում: Փորձել հիմնավորել սոցիոլոգ-մասնագետի մշտական ներկայության անհրաժեշտությունը և պարբերականորեն վարձելու անհրաժեշտությունը:
- Կազմեք հետազոտական ընդհանուր ծրագիր` ուսումնասիրելու K կուսակցության PR- արշավը: Հիմնավորեք PR-արշավի յուրաքանչյուր փուլում իրականացված հետազոտության կիրառման անհրաժեշտությունը:
Դաս 2
- PR-արշավի փուլերը և դրանց համապատասխանող հատուկ հետազոտական մեթոդները և տեխնիկաները:
- Շուկայի ուսումնասիրում, այլընտրանքների որոշում և ընտրություն, գնահատում փուլերում իրականացվող հետազոտությունները:
- PR-արշավի պլանավորում` հիմնախնդրի սահմանում, շուկայի ուսումնասիրություն, մրցակիցների գնահատում:
- SWOT-վերլուծության էությունը և կիրառումը PR-արշավի պլանավորման փուլում:
- Մարքեթինգային հետազոտությունների իրականացումը PR-ում:
- Մարքեթինգային հետազոտությունների հատուկ տեխնիկաներ`
Գրականություն՝
- Ն. Մելքոնյան. Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդները PR-ում. ԵՊՀ հրատ. Երևան 2007
- Э.Ф. Мак-Куэрри, Методы маркетингового исследования. Изд-во Питер. 2005
- Сикевич З., Методы, процедура и техника этносоциологиеческого исследования. СПб., 1999
- Ядов В.А., Стратегия социологического исследования. Описание, объяснение, понимание социальной реальности. Москва 1998.
Առաջադրանք 2. (մինչև 5 էջի սահմաններում)
- Վերլուծեք հայկական որևէ նոր ապրանքանիշի շուկայի համար ընդհանուր հետազոտական ցիկլի տրամաբանությունը:
- Հանձնարարաված հայկական որևէ ապրանքանիշի մարքեթինգային կամ PR-արշավի SWOT-վերլուծություն:
- Փորձեք որոշել հայաստանյան պրակտիկայում որևէ ապրանքանիշի կամ բրենդի ուսումնասիրության անհրաժեշտ մեթոդները: Առաջարկեք Ձեր հետազոտական սխեման ըստ յուրաքանչյուր տեխնիկայի: Հիմնավորեք Ձեր պատասխանը:
Դաս 3
- Քանակական սոցիոլոգիական հետազոտություններ. զանգվածային հարցում և դրա ընդհանուր կիրառելիությունը PR-ում:
- Սեմանտիկ դիֆերենցիալ մեթոդի առանձնահատկությունները և դրա կիրառելիության առանձնահատկությունները:
- Որակական սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդների օգտագործումը PR-ում:
- Խորին անհատական հարցազրույցի կիրառման դեպքերը և արդյունավետությունը: Ֆոկուս խումբ կամ խմբային հարցազրույց: Պրոեկտիվ տեխնիկաների համդրումը և կիրառումը սոցիոլոգիական հետազոտություններում:
Գրականություն՝
- Ն. Մելքոնյան. Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդները PR-ում. ԵՊՀ հրատ. Երևան 2007
- Э.Ф. Мак-Куэрри, Методы маркетингового исследования. Изд-во Питер. 2005
- Сикевич З., Методы, процедура и техника этносоциологиеческого исследования. СПб., 1999
- Ядов В.А., Стратегия социологического исследования. Описание, объяснение, понимание социальной реальности. Москва 1998.
- Գ. Թադևոսյան. Որակական սոցիալական հետազոտություններ. Երևան 2006.
- Ն. Մելքոնյան. Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդները PR-ում. ԵՊՀ հրատ. Երևան 2007
- Белановский С. Метод фокус-групп. М., 1996
- Елшанский С.« Возможности применения ассоциативных методов в маркетинговых, рекламных и политологических исследованиях. /Эксклюзиный маркетинг №1, 2000
Առաջադրանք 3. (մինչև 10 էջի սահմաններում)
- Կազմել զանգվածային հարցման գործիք` հարցաթերթ, որի միջոցով հնարավոր կլինի պարզել սպառողների կարծիքները հանձնարարված ապրանքի կան ապրանքանիշի նկատմամաբ: Հիմնավորել սանդղակների կիրառումը: Կազմակերպել հեռաղոսային հարցում` պարզելու քաղաքացիների նախընտրությունները կաթնամթերքի արտադրողի` բրենդի հանդեպ և պատճառները: Նկարագրել ընթացակարգը:
- Կազմել խմբային քննարկման հարցաշար` միտված ուսումասիրելու բջջային կապի ոլորտում Z ձեռնարկության ապրանքանիշի գովազդը առավել արդյունավետ դարձնելու եղանակները:
Դաս 4
- Փորձագիտական հարցման մեթոդը, որպես կարծիքների առաջատարների ուսումնասիրության մեթոդ:
- Փաստաթղթերի վերլուծությունը PR-ում` PR և գովազդային տեքստերի հետազոտություն:
Գրականություն՝
- Գ. Թադևոսյան. Որակական սոցիալական հետազոտություններ. Երևան 2006.
- Ն. Մելքոնյան. Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդները PR-ում. ԵՊՀ հրատ. Երևան 2007
- Э.Ф. Мак-Куэрри, Методы маркетингового исследования. Изд-во Питер. 2005
- Ядов В.А., Стратегия социологического исследования. Описание, объяснение, понимание социальной реальности. Москва 1998.
- Белановский С. Метод фокус-групп. М., 1996
- Елшанский С. « Возможности применения ассоциативных методов в маркетинговых, рекламных и политологических исследованиях. /Эксклюзиный маркетинг №1, 2000
- Мертон Р., Фиске М., Кендалл П., Фокусированное интервью. М., 1991
Առաջադրանք 4. (մինչև 5 էջի սահմաններում)
- Հանձնարարաված կազմակերպության կամ ապրանքանիշի վերաբերյալ որոշակի ժամանակում հրատարակված հոդվածների կոնտենտ-վերլուծություն` պարզելու այն բրենդի վերաբերյալ մեդիա-դիսկուրսը:
- Իրականացնել փորձագիտական հարցում` պարզելու, փորձագիտական գնահատականների համաձայն առաջատար կազմակերպությունները առանձին ոլորտներում:
Դաս 5 Ավարտական քննություն
- Ընտրեք որևէ թեմա, որը քննարկվել է դասընթացի ընթացքում և կատարեք Ձեր սեփական գրավոր վերլուծությունը այդ թեմայի վերաբերյալ (13-15 էջի սահմաններում):