ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄՈՏԻՎԱՑԻԱ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԵԿԱՄՅԱ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄՈՏԻՎԱՑԻԱ
առարկայի ծրագիր
Հասմիկ Վարդանյան, դասախոս
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի պետական համալսարան
1. Առարկայի նկարագրություն
Տվյալ դասընթացը միտված է բարձրացնելու ուսանողների իրազեկությունն այնպիսի հիմնարար և կարևոր հոգեբանական հիմնահարցի վերաբերյալ, ինչպիսին է մոտիվացիան, ձևավորել գիտելիքներ մոտիվացիայի տարբեր հոգեբանական տեսությունների, նրա բովանդակության և կառուցվածքի մասին ու նպաստել տեսական գիտելիքի փոխանցմանը հոգեբանական աշխատանքի կիրառական ոլորտ:
2. Նպատակները
- ծանոթացնել ուսանողներին մոտիվացիայի տարբեր հոգեբանական տեսություններին, նրա կառուցվածքին և առանձնահատկություններին,
- ձևավորել գիտելիք գործունեության կառուցվածքի, պահանջմունքների, դրդապատճառների, նպատակների հարաբերակցության և գործունեության իրականացման մասին,
- ծանոթացնել դրդապատճառների ձևավորման և դրանց կառավարման հոգեբանական սկզբունքներին և մեխանիզմներին,
- զարգացնել ունակություն տարբերակելու նպատակն ու դրդապատճառը, բացահայտել գործունեության մոտիվացիան, անձի գիտակցված և անգիտակցական դրդապատճառները:
3. Գնահատում
Գնահատումը հիմնված է լինելու ուսանողների գրավոր աշխատանքների վրա.
- Շաբաթական գրավոր էսսեներ – 60%
- Ավարտական էսսե – 40%
4. Առարկայի ծրագիր
Դաս 1. Դրդապատճառներ և մոտիվացիա
Մոտիվացիայի հոգեբանական տեսությունների համեմատական վերլուծությունը:
Գրականություն
- Занюк С. Психология мотивации. Киев: “Эльга-Н, Ника-Центр”, 2001
- Ильин Е. Мотивация и мотивы. СПб: “Питер”, 2000
- Нюттен Ж. Мотивация, действие и перспектива будущего/ Под ред. Д. А. Леонтьева. М/.: “Смысл”, 2004 – 608с.
- Хекхаузен Х. Мотивация и деятельность. 2-е изд. СПб: “Питер”; М. “Смысл”, 2003 – 860с.
Առաջադրանք 1
Խնդրում եմ պատասխանել հետրյալ հարցերին (5 էջի սահմաններում):
- Ինչ դեր է կատարում մոտիվացիան գործունեության իրականացման մեջ:
- Իրականացրել մոտիվացիայի հոգեբանական տեսությունների համեմետական վերլուծություն:
Դաս 2. Պահանջմունքների, դրդապատճառների և մոտիվացիայի փոխհարաբերակցությունն ու փոխկապակցվածությունը
Պահանջմունքներ, դրանց դասակարգումը: Դրդապատճառների բովանդակությունը: Մոտիվացիայի նկարագրությունը, նրա դերը գործունեության կառուցվածքում:
Գրականություն
- Занюк С. Психология мотивации. Киев: “Эльга-Н, Ника-Центр”, 2001
- Ильин Е. Мотивация и мотивы. СПб: “Питер”, 2000
- Нюттен Ж. Мотивация, действие и перспектива будущего/ Под ред. Д. А. Леонтьева. М/.: “Смысл”, 2004 – 608с.
- Хекхаузен Х. Мотивация и деятельность. 2-е изд. СПб: “Питер”; М. “Смысл”, 2003 – 860с
Առաջադրանք 2
Խնդրում եմ պատասխանել հետրյալ հարցերին (5 էջի սահմաններում):
- Վերլուծեք ցանկացած գործունեություն` համաձայն գործունեության կառուցվածքի:
- Նկարագրեք որևիցե գործունեություն և բացահայտեք դրա պահանջմունքները, դրդապատճառները և մոտիվացիան:
- Ներքին և արտաքին մոտիվացիա
- Ներքին և արտաքին դրդապատճառների առանձնահատկությունների քննարկումը: Ներքին դրդապատճառների բովանդակությունն ու դրսևորման յուրահատկությունները:
Դաս 3. Ներքին և արտաքին մոտիվացիա
Ներքին և արտաքին դրդապատճառների առանձնահատկությունների քննարկումը: Ներքին դրդապատճառների բովանդակությունն ու դրսևորման յուրահատկությունները:
Գրականություն
- Занюк С. Психология мотивации. Киев: “Эльга-Н, Ника-Центр”, 2001
- Климчук В. Тренинг внутренней мотивации. СПб: “Речь”, 2006 – 76с.
- Хекхаузен Х. Мотивация и деятельность. 2-е изд. СПб: “Питер”; М. “Смысл”, 2003 – 860с
Առաջադրանք 3
Խնդրում եմ պատասխանել հետրյալ հարցերին (5 էջի սահմաններում):
- Իրականացրեք գործունեության արդյունավետության համար արտաքին և ներքին մոտիվացիայի դերի համեմատական վերլուծություններ:
- Կազմեք արտաքին խթանների ցանկ, որոնք կարող են բարձրացնել աշխատանքային մոտիվացիան, ինչպես նաև ներքին մոտիվացիայի առաջացմանը նպաստող գործողությունների պլան:
Դաս 4. Աշխատանքային մոտիվացիայի տեսությունները
Ֆ. Թեյլորի, Ա. Մասլոուի, Ֆ. Հերցբերգի և Դ. Մակգրեգորի՞՞ տեսությունները:
Գրականություն
- Taylor F. Scientific Management, Harper & Row, NY 1947
- McGregor D., The Human Side of Enterprise, Penguin, NY, 1987
- Herzberg, F. Work and the Nature of Man, Granada Publishing Ltd, London
- Маслоу А. Мотивация и личность Перевод. с англ. Татлыбаевой А. М. — СПб.: Евразия, 1999. — 478 с
- Стаут Л. У. Управление персоналом, изд.-во “Добрая книга”, 2007.
Առաջադրանք 4
Խնդրում եմ պատասխանել հետրյալ հարցերին (5 էջի սահմաններում):
- Կազմեք աշխատակիցների մոտիվացիայի բարձրացմանն ուղղված պլան` հիմնվելով Հերցբերգի տեսության վրա:
- Կազմեք աշխատակիցների մոտիվացիայի բարձրացմանն ուղղված պլան` հիմնվելով Մակգրեգորի տեսության վրա:
Դաս 5. Աշխատանքային մոտիվացիայի տեսությունները
Վ. Վրումի, Ալդեֆերի, Դ. Մակկլելանդի տեսությունները:
Գրականություն
- Aldefer C. ERG Theory of Motivation, 1972
- McClelland D., Human Motivation. 1980
- Vroom H. Victor, Motivation and leadership decision making, 1973
- Стаут Л. У. Управление персоналом, изд.-во “Добрая книга”, 2007.
Առաջադրանք 5
Խնդրում եմ պատասխանել հետրյալ հարցերին (5 էջի սահմաններում):
- Կազմեք աշխատակիցների մոտիվացիայի բարձրացմանն ուղղված պլան` հիմնվելով Վրումի տեսության վրա:
- Կազմեք աշխատակիցների մոտիվացիայի բարձրացմանն ուղղված պլան` հիմնվելով Ալդեֆերի և ՄակԿլելանդի տեսության վրա:
Դաս 6. Աշխատողների Ֆինանսական մոտիվացիան և դրա բաղադրիչները
Աշխատողների աշխատանքի փոխհատուցում: Փոխհատուցման բաղադրիչները: Փոխհատուցման կազմման մեթոդները: Փոխհատուցման սկզբունքները:
Գրականություն
- Новикова М., Компенсации и льготы. Издательство: ООО "Бегин групп" 2006
- Соломанидина Т.О., Соломанидин В.Г. Мотивация трудовой деятельности персонала, М., ООО “Журнал “Управление персоналом”, 2005
- Стаут Л. У. Управление персоналом, изд.-во “Добрая книга”, 2007.
Առաջադրանք 6
Խնդրում եմ պատասխանել հետրյալ հարցերին (5 էջի սահմաններում):
- Նկարագրեք փոխհատուցման բաղադրիչները և վերլուծեք դրանց կարևորությունը Աշխատողի և Գործատուի տեսանկյունից:
- Կազմեք տարբեր պաշտոնների աշխատողների համար սոցիալական փաթեթներ և հիմնավորեք դրանց արդյունավետությունը:
Դաս 7. Ոչ ֆինանսական մոտիվացիա
Ոչ ֆինանսական մոտիվացիան պայմանավորող գործոնները
Գրականություն
- Новикова М., Компенсации и льготы. Издательство: ООО "Бегин групп" 2006
- Соломанидина Т.О., Соломанидин В.Г. Мотивация трудовой деятельности персонала, М., ООО “Журнал “Управление персоналом”, 2005
- Стаут Л. У. Управление персоналом, изд.-во “Добрая книга”, 2007.
- Армстронг М. Практика управления человеческими ресурсами, Издательство: Питер 2009
- Alderman M. Motivation for Achievement. 1999
Առաջադրանք 7
Խնդրում եմ պատասխանել հետրյալ հարցերին (5 էջի սահմաններում):
- Կազմեք կազմակերպության աշխատակիցների մոտիվացիոն պլան` հիմնվելով ոչ ֆինանսական մոտիվացիայի վրա:
Դաս 8. Ավարտական քննություն
- Ընտրեք որևէ թեմա, որը քննարկվել է դասընթացի ընթացքում և կատարեք Ձեր սեփական վերլուծությունը այդ թեմայի վերաբերյալ (13-15 էջի սահմաններում):